ՈՒրբաթ, 03.05.2024, 17:57Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Միոկարդիտ


Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն։ Որոշ հեղինակներ առանձնացնում են նաև բնածին միոկարդիտները, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում, երբ մայրը հղիության տարբեր ժամկետներում հիվանդանում է էնտերովիրուսային վարակներով, կարմրախտով, մանրէածնական այլ հիվանդություններով։


Կլինիկան։ Վարակային-ալերգիկ միոկարդիտը առավել տարածված ոչ ռևմատիզմային միոկարդիտի ձևն է, որը, որպես կանոն, առաջանում է վարակի ֆոնի վրա կամ կրած վարակային հիվանդությունից հետո (հաճախ վիրուսային)։ Վաղ տարիքի երեխաների մոտ նորմալ, ենթատենդային, հազվադեպ բարձր ջերմության դեպքում նկատելիորեն վատանում է ընդհանուր վիճակը, առաջանում է գունատություն, մաշկածածկույթի մոխրակապտավուն երանգ։ Երեխան ծծելիս արագ է հոգնում և հրաժարվում է կուրծքն ընդունել, կորցնում է զանգվածը, դառնում անհանգիստ, թույլ, սակավ շարժուն։ Օբյեկտիվորեն հայտնաբերվում է սրտի սահմանների մեծացում. սրտի գագաթային հրոցը թուլացած է, տոները զգալիորեն խլացած են կամ խուլ, կարող է լինել քառատրոփ ռիթմ, բնորոշ է հաճախասրտությունը և էմբրիոկարդիան, առկա է ոչ մշտական, մեղմ բնույթի սիստոլային աղմուկ։ Մանր միոկարդիտի ժամանակ արագ զարգանում է սրտի անբավարարություն, որը ծծկեր երեխաների մոտ որոշակի առանձնահատկություններ ունի։ Վաղ շրջանում երեխայի մոտ լինում են քրտնոտություն, գունատություն, անհանգստություն, հազ, հևոց և կապտուկ՝ կերակրելիս, լողացնելիս, բարուրելիս։ Ավելի ծանր դեպքերում զգալի շնչարգելություն և հաճախասրտություն է դիտվում նույնիսկ երեխայի հանգիստ վիճակում։ Աջ փորոքային անբավարարությանը հիմնականում բնորոշ են ընդհանուր թեթև այտուցվածությունը (դաստակների, ոտնաթաթերի, որովայնի առաջնային պատի և ցայլքի շրջաններում), զանգվածի արագ ավելացումը՝ այտուցվածության հաշվին, սակավամիզությունը (չոր բարուրի  ախտանիշ),մեծանում են փայծաղն ու լյարդը, հնարավոր է սպիտամիզություն և միկրոհեմատուրիա։ Ծանր միոկարղիտի ժամանակ, երբ գերակշռում է ձախ փորոքային անբավարարությունը, զարգանում է միջանկյալ այտուցով թոքային հիպերտենզիա, դիտվում են ալվեոլային այտուցի նշաններ՝ երկկողմանի թաց խզզոցներ, շնչահեղձություն, կապտուկի ուժեղացում (նկ. 60)։


Նկ. 60. Վարակային-ալերգիկ միոկարդիտով հիվանդի ռենտգեննկարը։ Նկատվում է սրտի սահմանների խիստ մեծացում, հատկապես ձախից:


Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ այդ վիճակը հաճախ բարորակ բնույթ է կրում։ Սկիզբը սովորաբար աստիճանական է, քիչ բնորոշ։ Նկատվում է ընդհանուր ասթենիզացիա, գունատություն, արագ զարգացող հոգնածություն, նիհարում, նորմալ կամ ենթատենդային ջերմություն։ Այդ տարիքի երեխաները հաճախ գանգատվում են սրտի շրջանի ցավերից։ Նկատվում է սրտի հարաբերական բթության սահմանների չափավոր մեծացում, սրտի հնչյունների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Ավելի հաճախ դիտվում է սրտի ռիթմի խանգարում, ինչպես նաև կենսաէլեկտրական երևույթների չափավոր փոփոխություններ, սրտամկանի կծկողական ֆունկցիայի խանգարումներ։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites