Չորեքշաբթի, 28.01.2026, 12:23Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գիգանտիզմ


Զարգանում է սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով և արտահայտվում է մարմնի համեմատաբար համաչափ կամ անհամաչափ անբնականոն աճով։ Կապված է հիպոֆիզի առաջնային բլթի էոզինոֆիլային (թթվասեր) բջիջների հիպերպլազիայի կամ ադենոմայի հետ։ Հորմոնի գերարտադրության պատճառը կարող են լինել հիպոֆիզի շրջանում զարգացող բորբոքային պրոցեսներն ու ուռուցքները։

 

Գիգանտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղաների մոտ նախա և հետարբունքային շրջանում, այսինքն 10-15 տարեկանում։

 

Կլինիկական պատկերը նույնն է, ինչ որ ակրոմեգալիայի ժամանակ։ Երեխաները լինում են բարձրահասակ, երկար ծայրանդամներով։ Կարող են լինել գլխացավեր, թուլություն, դյուրհոգնելիություն, ցավեր ծայրանդամներում։ Զարգանում է հիշողության թուլացում, արգելակվում է հոգեկան և սեռական հասունացումը։ Հիպոֆիզի ադենոմայի դեպքում բնորոշ փոփոխությունների է ենթարկվում աչքի հատակը (կանգային պտկիկ, տեսադաշտերի նեղացում)։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թրքական թամբի մեծացում և կազմափոխություն։ Հսկայությունը պետք է տարբերակել բարձրահասակության ժառանգական ձևերից և արախնոդակտիլիայից։

 

Բուժման հիմնական մեթոդը ճառագայթային է։ Աղջիկներին և պատանիներին արբունքի շրջանում նշանակում են նաև սեռական հորմոններ։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2026  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites