ՈՒրբաթ, 03.05.2024, 16:53Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կավասակիի համախտանիշ


Հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։ Տղաները հաճախ են հիվանդանում մեկ տարեկանում։ Էթիոլոգիան անհայտ է։ Ենթադրվում է աուտոիմուն ծագումը։

Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում։

 

Ակնառու է հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, աչքի շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), ձեռքերի և ոտքերի մատների ուժեղ էրիթեման, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը՝ մատների ծայրերի թերթաձև թեփոտումով, բազմաձև ցանը։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը՝ հիպերեմիա, «մորագույն» լեզու, լորձաթաղանթի չորություն, ըմպանի բորբոքում, շրթունքների ճաքեր։ Հաճախ նկատվում են պարանոցի ավշահանգույցների մեծացում, հոդաբորբ կամ խոշոր հոդերի ցավեր, չափավոր փորլուծություն, կարդիոմեգալիա, սրտի ռիթմի խանգարում, սիստոլային աղմուկ, ասեպտիկ մենինգիտի ախտանիշներ։ Հիվանդի վիճակը վատանում է սրտի պսակաձև անոթների ախտահարման ժամանակ։ Գրականության մեջ նկարագրված են Կավասակիի սինդրոմի հետ կապված սրտամկանի ինֆարկտներ, սրտի պսակաձև զարկերակների անևրիզմաների պատռվածքներ։

 

Հիվանդության ախտորոշման ժամանակ մեծ տեղ է տրվում սրտի պսակաձև անոթների բնորոշ ախտահարման էլեկտրասրտագրին և պսակաձև անոթների ուսումնասիրություններին։

 

Լաբորատոր տվյալներից նշվում են նեյտրոֆիլային թեքումով լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում, «C» ռեակտիվ սպիտակուցի հայտնաբերում, արյան շիճուկում՝ a2–գլոբուլինների և տրանսամինազների պարունակության ավելացում։

 

Բուժումը։ Կիրառվում է ացետիլսալիցիլաթթվի և հակաբիոտիկների համակցումը։ Ծանր դեպքերում նշանակում են պրեդնիզոլոնի միջին դեղաչափեր՝ հակամակարդիչ դեղամիջոցների զուգակցումով։ Որոշ հեղինակների կարծիքով, այս հիվանդության դեպքում կորտիկոստերոիդները հակացուցված են, քանի որ դրանք նպաստում են թրոմբների և անևրիզմաների կամ նեղացումների առաջացմանը։ Այս դեպքում կիրառվում է վիրահատական բուժում։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites