Հինգշաբթի, 17.07.2025, 19:36Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ինֆեկցիոն ալերգիկ միոկարդիտ


Ինֆեկցիոն (վարակային) ալերգիկ միոկարդիտը որպես կանոն, մյուս էնդոկարդիտներից տարբերվում է իր զարգացման ընթացքով։ Ինտենսիվհակաբորբոքային և ապազգայունացման բուժման ֆոնի վրա սրտամկանի ախտահարման երևույթները ետ են զարգանում, որը կարևորագույն տարբերակիչ ախտորոշ նշան է։ Ռևմոկարդիտը բնորոշվում է կլինիկական երևույթների որոշակի կայունությամբ։ Նկատվում է լեյկոպենիայի և էոզինոֆիլիայի հակվածություն։ ԷՆԱ-ն նորմայի սահմաններում է կամ էլ թեթևակի ավելացած։


Նկ. 60. Վարակային-ալերգիկ միոկարդիտով հիվանդի ռենտգեննկարը։ Նկատվում է սրտի սահմանների խիստ մեծացում, հատկապես ձախից:


Իդիոպաթիկ միոկարդիտին (Աբրամով-Ֆիդլերի) ավելի բնորոշ են ծանր ընթացքը, երբեմն՝ չարորակ կարդիոմեգալիայի զարգացումը, ռիթմի խոր խանգարումները, սրտային անբավարարությունը։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ չարորակ ընթացքը հաճախ ավարտվում է մահով։ Այդ տարիքային խմբի հիվանդների մոտ միոկարդի բորբոքման ֆոնի վրա զարգանում է կարդիոսկլերոզ, ֆիբրոէլաստոզ։ Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ միոկարղիտը հաճախ ավարտվում է առողջացումով, սակայն հնարավոր են նաև հիվանդության չարորակ ձևերը, ինչպես նաև սրտային ռիթմի կայուն խանգարման երևույթները՝ կապված օջախային կարդիոսկլերոզի զարգացման հետ։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites