ՈՒրբաթ, 03.05.2024, 12:49Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հիդրոնեֆրոզ


Ավազանագավաթային համակարգի լայնացումն է, որը զարգանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով և հաճախ առաջ է բերում ախտաբանական փոփոխություններ երիկամի միջանկյալ հյուսվածքում, ինչպես նաև կապված պրոցեսի տևողությունից՝ պարենխիմայի ապաճում։

 

Հիդրոնեֆրոզի զարգացման մեջ տարբերում են երիկամի խոռոչային համակարգի լայնացման 3 շրջան՝

 

  1. ավազանալայնացում (պիելոէկտազիա),
  2. նախահիդրոնեֆրոզ (ավազանի և գավաթների լայնացում)
  3. հրդրոնեֆրոզ (երիկամի խոռոչային համակարգի խիստ ընդլայնում՝ երիկամի պարենխիմային մասնակի կամ լրիվ ապաճումով)։

 

Հիդրոնեֆրոզի սկզբնական շրջանում մեզի սեկրեցիան չի տուժում, իսկ հետագայում այն նվազում է կծիկներում մեզի ֆիլտրման դանդաղեցման հետևանքով։ Խոռոչային համակարգում, կապված մեզի կուտակման և գավաթների մկանունքի կծկման հետ, ստեղծվում են բարձր ճնշման պայմաններ։ Խոռոչային համակարգի բարձրացած ճնշումը խախտում է բրգերի և ընդհանրապես երիկամի արյան շրջանառությունը։ Ավազանի խիստ ընդլայնումը ճնշում է անոթային ցողունը, որը բերում է արյան շրջանառության զգալի խանգարումների։

 

Պրոցեսի հարաճման հետ երիկամների անոթները բարակում են, մազանոթային ցանցը դատարկվում է, զարգանում է երիկամային հյուսվածքի ապաճում։

 

Հիդոոնեֆրոզը կարող է լինել`

 

  1. բնածին
  2. ձեռքբերովի։

 

Բնածին հիդրոնեֆրոզը բնորոշվում է ավազանամիզածորանային հատվածում բնածին խցանման (փակման) առկայությամբ, երիկամի պարենխիմայի տարբեր աստիճանի թերզարգացումով և ապաճումով։ Հիդրոնեֆրոզի այս ձևը մանկական տարիքում շատ հաճախ է հանդիպում։ Երեխաների մոտ հիդրոնեֆրոզի զարգացման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը երիկամի լրացուցիչ անոթներն են, որոնք խաչաձևվելով միզածորանի հետ, խանգարում են մեզի արտահոսքը երիկամից։ Հիդրոնեֆրոզ կարող է գոյանալ ավազանի և միզածորանի միջև գտնվող փականի առկայությունից, ավազանամիզածորանային բերանակցման նյարդամկանային հատվածային ապլազիայից։

 

Ձեռքբերովի հիդրոնեֆրոզ կարող է զարգանալ միզային տարբեր հիվանդություններից՝ միզաքարային հիվանդություն, միզատար համակարգի բորբոքային փոփոխություններ, միզատար ուղիների վնասվածքային նեղացումներ, ուռուցքներ և այլն։

 

Կլինիկան։ Հաճախ հիդրոնեֆրոզը երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների և միայն այնպիսի բարդությունների միացման դեպքում, ինչպիսիք են վարակը, վնասվածքը, զարգանում են հիվանդության առաջին ախտանիշները։ Հիդրոնեֆրոզի հիմնական ախտանիշներն են ցավը և թուլակողի շրջանում շոշափվող ուռուցքանման գոյացությունը։ Ցավերը մեծ մասամբ տեղակայվում են գոտկատեղի շրջանում և ոչ հազվադեպ կարող են լինել հիվանդության միակ արտահայտությունը։ Երիկամի խոռոչային համակարգի լայնացման հետ ցավերը դառնում են ուժգին և հաճախ երիկամային խիթի բնույթ են կրում։ Հիդրոնեֆրոզի բավականին հաճախ հանդիպող նշաններից մեկը շոշափման միջոցով հայտնաբերվող մեծացած երիկամն է։ Շոշափելիս մեծացած երիկամը ցավոտ է, մակերեսը հարթ, սեղմելիս տեղաշարժվում է դեպի թուլակողը։ Հիդրոնեֆրոզի համար բնորոշ է երիկամի պարբերական մեծացումը կամ փոքրացումը՝ կապված նրա դատարկման աստիճանից։ Սակայն պետք է նշել, որ մեծացած երիկամը կարող է շոշափվել միայն շատ մեծ հիդրոնեֆրոզի դեպքում։ Հիվանդության հաճախ հանդիպող ախտանիշը հեմատուրիան է։ Մեծ մասամբ լինում է միկրոհեմատուրիա, սակայն որոշ դեպքերում մեզը կարող է մսաջրի գույն ստանալ։ Արյունային մեզը հաճախ հայտնվում է ցավի ուժեղացումից հետո և երիկամի արագ դատարկման հետևանքն է։

 

Ախտորոշման կարևոր մեթոդ է քրոմոցիստոսկոպիան, որի օգնությամբ ախտահարված երիկամում հայտնաբերվում է կոնտրաստային նյութի արտազատման զգալի ուշացում կամ բացակայություն։ Հիդրոնեֆրոզի ախտորոշման հիմնական մեթոդը երիկամի ռենտգենաբանական հետազոտությունն է։ Հաջորդական ռենտգեննկարներով լայնացած ավազանում և գավաթներում կարելի է հայտնաբերել կոնտրաստային նյութի կուտակում (նկ. 99)։ Ախտորոշման լրացուցիչ մեթոդներ են իզոտոպային ռենոգրաֆիան և երիկամային սփռագրությունը, որոնք որոշում են երիկամների ֆունկցիաների խանգարման աստիճանը։

 

Հիդրոնեֆրոզի բարդություններից են վարակի միացումը և միզաքարային հիվանդությունը։ Վերջիններս զարգանում են մեզի կանգի և երիկամների արյան շրջանառության խանգարման հետևանքով։

 

Բուժումը։ Կոնսերվատիվ բուժումը ցուցված է հիդրոնեֆրոզի չբարդացված ձևերի դեպքում, առանց երիկամային ֆունկցիաների խանգարման։ վարակի առկայության դեպքում նշանակվում է հակամիկրոբային թերապիա։ Հիդրոնեֆրոզի բուժման արմատական մեթոդը վիրահատությունն է։ Կարևոր է, որ այն կատարվի երիկամում ծանր անատոմիական փոփոխությունների զարգացումից ավելի շուտ։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites