Հինգշաբթի, 17.07.2025, 19:56Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կլայնֆելտերի համախտանիշ


Ախտաբանական այս վիճակը կապված է ամորձիների ներզատական ֆունկցիայի ժառանգական խանգարումների կամ այլ խոսքով սաղմնագոյացման վաղ շրջանում սեռական քրոմոսոմների սխալ վերաբաժանման հետ, երբ քրոմոսոմների հավաքակազմում 46֊ի փոխարեն լինում է 47, մեկ ավելորդ X սեռական քրոմոսոմ (XX/Y)։ Ճիշտ է, X քրոմոսոմի առկայության պայմաններում ամորձիները զարգանում են, սակայն հետագայում ավելորդ քրոմոսոմը սերմնախողովակների նորմալ զարգացումն արգելակում է։

 

Այս համախտանիշին բնորոշ են սպերմատոգենեզի բացակայությունը, ստորին վերջույթների երկար լինելը, դեմքի թույլ մազակալումը, իսկական գինեկոմասթիան, XX/Y կարիոտիպը, դրական սեռական քրոմատինը, սերմնախողովակների ապլազիան, նրանց հիալինացումը և Սերտոլիի նորմալ բջիջների առկայությունը։ Գոնադոտրոպ (սեռահակ) հորմոններից ավելանում է ֆոլիկուլոխթանիչ հորմոնը։ Մեծ մասամբ ամորձիները փոքր են լինում։ Հիվանդները ներքինային կառուցվածք են ունենում, առնանդամը զարգանում է նորմալ, իսկ ցայլքի մազակալումը մնում է կանացիական։ Թեստոստերոնն արտադրությունը անբավարար է։

 

Բուժումը նպաստում է սեռական երկրորդային նշանների զարգացմանը և սեռական գործողության ակտիվացմանը։ Բուժումը պետք է սկսել 12-14 տարեկանում, նշանակելով երկարատև ազդող անդրոգեննէր և վիտամին E։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites