Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Շրթունքի ճաքերի դեմ
23:07 Շրթունքի ճաքերի դեմ |
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Գ.Գրիգորյան ք.Երևան
Ինչպես դուք նշեցիք, այդ ճաքերը կոչվում են անգուլիտներ` բերանի անկյունների գրգռում: Դրանց առաջացման պատճառները մի քանիսն են` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ, մանրէային ինֆեկցիա (օրինակ, սնկային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով կամ սպասքեղենի և որոշ առարկաների ընդհանուր օգտագործումից):
Բայց, ամենից հաճախ ճաքերն առաջանում են իմունիտետի իջեցումից, և B2 վիտամինի, երկաթի և ցինկի անբավարարությունից: Վիտամին B2 պարունակվում է կաթնաշոռի, կաթի, պանրի, ձվի, տավարի մսի, նաև կանաչ լոբու, բրոկոլիի, սպանախի մեջ: Երկաթով հարուստ մթերքներն են սունկը, ընկույզը, նուռը, կարտոֆիլը, մաղադանոսը, հնդկացորենի, նաև կարմիր միսը (տավարի, ոչխարի և խոզի): Ցինկի աղբյուր են ծովամթերքը, ձուն, միսը, լյարդը և երիկամները, դդմի սերմերը:
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա հարկ է դեղատնային վիտամին B2-ի կուրս ընդունել (օրը 2 անգամ): Ճաքերին անհրաժեշտ է քսել վիտամիններ A-ի և E-ի յուղային լուծույթ, դեղատնային նիստատինի քսուք, կամ էլ չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղեր: Անհրաժեշտ է նաև օրը 3 անգամ թրջոցներ դնել, որոնք պատրաստվում են երիցուկի, կատվալեզվիկի, եղեսպակի, վաղենակի և ծիծեռնախոտի թուրմերից:
Բուժման ընթացքում, աշխատեք խոսափել թթվաշ մրգերից կամ աղի և կծու ուտեստներից: Մրգերը մանր կտրտեք և այնպես կերեք, որ չկպչի շրթունքի վնասված անկյուններին:
|
Դիտումներ: 802 |
Ավելացրեց: 202
| - Վարկանիշ -: 3.8/10 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Օրացույց |
« Փետրվար 2013 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
|