Հիվանդության հարուցիչը համարվում է վիրուսը: Հիվանդանում են բոլոր հասակի երեխաները: Մինչև մեկ տարեկան հասակը հիվանդանում են հազվադեպ: Կարող են լինել կրկնակի հիվանդացման դեպքեր: Վարակը փոխանցվում է անմիջական շփման միջոցով: Գաղտնի շրջանը տևում է 14-22 օր: Հիվանդության ախտանիշերն են՝ ջերմության բարձրացումը, ականջի շրջանում զգացած ցավը հատկապես ծամելիս, հարականջային գեղձի մեծացումը և միաժամանակ յուրահատուկ այտուցը գեղձի շուրջը: Այտուցը կարող է տարածվել պարանոցի և կրծքի վրա: Երբեմն լինում են փսխումներ: Հիվանդությունը տևում է 5-7 օր:
Բարդություններն են. Ձվարանների, կրծքագեղձերի բորբոքում, մենինգիտ, էնցեֆալիտ: Հիվանդության ախտորոշման համար կարևոր է ցավը ծամելիս, թքածորանի շուրջը այտերի լորձաթաղանթի արտահայտված կարմրությունը և հարականջային գեղձի յուրահատուկ արագությամբ զարգացող այտուցը:
Պրոֆիլակտիա. Հիվանդի մեկուսացում տնային պայմաններում: Շփման մեջ եղողների համար սահմանվում է 21-օրյա կարանտին:
Բուժում. Անկողնային ռեժիմ 5-7 օր, ջերմացնող կապ պարանոցի շրջանում: Դիմել բժշկի առաջին իսկ նախանշանների դեպքում: