ՈՒրբաթ, 03.05.2024, 13:06Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ցիստիտ


Միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Երեխաների մոտ ցիստիտն առանց երիկամների ախտահարման հազվադեպ է հանդիպում։ Առավել հաճախ հիվանդանում են աղջիկները։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը մեծ մասամբ աղիքային ցուպիկն է՝ էնտերոկոկը, հազվադեպ՝ միկոպլազմաները, որոնք անջատվում են քրոնիկական ցիստիտով հիվանդների մեզից։ Ցիստիտի երկրորդային ծագումը կարող է կապված լինել միզապարկի քրոնիկական դիսֆունկցիաների, նյութափոխանակության խանգարումների հետ։

Միզապարկի լորձաթաղանթն օժտված է մանրէասպան հատկությամբ և վարակների նկատմամբ բարձր կայունությամբ, ուստի ցիստիտի զարգացման համար բավարար չէ միայն մանրէների թափանցումը միզապարկի մեջ։ Բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստում են նախատրամադրող գործոնները, որոնք առաջացնում են մեզի արտազատման խանգարումներ, օրինակ, միզատար ուղիների անկանոնություններ, ինչպես նաև տեղային և ընդհանուր իմունիտետի ընկճում։ Այդպիսի գործոններ են նաև շնչական ուղիների վարակները, օրգանիզմի սառեցումը, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունները, հելմինթոզները, էքսուդատիվ դիաթեզը, քրոնիկական փորկապությունները։ Դեպքերի կես մասում տղաների մոտ այն զուգակցվում է բալանիտով, աղջիկների մոտ՝ վուլվովագինիտով։ Աղջիկների մոտ հիվանդության գերակշռումը բացատրվում է միզասեռական ապարատի կառուցվածքային առանձնահատկություններով՝ կարճ ու լայն միզուկ, հեշտոցին և ուղիղ աղիքին մոտ լինելը, որը նպաստում է մանրէների թափանցմանը միզապարկ։

Կարելի է ընդունել, որ առաջնային քրոնիկական ցիստիտներ, հատկապես երեխաների մոտ, չեն լինում։ Նման բոլոր դեպքերում հայտնաբերվում են կամ միզատար ուղիների զարգացման անկանոնություններ (նեղացում, փականներ), կամ միզապարկա-միզածորանային ռեֆլյուքսներ (միակողմանի կամ երկկողմանի), ուրոդինամիկ խանգարումներ, որոնք պայանավորված են կծկանքով կամ միզուկի օրգանական նեղացումով։ Հնարավոր է նաև վարակի հեմատոգեն ներթափանցում միզապարկի մեջ։

 

Կլինիկան։ Ցիստիտի ժամանակ ընդհանուր վիճակը քիչ է տուժում, ջերմությունը հաճախ նորմալ է։ Հիվանդները գանգատվում են հաճախացած և ցավագին միզարձակումից, որովայնային ցավերից։ Մեզի քանակությունը նվազում է։ Բարձր տարիքի երեխաների մոտ երբեմն կարող են լինել մեզի ցերեկային անպահություններ։ Մեզի քննությամբ հայտնաբերվում է թույլ արտահայտված սպիտամիզություն (հետքեր), բազմաթիվ լեյկոցիտներ և համեմատաբար քիչ էրիթրոցիտներ։ Միկրոբամիզությունը հայտնաբերվում է բոլոր դեպքերում։ Արյան մեջ՝ չափավոր լեյկոցիտոզ, բարձրացած ԷՆԱ։ Ցիստիտի դեպքում երիկամների ֆունկցիան սովորաբար չի տուժում։ Պիելոնեֆրիտի համեմատությամբ նկատվում է աղիքային ցուպիկի նկատմամբ շիճուկային հակամիկրոբային հակամարմինների ավելի ցածր տիտր (1:160-ից ցածր), մեզում՝ հակամարմիններով պատված միկրոբների բացակայություն։ Ներդիտական (էնդոսկոպիական) հետազոտությամբ միզապարկի լորձաթաղանթում հայտնաբերվում է այտուց, գերարյունություն և այլ փոփոխություններ՝ սկսած կատառայինից մինչև էռոզիվ ու խոցային, ֆիբրինային փառեր, աղերի բյուրեղներ։

 

Բուժումը։ Նշանակվում է անկողնային ռեժիմ։ Հիվանդը պետք է գտնվի տաք պայմաններում։ Կիրառվում են տաք լոգանքներ՝ նստած դիրքում, ջերմակ՝ շեքի շրջանին։ Տրվում են հակամիկրոբային միջոցներ։ Քրոնիկական ցիստիտի դեպքում ուրոդինամիկայի խանգարման պատճառները պարզելու նպատակով անհրաժեշտ է կատարել մանրազնին ռենտգենաբանական և ներդիտական հետազոտություններ։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites