Շաբաթ, 19.07.2025, 09:03Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կոնքաազդրային հոդի տուբերկուլոզ (տուբերկուլոզային կոքսիտ)


Ըստ հաճախության ողնաշարի տուբերկուլոզից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ախտաբանական պրոցեսը միակողմանի տեղակայում ունի։ Աջ և ձախ հոդն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտ խիստ հազվադեպ է հանդիպում։

 

Տուբերկուլոզային օջախը հիմնականում տեղակայվում է կոնքի ոսկրերում, զստոսկրի կամ ցայլոսկրի մարմնում։ Առաջնային օջախը երբեմն տեղակայվում է ազդրոսկրի վզիկում։ Ազդրոսկրի գլխիկի ախտահարումը, որպես կանոն, երկրորդային է (Զ.Յու. Ռոլյե)։ 
Կլինիկական հետազոտության ժամանակ, երբ հիվանդը դեռևս որևէ գանգատ չի նշում, կարելի է նկատել տուբերկուլոզային թունավորման նշաններ, քայլվածքի խանգարում, ազդրի և հետույքային մկանների հիպոտոնիա՝ ախտահարված հոդի կողմում, կոնքազդրային հոդի շարժումների թեթև սահմանափակում, աճուկային ավշահանգույցների չափերի մեծացում։ Հիվանդության այդ շրջանում կարող է հայտնվել թեթև կաղություն, որը հիվանդը սովորաբար հաղթահարում է։ Բնորոշ է երեխայի դիրքը, թերծանրաբեռնելով հիվանդ ոտքը, նա ուժեղ հենվելով կանգնում է ուղղված առողջ ոտքի վրա։ Երբեմն հիվանդության միակ ախտանիշը երեխայի գիշերային ճչոցներն են (Յու.Վ. Պիկուլևա)։

 

Տուբերկուլոզային կոքսիտի ամենավաղ ռենտգենաբանական ախտանիշը հոդի ոսկրերի թեթև արտահայտված օստեոպորոզն է։ Ոսկրային հյուսվածքի ախտահարման ցայտուն նշանները միայն տոնոգրամների վրա են հայտնաբերվում։

 

Տուբերկուլոզային կոքսիտի արտահայտված ձևի դեպքում պրոցեսը, ախտահարման օջախից տարածվելով հոդի վրա, ազդրոսկրի տամբիոնի (պտուտաթումբ), գլխիկի և վզիկի քայքայում է առաջացնում։ Նկատվում է ոչ միայն մկանների հիպոտոնիա, այլև ազդրի հետույքային մկանների ատրոֆիա։ Վերջույթի ամբողջ երկարությամբ ենթամաշկային բջջանքը հաստանում է (Ալեքսանդրովի ախտանիշ)։ Հիվանդության հետագա զարգացումից սկիզբ է առնում կծկանք (կոնտրակտուրա), կաղություն, վերջույթի կարճացում, ազդրի ու սրունքի մկանների ապաճում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites