ՈՒրբաթ, 03.05.2024, 09:09Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կարմրուկ


Սուր տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ջերմության բարձրացումով, թունավորումով, վերին շնչուղիների և աչքերի լորձաթաղանթների շճային բորբոքումով, խոշոր-բծավոր բնույթի ցանավորումով:

 

Էթիոլոգիան: Հարուցիչը պատկանում է միքսովիրուսների շարքին, արտաքին միջավայրում անկայունէ: Վարակման աղբյուրը կատառային շրջանում գտնվող հիվանդ մարդն է։ Սովորաբար, սկսած 3-րդ օրից, սկսվում է ցանային շրջանը և վարակելիության ակտիվությունն ավելի է մեծանում: Հիվանդության բարդությունների դեպքում վարակելիության ժամկետը երկարում է` հաշված 10 օր ցանավորման սկցբից: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, երրորդ անձի և խնամքի առարկաների միջոցով չի տարածվում` վիրուսի վերին աստիճանի անկայունության պատճառով: Ընկալությունը զգալի բարձր է (ցուցանիշը՝ 0,96)։ Հիվանդությունը հիմնականում նկատվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն անընկալություն, կոկնահիվանդացություն հազվադեպ է հանդիպում։ Մինչև 3 ամսական տարիքը երեխաները կարմրուկով չեն հիվանդանում՝ ընկերքային ճանապահով մորից ստացած անընկալության և այդ տարիքի երեխաների իմունաբանական առանձնահատկությունների պատճառով։

 

Պաթոգենեզը։ Շնչուղիների լորձաթաղանթների միջոցով վիրուսն` անցնելով արյան մեջ, հիմնականում ախտահարում է շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի էպիթելային շերտերը, անոթային էնդոթելն ու կենտրոնական նյարդային համակարգի բջիջները: Կարմրուկային վիրուսի ազդեցության տակ առաջանում են օրանիզմի ռեակտիվականության խոր խանգարումներ։ Առաջ է գալիս կարմրուկային աներգիա՝ իմուն մարմնիկների տիտրը պակասում է, վերանում են տուբերկուլինային դրական փորձերը, պակասում են ինչպես կոմպլեմենտային տիտրը, այնպես էլ օրգանիզմի իմունակենսաբանական հնարավորությունները։ Այս բոլորի պատճառով հեշտությամբ է գումարվում երկրորդային վարակը (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ), ուստի և զարգացող պրոցեսները՝ բրոնխիտ, բրոնխիոլրտ, կարող են ավելի խորանալ և ընդգրկել բրոնխների պատերը, առաջացնել պերիբրոնխիտներ, ինտերստիցիալ թոքաբորբեր և, նույնիսկ, շնչական օրգանների նեկրոտիկ փոփոխություններ։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը դեպքերի մեծ մասում կազմում է 9-10 օր, բայց կարող է երկարել մինչև 13-17 օր (միջընթաց հիվանդությունների առկայության դեպքում), իսկ կանխարգելման նպատակով գամագլոբուլին ստացած երեխաների մոտ՝ 21 օր։ 
Հիվանդության կատառային շրջանում նկատվում է ջերմության բարձրացում, հարբուխ, չոր բնույթի հազ, կոնյունկտիվիտներ։ Երբեմն լինում է ձայնի խզվածություն, կոպիտ և աղմկոտ հազ։ Առկա է նաև արցունքահոսություն, լուսավախություն։ Հիվանդի դեմքը քիչ այտուցված է, կոպերը գերարյուն, քթից՝ շճային արտադրություն։ Հիվանդության այս շրջանում հատկապես բնորոշ են Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի (այտերի լորձաթաղանթների վրա գոյացող հատիկավոր դեղնասպիտակավուն բնույթի ներցան՝ օղակավորված գերարյուն գոտիով) առաջացումը, որից 1-2 օր հետո սկսում է զարգանալ բնորոշ ցանային շրջանը։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի առկա բնորոշ ցանային շրջանը։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի առկայությունը հնարավորություն է տալիս ախտորոշել կարմրուկը դեռևս կատառային շրջանում։

Վերջիններս մաշկի ցանավորումով ընթացող մյուս հիվանդությունների դեպքում չեն հայտնաբերվում։ Կատառային շրջանի 3-4, երբեմն 7 օրը նկատվում է ջերմության բարձրացման նոր ալիք, որը սկիզբ է տալիս ցանային շրջանին։ Կարմրուկին խիստ բնորոշ է ցանի զարգացման էտապայնությունը։ Ցանը փայլուն, կարմրավարդագույն խոշոր բծերի տեսք ունի։ Առաջին օրը ցանն արտահայտվում է հետականջային շրջանում, ապա դեմքի և պարանոցի վրա։ 2-րդ և 3-րդ օրերին այն տարածվում է կրծքավանդակի, որովայնի, իրանի և այտերի վրա։ Ցանային տարրերը հակում ունեն միաձուլման և էրիթեմային դաշտերի առաջացման։ Ցանային տարրերը զարգանում են չփոփոխված մաշկի վրա: Սովորաբար ցանը 3-4 օր հետո գունաթափվում է, ձեռք է բերում կապտավուն երանգավորում և ավարտվում գորշաշագանակագույն գունակավորումով։ Պիգմենտացիայի շրջանը կարող է տևել 2 շաբաթ և ունենալ հետադարձ ախտորոշիչ նշանակություն։ Որոշ հիվանդների մոտ 5-7-րդ օրը կարող է նկատվել թեփոտում։ Առանց բարդությունների ընթացող կարմրուկի ցանավորման շրջանի վերջին օրերին նկատվում է ջերմության կարգավորում և թունավորման երևույթների վերացում։ Հետվարակային ասթենիզացիայի վիճակը կարող է պահպանվել երկար ժամանակ՝ կախված երեխայի տարիքից և կրած հիվանդագին պրոցեսի ծանրության աստիճանից։ Թաքնված շրջանի վերջին օրերին արյան մեջ կարող է հայտնաբերվել նեյտրոֆիլային թեքումով թեթևակի լեյկոցիտոզ, կատառային շրջանում՝ լեյկոպենիա, ցանային շրջանում՝ լեյկոպենիա, էոզինոպենիա, թրոմբոցիտոպենիա։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թոքարմատների ստվերի ուժեղացում, հարարմատային ավշահանգույցների գերաճ։

 

Բարդությունները։ Բարդությունների առաջացումը գտնվում է ուղիղ համեմատական կապի մեջ երեխայի տարիքի հետ՝ երեխան որքան փոքր է տարիքով, այնքան ավելի հավանական է և ծանր է հիվանդության ընթացքը։

Հաճախ հանդիպող բարդութուններից են թոքաբորբերը, միջին ականջի բորբոքումը, լարինգիտը, լարինգոտրախեիտը, բրոնխիտները։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբերը կարող են հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։ Այն ավելի ծանր է ընթանում վաղ տարիքի երեխաների մոտ։ Կարմրուկային թոքաբորբերի ժամանակ, հատկապես ուշացած դեպքերում, կարևոր է երկրորդային վարակի դերը։ Լարինգիտների դեպքում կարող է զարգանալ կարմրուկային կրուպ՝ վաղաժամ կամ ուշացած։ Վաղ կարմրուկային կրուպը զարգանում է կատառային շրջանում կամ ցանային շրջանի սկզբում։ Սկսվում է խզզոցներով, ձայնի հաչոցանման յուրատեսակ խռպոտությամբ։ Այս երևույթները սովորաբար տևում են 2-3 օր և այնուհետև վերանում։ Ուշացած կրուպը կոկորդի լորձաթաղանթների խոցոտման հետևանք է և արտահայտվում է կոկորդի նեղացման կլինիկայով և ծանր է ընթանում։ Կարմրուկի ժամանակ կարող են առաջանալ նաև ստոմատիտներ, կոպերի և ծիածանաթաղանթի բորբոքում, շճային բնույթի մենինգիտներ, էնցեֆալիտներ, որոնք սակայն ներկայիս բուժման պայմաններում հազվադեպ են հանդիպում։

 

Բուժումը։ Հիվանդի սնունդը պետք է լինի դյուրամարս, ջրիկ, բարձր կալորիական։ Հիգիենիկ պահանջները պետք է պահպանվեն խստությամբ։ Հիվանդասենյակը պետք է պարբերաբար օդափոխել։ Դեղամիջոցներով բուժումը պետք է կազմակերպել ախտանշային սկզբունքով։ Բարդությունների դեպքում (թոքաբորբեր) տրվում են հակաբիոտիկներ, թթվածնաբուժում, դեզինտոքսիկացիայի միջոցներ (հեմոդեզ, պլազմա), սրտային գլյուկոզիդներ, բրոնխալուծիչներ և այլն։ Կրուպի ժամանակ՝ հանգստացնող և շեղող պատրաստուկներ, հորմոններ, անհրաժեշտության դեպքում, որպես ծայրահեղ և կենսական ցուցում՝ շնչափողահատում (տրախեոստմիա)։ Այլ բարդությունների առկայության դեպքում՝ համապատասխան բուժում։

 

Կանխարգելումը։ Հիվանդների մեկուսացումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում։ Հոսպիտալացվում են վաղ տարիքի երեխաները և բարդություններ ունեցող հիվանդները։ Մեկուսացումն ավարտվում է ցանավորման սկզբից 10 օր hետո, իսկ բարդությունների դեպքում՝ նրանց վերացումից hետո։ Մինչև 10 տարեկան կոնտակտավոր երեխաների նկատմամբ, որոնք չեն ստացել գամագլոբուլին, սահմանվում է 17-օրյա, իսկ այն ստացածների նկատմամբ՝ 21-օրյա կարանտին։ 3 ամսականից բարձր և մինչև 4 տարեկան բոլոր կոնտակտավորներին, որոնք hակակարմրուկային պատվաստում չեն ստացել, կատարվում է 1-2 դեղաչափով (1,5-3 մլ) հակակարմրուկային գամագլոբուլին։ Գամագլոբուլին է տրվում նաև այն բոլոր երեխաներին, անկախ տարիքից և պատվաստվածությունից, որոնք ունեն նախահիվանդային (պրեմորբիդ) անբարենպաստ ֆոն և գտնվում են ռեկոնվալեսցենցիայի շրջանում։ Այն պետք է կատարել կոնտակտի սկզբից 4-6 օրվա ընթացքում։

Ներկա պայմաններում հիմնական կանխարգելումը հակակարմրուկային կենդանի-թուլացրած վակցինայով պատվաստումն է՝ 15-18 ամսական տարիքում (0,5 մլ միջմկանային, միանվագ)։ Որոշ դեպքերում, պատվաստումից 7-8 օր հետո զարգանում է հետպատվաստումային ռեակցիա՝ կարմրուկային թեթևակի կլինիկական ախտանիշների առաջացումով։ Ճիշտ կազմակերպված պատվաստումները (պատվաստանյութի պահպանման լավագույն պայմանը +4°-ն է) համակցված շճապրոֆիլակտիկայի հետ նպաստում են կարմրուկի հիվանդացության, ուստի և բարդությունների ու մահացության հավանականության իջեցմանը։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites