ՈՒրբաթ, 03.05.2024, 09:32Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Սրտի բլոկադաներ


Առաջանում են, երբ խանգարվում է սրտի հաղորդչական ուղիով գրգիռի անցումը։

Երեխաների մոտ հաղորդչականության խանգարումները հաճախ հանդիպում են ռևմատիզմի և դիֆթերիային միոկարդիտի դեպքում։ Բացի դրանից, այն կարող է հանդես գալ նաև թափառող նյարդի գերգրգռման, տարբեր վարակային հիվանդությունների ու թունավորումների դեպքում։ Հաղորդչական ֆունկցիայի խանգարումները՝ բլոկադաները, կարող են տեղակայվել hաղորդչական ուղու բոլոր hատվածներում, սկսած սինուսային հանգույցից և վերջացրած Պուրկինեի թելիկներով։


Ըստ ախտահարման տեղի, տարբերում են բլոկադաների հետևյալ ձևերը՝


  • սինո-աուրիկուլյար,
  • ներնախասրտային,
  • նախասիրտ-փորոքային և
  • ներփորոքային։

 

Սինո-աուրիկուլյար բլոկադան լինում է ոչ լրիվ և լրիվ։ Առաջին դեպքում ոչ բոլոր գրգիռներն են սինուսային hանգույցից անցնում նախասրտերին, երկրորդ դեպքում՝ գրգիռները սինուսային հանգույցում կամ չեն ծագում, կամ էլ չեն hաղորդվում նախասրտերին։


Սինո-աուրիկուլյար ոչ լրիվ բլոկադայի ժամանակ ԷՍԳ-ի վրա մերթ ընդ մերթ բացակայում է սրտային ցիկլի մի ամբողջ կոմպլեքս։ Սրտային կծկումների միջև եղած տարածությունը հավասար է երկու RR-ի կամ մի քիչ պակաս։


Սինո-աուրիկուլյար լրիվ բլոկադայի ժամանակ սրտի գործունեության ղեկավարությունն իր վրա է վերցնում նախասիրտ-փորոքային hանգույցը։ Էլեկտրասրտագրային պատկերը կախված է այն բանից, թե հանգույցի ո՞ր մասում է ծագում գրգիռը (վերի՞ն, միջի՞ն, թե՞ ստորին)։


Եթե գրգիռը ծագում է հանգույցի վերին մասում, ապա բացասական P ատամիկը գտնվում է QRS կոմպլեքսին սովորականից ավելի մոտ, եթե միջին մասում՝ P ատամիկը ձուլվում է QRS կոմպլեքսի hետ և չի բացահայտվում, եթե ստորին մասում՝ բացասական P ատամիկը տեղակայվում է QRS կոմպլեքսից հետո՝ Տ և T ատամիկների միջև։


Հանգուցային ռիթմի դեպքում փորոքների կծկումները լինում են սակավ հաճախականությամբ՝ 1 րոպեում 45-50։


Ներնախասրտային բլոկադան առաջանում է, երբ դանդաղում է hաղորդչականությունը նախասրտերի մկանների միջև։ Այն արտահայտվում է P ատամիկի փոփոխություններով, լայնանում է 0,1 վրկ-ից ավելի, հաճախ ատամնավորվում է և ձևափոխվում։
Նախասիրտ-փորոքային բլոկադաները հաճախ են հանդիպում մանկական տարիքում և պայմանավորված են նախասիրտ-փորոքային հաղորդչականության խանգարմամբ։


Նախասիրտ-փորոքային բլոկադաներ կարող են լինել


  1. ոչ լրիվ և
  2. լրիվ։

 

Տարբերում են ոչ լրիվ բլոկադաների երեք աստիճան։

նկ։ 68 Նախասիրտ-փորոքային բլոկադա, Սամոյլով-Վենկեբախի շրջանննր։ Սինուսային գրգիռները ծագում են նորմալ ռիթմով, PQ տարածությունը աճում է hատվածից- հատված (0,15-0,3-0,42 վայրկյան, 4-րդ ցիկլի ժամանակ մեկ փորոքային կոմպլեքսը բացակայում է։


  1. Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի I աստիճանը բնորոշվում է նրանով, որ գրգիռը նախասրտերից դեպի փորոքներն է անցնում ավելի երկար ժամանակի ընթացքում, քան նորմայում։ ԷՍԳ-ի վրա դա արտահայտվում է PQ տարածության երկարացմամբ (նկ. 67)։
  2. Նախասիրտ-փորոքային բլոկադայի II աստիճանի դեպքում նախասիրտ-փորոքային hաղորդչականությունը աստիճանաբար վատանում է և մեկ գրգիռ բոլորովին չի անցնում դեպի փորոքները։ Դրանից hետո hաղորդչականությունը որոշ չափով վերականգնվում է, ԷՍԳ-ի վրա դիտվում է PQ տարածության աստիճանական երկարում։ Հաջորդ գրգիռը փորոքներին չի hասնում, որի hետևանքով QRS կոմպլեքսը բացակայում է։ Այնուհետև ռիթմը նորից է վերականգնվում և նշված փոփոխությունները կրկնվում են։ Ռիթմի այս խանգարումը կոչվում է Սամոյլով-Վենկեբախի շրջան (նկ. 68)։
  3. Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի (III աստիճանի դեպքում նախասրտերից դեպի փորոքները գնացող գրգիռները ժամանակ առ ժամանակ բոլորովին չեն փոխանցվում և փորոքներին են հասնում միայն երկրորդ-երրորդ կամ չորրորդ ալիքով եկող գրգիռները։ Նկատվում է սրտի մասնակի (ոչ լրիվ) բլոկադա։ Բացակայում է փորոքային կոմպլեքսը, բայց, ի տարբերություն Սամոյլով-Վենկեբախի շրջանների, PQ տարածությունը նորմալ է։

 

Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադայի դեպքում նախասրտից ոչ մի գրգիռ չի հաղորդվում փորոքներին, և նախասրտերը կծկվում են սինուսային հանգույցից եկող գրգիռների, իսկ փորոքները՝ նախասիրտ-փորոքային հանգույցից եկող գրգիռների ազդեցությամբ կամ փորոքային ավտոմատիզմի ռիթմով։

 

Նախասրտերը կծկվում են փորոքներից ավելի մեծ հաճախականությամբ։ Այդ պատճառով ԷՍԳ-ի վրա P ատամիկը հայտնվում է ավելի հաճախ, քան փորոքային կոմպլեքսները, և կարող է միաձուլվել, մյուս ատամիկների հետ (նկ. 69)։ Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադան կլինիկորեն արտահայտվում է դանդաղասրտությամբ և տոնի ուժի փոփոխմամբ։

Խիստ արտահայտված դանդաղասրտության դեպքում կարող է առաջանալ ուղեղի սակավարյունություն, որի հետևանքով հիվանդը կորցնում է գիտակցությունը։ Այս երևույթը հայտնի է որպես Մորգանի-Էդեմս-Ստոքսի  ախտանիշ։

 

 

Ներփորոքային բլոկադաները առաջանում են հիսի խրձի որևէ ոտիկի շրջանում գրգիռի անցման դժվարացման հետևանքով։ Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ խախտվում է փորոքներում գրգիռի տարածման հաջորդականությունը։ Առողջ ոտիկով գրգիռն անցնում է փորոքին նորմալ ձևով, իսկ վնասված մասով՝ մինչև ախտահարված տեղը։ Ընդհատումից ցած գտնվող ոտիկին գրգիռն անցնում է զարտուղի ճանապարհով։ Հետևաբար, բլոկադայի ենթարկված ոտիկով գրգիռը փորոքում տարածվում է ավելի երկար ժամանակահատվածում։ Գրգռման ալիքի ուշ հաղորդման պատճառով փորոքները կծկվում են ոչ միաժամանակ, որի հետևանքով QRS կոմպլեքսը լայնանում է և ձևափոխման ենթարկվում։

 

 

Էլեկտրասրտագրությունը Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ նման է փորոքային էքստրասիստոլայի պատկերին (նկ. 70)։ Տարբերությունն այն է, որ P ատամիկը բլոկադայի ժամանակ պաhպանվում է, իսկ փոփոխված կամ ապաձևման ենթարկված QRS կոմպլեքսը hանդիպում է ոչ թե ժամանակ առ ժամանակ, ինչպես էլեկտրասիստոլայի դեպքում, այլ կայուն է և գրանցվում է ամբողջ ժապավենի երկարությամբ։

 

Հիսի խրձի ոտիկների բլոկադայի էլեկտրասրտագրին բնորոշ է՝

 

  1. QRS կոմպլեքսի արտահայտված լայնացումը, վոլտաժի մեծացումը և ատամիկի նորմալ տեղակայումը,
  2. QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի հակառակ ուղղությունը I և III արտածումներում,
  3. QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի և T ատամիկի հակադիր ուղղությունը՝ բլոկադայի կոմպլեքսում։

 


Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites