ՈՒրբաթ, 03.05.2024, 15:16Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ


Սուր, հավանաբար վիրուսային ծագման տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է ջերմության բարձրացումով, թարախային բնույթի նշիկաբորբով, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացումով։

 

Էպիդեմիոլոգիան։ Հիվանդության աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդը և առողջ վիրուսակիրը։ Վարակման հնարավոր ուղիներն են օդակաթիլայինը, կոնտակտայինը, ինչպես նաև ջրասննդայինը։ Կոնտագիոզության աստիճանը, հավանաբար, զգալի ցածր է, քանի որ մեծ բռնկումներ չեն արձանագրվում։ Հիմնականում հիվանդանում են երեխաները և դեռահասները։ Կրծքի տարիքի երեխաները հազվադեպ են հիվանդանում։

 

Պաթոգենեզը։ Հեղինակների մեծամասնության կարծիքով մոնոնուկլեոզի հարուցիչը հատուկ հակվածություն ունի լիմֆոռետիկուլային համակարգի նկատմամբ։ Հարուցիչը բկանցքի լորձաթաղանթների միջոցով թափանցելով օրգանիզմ առաջացնում է նշիկների, քթաըմպանային հատվածների լորձաթաղանթների բնորոշ փոփոխություններ, որոնք արտահայտվում են գերարյունությամբ, այտուցով, քթային շնչառության դժվարացումով։ Հետագայում` հարուցիչներն արյան ու ավշի միջոցով տարածվելով, թափանցում են ավշային հանգույցներ, լյարդ և փայծաղ, որտեղ սկիզբ են դնում հիպերպլաստիկ փոփոխությունների զարգացմանը՝ լիմֆադենիտ, հեպատոլիենալ համախտանիշ։ Լիմֆոռետիկուլային օրգանների վրա վիրուսի ազդեցության հետևանքով արյան մեջ հայտնվում են մեծ քանակությամբ մոնոնուկլեար բջիջներ։ Վերջիններիս առկայությունը հիմնականում նախանշում է հիվանդությանը բնորոշ հեմատոլոգիական տեղաշարժը։

 

Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանի տևողությունը վերջնականապես ճշտված չէ, սակայն շատ դեպքերում այն տատանվում է 5-21 օրերի սահմաններում, երբեմն՝ 1-2 ամիս։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ և այլն։ Բնորոշ ախտանիշները զարգանում են հիվանդության առաջին շաբաթվա վերջում՝ ջերմության կայուն բարձրացում, տարածուն լիմֆադենիտ, որը հատկապես արտահայտված է հետպարանոցային շրջանում, լյարդի ու փայծաղի մեծացում։ Արյան մեջ հայտնաբերվում են ապակենտրոն տեղակայված հսկայական կորիզով (մոնոնուկլեար) բջիջներ (նկ. 134)։ Նշիկները խիստ այտուցված են և թարախապատված։ Վերջինս հեշտությամբ է անջատվում և չի ուղեկցվում արյունահոսությամբ։ Այտուցային պրոցեսը կարող է տարածվել ըմպանի, ըմպանալեզվակի և աղեղների վրա, քթային անցուղիները։ Թարախային նշիկաբորբը երբեմն կարող է ընդունել նեկրոտիկ-խոցային բնույթ։ Մոնոնուկլեոզի ժամանակ բացի լյարդի չափավոր մեծացումից, լինում են նաև նրա ֆունկցիոնալ խանգարման երևույթներ՝ դեղնություն և այլն։ Փայծաղը սովորաբար կրճատվում է հիվանդության երրորդ շաբաթվա վերջում, իսկ հեպատոմեգալիան կարող է տևել մինչև երեք ամիս։ Հազվադեպ, ծանր ձևերից հետո, հեպատոսպլենոմեգալիան կարող է կրել մնայուն բնույթ և ախտաբանական այլ երևույթների զարգացման պատճառ հանդիսանալ։ Արյան մեջ բացի մոնոնուկլեար բջիջների առկայությունից, հայտնաբերվում է լիմֆոցիտային բնույթի լեյկոցիտզ, ցուպիկակորիզավորների քանակի ավելացում, էրիթրոցիտների նստեցման արագությունը՝ 20-30 մմ/ժամում և ավելի։

Տարբերում են հիվանդության ընթացքի թեթև, միջին ծանրության և ծանր ձևեր։

  1. Թեթև ձև։ Ջերմություն (38-38,5°), չափավոր լիմֆադենիտ, լյարդի մեծացում 1,5-2 սմ, փայծաղը բութ եզրով, քթային շնչառությունը դժվարացած, թեթևակի թարախային նշիկաբորբ, արյան մեջ՝ մոնոնուկլեարների քանակը 10%:
  2. Միջին ծանրության ձև։ Չափավոր թունավորում, արտահայտված թարախային նշիկաբորբ և լիմֆադենիտ, հեպատոսպլենոմեգալիա, շնչառության խիստ դժվարացում, մոնոնուկլեարների քանակը 15-20%:
  3. Ծանր ձև։ Արտահայտված թունավորում, ջերմությունը մինչև 40°, քթային շնչառության բացակայություն, բկանցքում արտահայտված թարախային պրոցես, խիստ արտահայտված պոլիադենիտ, լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ, երբեմն ցանային տարրերի առաջացում։ Արյան մեջ՝ մոնոնուկլեարների քանակը 20% և ավելի։

Հիվանդությունն ախտորոշվում է հիմնականում բնորոշ կլինիկական ախտանիշների և արյան կազմի շեղումների հիման վրա։ Լաբորատոր լավագույն մեթոդներից է համարվում Պաուլ-Բուննել-Դևիդսոնի շճաբանական ռեակցիան։

Տարբերակիչ ախտորոշման ժամանակ պետք է ժխտել դիֆթերիան, լեյկոզն ու այլ բնույթի թարախային նշիկաբորբերը։ Հնարավոր են նաև կարմրուկանման կամ քութեշանման ցանային տարրերի առաջացում՝ կարմրուկի և քութեշի հետ։

 

Բուժումը։ Ախտահատուկ բուժում դեռևս չկա։ Այն հիմնականում ախտանշային է։ Ծանր դեպքերում՝ դեզինտոքսիկացիա, վիտամիններ, հակաբիոտիկներ, հորմոնաթերապիա և այլն։

 

Կանխարգելումը։ Ախտահատուկ միջոցառումներ չկան։ Հիվանդը ենթարկվում է հոսպիտալացման և դուրս է գրվում թարախային պրոցեսի ավարտից հետո։ Օջախում դեզինֆեկցիա չի կատարվում և չի սահմանվում կարանտին։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites