ՈՒրբաթ, 03.05.2024, 15:09Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բոտուլիզմ (մանկական տարիքի)


Թունավորումը տեղի է ունենում անորակ սննդամթերքից կամ սխալ պատրաստված պահածոներից։ Բոտուլիզմի հարուցիչը խիստ անաէրոբ է, առաջացնում է սպորներ և արտադրում է ուժեղ արտաթույն (էկզոտոքսին)։ Թունավորումը զարգանում է մանրէային թույնի ներծծման հետևանքով։ Եթե սննդամթերքը միայն սպորներ է պարունակում, ապա հիվանդության աշտանիշները հայտնվում են այն դեպքում, երբ նրանք վերածվում են ցուպիկների, որոնք թույներ են արտադրում։ Տոքսինները ջերմակայուն չեն և տաքացնելիս արագ քայքայվում են։ Սպորները եռացման պայմաններում կենսունակ են մինչև 5 ժամ։ Տարբերում են բոտուլիզմի ցուպիկների իմունաբանական 6 տիպ։ Ամենամեծ նշանակությունն ունեն A, B և E տիպերը։ Որևէ հակածնային ձևի նկատմամբ եղած հակատոքսինը չի պաշտպանում մյուս տիպերի թույների ազդեցությունից։

 

Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի ժամից մինչև 2-5 օր (միջին հաշվով կազմում է 12-24 ժամ)։

 

Անցնելով մարսողական ուղի, բոտուլոտոքսինը ներծծվում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթով ու արյան ճանապարհով տարածվում ամբողջ օրգանիզմում։ Թույները ներգործում են ացետիլխոլինի առաջացման վրա, որի հետևանքով առաջ է գալիս տարբեր մկանախմբերի պարալիզ։

 

Կլինիկան։ Վարակված սննդամթերքի ընդունումից մի քանի ժամ անց երեխայի մոտ սկսվում է վատ ինքնազգացում, սրտխառնոց, փսխում, լուծ։ Սակայն բոտուլիզմի ժամանակ նշված երևույթների առաջացումը պարտադիր չէ։ Հաճախ վաղ ախտանիշներ են թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, բերանի չորությունը։ Բերանի լորձաթաղանթները չոր են և վառ գույնի, լեզուն ծածկված է սպիտակավուն փառով։ Կուլ տալը դժվարացած է (դիսֆագիա)։ Սովորաբար գիտակցությունը պահպանված է լինում, բբերը՝ լայնացած, ռեակցիան դեպի լույսը՝ թույլ։ Նկատվում է տեսողության հարմարման (ակկոմադացիայի) խանգարում, երբեմն պտոզ, երկտեսություն (դիպլոպիա)։ Որոշ հիվանդներ գանգատվում են լսողության թուլացումից։ Հաճախ նկատվում է փափուկ քիմքի պարալիզ, խոսակցությունն ընդունում է քթային երանգ, կլման փորձի ժամանակ հեղուկը քթից դուրս է թափվում։ Ջերմությունը, որպես կանոն, գտնվում է նորմալ թվերի վրա։ Ծանր դեպքերում զարգանում է շնչական մկանների անբավարարություն (զգայնությունը խախտված չէ): Նշվում է հաճախասրտություն, զարկերակային ճնշման իջեցում, սրտի տոների խլություն։ Մահը տեղի է ունենում շնչառության պարալիզից և սրտադադարից։ Բարդություններն են թոքաբորբերը, տոքսիկ միոկարդիտը, միոզիտները, նևրիտները։ Ախտորոշումը հետադարձորեն հաստատվում է սննդի մնացորդներում, ստամոքսի, աղիքների պարունակության մեջ, արյան շիճուկում բոտուլոտոքսինի կամ ցուպիկների հայտնաբերումով։

 

Բուժումը։ Ստամոքսի լվացում նատրիումի հիդրոկարբոնատի 2%-անոց լուծույթով, այնուհետև ներմուծվում է ակտիվացրած ածուխ, աղային լուծողական։ Կատարվում է սիֆոնային հոգնա։ Բուժման հիմնական մեթոդը հակաթունային հակաբոտուլինային շիճուկի ներարկումն է։ A տիպի շիճուկը ներարկում են 5.000-10.000 ՄԱ 8 տիպը՝ 3.000-7.000 ՄՄ, իսկ C տիպը՝ 10.000 ՄՄ դեղաչափով։ Շիճուկները ներարկում են միջմկանային ճանապարհով։ Զգայնության որոշման նպատակով մինչև շիճուկի ներարկումը անհրաժեշտ է նախօրոք կատարել միջմաշկային փորձ՝ 1:100 նոսրացրած շիճուկով։ Ներարկում են գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, նշանակում են միզամուղներ։ Ծանր դեպքերում կատարվում է արյան բացթողում՝ արյան միաժամանակյա փոխներարկումով, պլազմա, պլազմայի փոխարինողներ։ Սրտի աշխատանքի թուլության դեպքում՝ սրտային գլիկոզիդներ։ Վերին շնչական ուղիների փակման հետևանքով շնչահեղձության երևույթների հարաճման դեպքում կատարվում է տրախեոստոմիա։ Շնչական մկանների պարալիզի դեպքում՝ թոքերի արհեստական օդափոխություն։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites