Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Աղիքների դիսկինեզիաներ
Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն): Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։ Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ ընդմիջումներից հետո (մի քանի օր անց): Փորկապության ժամանակ կղանքի բնույթը և տեսքը միատեսակ չեն լինում։ Ծնողները երբեմն նշում են մեծ տրամաչափի և ամուր կղանքի արտազատման մասին («ինչպես մեծահասակների մոտ»), որը երբեմն, լինում է ամուր սոսնձված կամ առանձին գնդիկների ձևով («ոչխարի կղանք»)։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում կախված է հիվանդի հետազոտման բնույթից։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զննել հետանցքի շրջանը։ Զննմանը լրացնող անհրաժեշտ հետազոտություն է համարվում մատի օգնությամբ հետանցքի ուսումնասիոությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել հետանցքի նեղացումը, ուռուցքի (պոլիպի), օտար մարմնի առկայությունը և այլն։ Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։ Էնդոսկոպիական հետազոտությամբ (ռեկտոռոմանոսկոպիա, կոլոնոսկոպիա) աղիքների լորձաթաղանթում փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Բուժումը։ Առաջին հերթին ուղղված է նրա առաջացման պատճառների վերացմանը։ Ալիմենտար ծագման փորկապության դեպքում անհրաժեշտ է վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։ Չպետք է երեխային երկար ժամանակ հիմնականում կաթով կերակրել։ Բարձր տարիքի երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ` սև հաց, կաղամբ բուսական յուղով, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր, ծիրան, չամիչ և այլն) քանակը։ Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ, հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի գալարակծկանքը։ Փորկապությունների կանխարգելման և բուժման մեջ շատ կարևոր դեր ունի կղման (դեֆեկացիայի) ռեֆլեքսի դաստիարակումն ու ամրապնդումը։ Երեխային առաջին տարվա երկրորդ կեսից պետք է ամեն օր, օրվա միևնույն ժամին նստեցնել կեղտամանին։ Այդ ավելի լավ է կատարել կերակրումից հետո, երբ խթանվում է աղիքների պերիստալտիկան։ Մկանների ամրապնդման նպատակով առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Կարկամային (սպաստիկ) փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։ Հոգնաները, լուծողական միջոցները տրվում են շատ զգույշ, որովհետև երեխայի մոտ կարող է առաջանալ ընտելացում։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|