Աղյուսակ 3: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում համակարգային բնույթի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ | Կյանքի տասնամյակներ | |||||
II | III | IV | V | VI | ||
Ալերգիկ նախատրամադրվածություն | 2 | 3 | 1 * | 2 | 2 | |
Գայլախտանման համախտանիշ | 4 | 1 ** | 3 | 2 | 1 | |
Հանգուցավոր պոլիարտերիիտ | 1 | 1 | 0 | 0 | 0 | |
Լիմֆադենոպաթիա | 1 | 1 | 1 | 0 | 0 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, ալերգիկ նախատրամադրվածություն ունեցողների մոտ կյանքի չորրորդ, իսկ գայլախտանման համախտանիշ ունեցողների մոտ` երրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ հավաստելիորեն ավելի հազվադեպ է բարդանում ամիլոիդոզով, ինչը չի նկատվում կյանքի այլ տասնամյակների ընթացքում, ինչպես նաև հանգուցավոր պոլիարտերիիտի կամ լիմֆադենոպաթիայի առկայության պարագայում:
Աղյուսակ 4: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում շնչական և սիրտ-անոթային համակարգերի որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ | Կյանքի տասնամյակներ | ||||
II | III | IV | V | VI | |
Խրոնիկական բրոնխիտ | 1 * | 2 | 4 | 4 | 2 |
Խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդություն | 1 | 0 * | 1 | 3 | 0 |
Անհայտ պատճառից սիստոլիկ աղմուկ | 4 | 2 | 3 | 0 | 0 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, խրոնիկական բրոնխիտ ունեցող հիվանդների մոտ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում, իսկ վերջինիս օբստրուկտիվ տարբերակի` այսպես կոչված խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության դեպքում, կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի ցածր հավանականություն, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ:
Այսպիսով, ՊՀ ժամանակ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն, սակայն միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում: Հավաստելի տարբերություններ ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից չի հայտնաբերված բնականոնից ցածր քաշի, ճարպակալության կամ մշտապես բարձր ԷՆԱ-ի դեպքում: Հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում հավաստելի տարբերություններ չեն հայտնաբերված ատիպիկ հոդաբորբի, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի և պոլիմիոզիտի դեպքում: Ձկնամկանի միալգիա ունեցողների մոտ կյանքի միայն երկրորդ տասնամյակի ընթացքում է ավելի հաճախ դիտվել ամիլոիդոզի հրովարտակում: Ընդհանուր առմամբ, հենաշարժական համակարգի նշված հիվանդությունների/համախտանիշների դեպքում ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի բարձր հավանականություն կյանքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում: Ալերգիկ նախատրամադրվածություն ունեցողների մոտ կյանքի չորրորդ, իսկ գայլախտանման համախտանիշ ունեցողների մոտ` երրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ-ը հավաստելիորեն ավելի հազվադեպ է բարդանում ամիլոիդոզով, ինչը չի նկատվում կյանքի այլ տասնամյակների ընթացքում, ինչպես նաև հանգուցավոր պոլիարտերիիտի կամ լիմֆադենոպաթիայի առկայության պարագայում: Խրոնիկական բրոնխիտ ունեցող հիվանդների մոտ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում, իսկ վերջինիս օբստրուկտիվ տարբերակի` այսպես կոչված խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության դեպքում, կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի ցածր հավանականություն, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ:
Գրականություն
- Айвазян Ал.А. Смертность от опухолевых заболеваний у больных перидической болезнью. Вестник Эребуни, 2004, N1, с.27-31.
- Айвазян Ал.А., Хедоян А.Ю., Казарян Г.С., Минасян А.М., Симонян З.М., Айвазян Ар.А. Частота амилоидоза у больных периодической болезнью армян в различные возрастные периоды. Сообщение I. Влияние клинической формы болезни. В кн.: Научные труды и сообщения НИЗ МЗ РА, Ереван, 2002 (2), с.92–94.
- Айвазян Ал.А., Ордян Н.А., Ананян Э.А., Симонян З.М., Карапетян А.А. Частота амилоидоза у больных периодической болезнью армян в различные возрастные периоды. Сообщение II. Влияние различных факторов. В кн.: Научные труды и сообщения НИЗ МЗ РА, Ереван, 2003, с.8–11.
- Айвазян Ал.А., Хедоян А.Ю., Айвазян Ар.А. Частота амилоидоза у больных периодической болезнью армян в различные возрастные периоды. Сообщение I. Влияние генеалогических факторов. В кн.: Научные труды и сообщения НИЗ МЗ РА, Ереван, 2003, в печати.
- Арутюнян В.М., Назаретян Э.Е., Еганян Г.А., Акопян Г.С. Периодическая болезнь и амилоидоз. В кн.: Актуальные вопросы клинической медицины (сборник научных трудов, посвященный 25-летнему юбилею Республиканского медицинского центра Армения), Ереван, 1995, с. 95–97.
- Saatci U., Ozen S., Ozdemir S. et al. Familial Mediterranean fever in children: report of a large series and discussion of the risk and prognostic factors of amyloidosis, Eur. J. Pediatr., 1997; 156(8): 619-623.
- Zemer D., Livneh A., Danon Y.L., Pras M., Sohar E. Long-term colchicine treatment in children with familial Mediterranean fever, Arthr. Rheum., 1991; 34(8): 973-977.