Խոտեր
Գարնան սկզբին դիմակների պատրաստման համար կարելի է օգտագործել չոր խոտեր: Օրինակ` դեղագործական երիցուկը փափկացնում է մաշկը և օգնում մի շարք խնդիրների դեմ պայքարում: Նման դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ երիցուկ, լցնել եռացրած ջրի մեջ և թողնել լուծվել 15 րոպե: Այնուհետև պետք է թրջել բամբակը և դնել դեմքին: Չոր մաշկերի համար խորհուրդ է տրվում ավելացնել մի քանի կաթիլ բուսական յուղ: Դիմակը պետք է լվանալ 25 րոպեից:
Բանջարեղեն ու մրգեր
Կարելի է վերցնել 1 թեյի գդալ հալվեի հյութ, ավելացնել ձվի դեղնուց և 1 ճաշի գդալ թթվասեր: Դիմակը կարելի է լվանալ 20 րոպեից` պարտադիր սառը ջրով:
Քնելուց առաջ, խորհուրդ է տրվում թարմացնող դիմակ դնել: Անհրաժեշտ է քերած խնձորը շոգեխաշել կաթի մեջ, ավելացնել արդեն պատրաստված դիմակի մեջ: Իսկ դիմակը պետք է պատրաստել սպիտակ կավից, տալկից ու շիբից: Այն պետք է լվանալ 15 րոպեից: Այս դիմակը պատրաստելը թեև ժամանակատար է, սակայն լավ հարթեցնում է կնճիռները:
Գինի և կաթ
Գեղեցկության պահպանման լավագույն միջոց է գինին: Չոր դեմքը կարելի է խոնավացնել կարմիր կամ կիսաքաղցր գինով, իսկ յուղոտ մաշկը` թեթև կիսաչորով:
Օրական խորհուրդ է տրվում նվազագույնը 2 լ հեղուկ օգտագործել:
«Օգտակար» ճարպեր ու հակաօքսիդանտներ
Գարնանը մարդուն օրական հարկավոր է 10գ սպիտակուց: Խորհուրդ է տրվում ուտել ձու, կաթնաթթվային մթերքներ, եփած հավ ու խաշած ծովամթերք: Օրգանիզմին հարկավոր են «օգտակար» ճարպեր: Աղցաններում կամ շիլաներում կարելի է ավելացնել կտավատի յուղ, որը վիտամին E-ի աղբյուր է հանդիսանում:
Շատ անհրաժեշտ են նաև հակաօքսիդատներ` A, C, E, B2 և PP վիտամիններ, հանքային նյութեր` կալցիում, երկաթ, ցինկ: