Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Սինուսային բրադիկարդիա
Սինուսային բրադիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների թվի նվազումով։ Առաջանում է թափառող նյարդի տոնուսի բարձրացման և սինուսային հանգույցի ավտոմատիկ ֆունկցիայի թուլացման դեպքում։ Սինուսային բրադիկարդիան դիտվում է վարակային հիվանդությունների ապաքինման շրջանում (ըստ Կոլտիպինի՝ ինֆեկցիոն պրոցեսների երկրորդ փուլում), ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ուղեղի ուռուցքը, վնասվածքը, մենինգիտը։ Հանդիպում է նաև միքսեդեմայի ժամանակ, երբ սիմպաթիկ նյարդակենտրոնների տոնուսը լինում է ընկճված՝ վահանագեղձի թերֆունկցիայի հետևանքով։ Սինուսային բրադիկարդիան լինում է լյարդի, աղեստամոքսային տրակտի և այլ հիվանդությունների դեպքում և, հավանական է, որ ռեֆլեքսային բնույթ ունի։ Առողջ երեխաների մոտ ռեֆլեքսային դանդաղասրտություն կարելի է առաջացնել Աշներ-Դանինի փորձով։ Որոշ դեպքերում դանդաղասրտությունը կարող է լինել բնածին և տվյալ երեխայի համար՝ ֆիզիոլոգիական վիճակ։ Սինուսային բրադիկարդիան ԷՍԳ-ի վրա արտահայտվում է նորմալ ձևով, բայց սրտային ցիկլի սակավ հաճախությամբ, T—P և որոշ չափով PQ տարածությունների երկարացմամբ, որտեղ, սակայն, PQ-ն 0,20 վայրկյանից չի անցնում։ Որոշ չափով երկարում է նաև սրտային լրիվ ցիկլի տևողությունը (նկ. 53)։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|