Երեքշաբթի, 17.03.2026, 23:45Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0

Երիտասարդության դիմակ


Երիտասարդության դիմակ. ակնաբուժական մագնիսաառաձգական ապլիկատոր` աչքերի հոգնածության, գլխացավի դեպքում, մաշկի ժամանակից շուտ ծերացման, աչքերի շուրջը կնճիռների առաջացման կանխման համար «Երիտասարդության դիմակ»-ը նախատեսված է աչքերի հոգնածությունը հանելու, գլխացավի թուլացման, մաշկի՝ ժամանակից շուտ ծերացումը և աչքերի շուրջը կնճիռների առաջացումը կանխելու համար: Ակնաբուժական ապլիկատորը նախատեսված է հոնքերի և աչքերի շրջանում շրջանաձև մկաններում գտնվող կենսակտիվ կետերի վրա մշտական մագնիսական դաշտով բուժիչ ազդեցություն թողելու համար` հիմնվելով դասական արևելյան ռեֆլեքսաթերապիայի ուսմունքի վրա: «Երիտասարդության դիմակ»-ը կոպերի և աչքերի շուրջը գտնվող ծերացող մաշկի վրա դրական ազդեցություն է թողնում՝ բարձրացնելով դրանց առաձգականությունը, կանխարգելելով կնճիռների առաջացումը, պակասեցնելով արդեն գոյություն ունեցողները: Այն կիրառվում է նաև կոնյունկտիվիտի բուժման ժամանակ: Ակնաբուժական ապլիկատորը բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, լավացնում հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, հաղորդում հոգեկան դրական լիցքեր: «Երիտասարդության դիմակ»-ը կարող է կիրառվել ինչպես առանձին այնպես էլ դեղորայքային բուժմանը զուգընթաց: Ապլիկատորը կազմված է կտորե դիմակից, որի վրա դրված են 11 առաձգական մագնիսներ, որոնք տեղակայված են աչքերի և հոնքերի մկանների՝ կենսակտիվ կետերում: Դիմակի ձևը, աչքերի և քթի բացվածքների չափերը բոլոր նմուշների համար նույնն են: Մագնիսային ինդուկցիան մագնիսների վրա կազմում է 35+10 мТл: Մագնիսական հատկությունը պահպանվում է 7-8տարի: Օգտագործման կարգը Դիմակը օգտագործելուց առաջ մաշկը անհրաժեշտ է լավ մաքրել շպարից: Ապլիկատորը դնել դեմքին, համապատասխանեցնել աչքերի, քթի բացվածքները, ապա ամրացնել ծոծրակի հատվածում: Մատների թեթև շարժումներով դիմակը ուղղել դեմքի վրա: Ապլիկատորը կրել օրական ամենաքիչը մեկ ժամ: Լավագույն արդյունքներ ստանալու համար կարելի է այն կրել ողջ գիշերվա ընթացքում: Հակացուցում: Մագնիսների նկատմամբ անհատական անընկալունակություն, հղիություն: Խնամքը Մաքրել դիմակը՝ օգտագործելով թեթև լվացող միջոցներ, մաքրաջրել մաքուր ջրով, չորացնել սրբիչով:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2026  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites