ՈՒրբաթ, 03.05.2024, 07:31Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պատանեկան դիսպիտուիտարիզմ (բազոֆիլիզմ)


Այս համախտանիշն արտահայտվում է երիտասարդների մոտ սեռական հասունացման շրջանում, հիպոֆիզի ադենոկորտիկոտրոպ աճի և գոնոդոտրոպ հորմոնների գերարտադրության, ինչպես նաև մակերիկամների կեղևի ֆունկցիայի գերխթանման հետևանքով։ Այս ամենը պատահական չէ, քանի որ սեռական հասունացման շրջանում ամենից շատ ակտիվություն են ցուցաբերում հիպոֆիզի բազոֆիլային բջիջները, որին կարող են նպաստել ճարպակալումը և քրոնիկական վարակները։

 

12-16 տարեկան թե՛ տղաների և թե՛ աղջիկների մոտ արտահայտվող այս հիվանդությանը բնորոշ են մեծ մասամբ ենթատեսաթմբային ձևի ճարպակալումը, կոնքային, ուսային գոտիների և որովայնի մաշկի կարմրամանուշակագույն զոլերը, ինչպես նաև մեջքի շրջանի հասարակ պզուկները, իսկ երբեմն նաև արյան ճնշման չափավոր բարձրացումը։ Աղջիկների մոտ կարող է նկատվել դեմքի աննշան մազակալում, տղաների մոտ՝ կրծքագեղձերի մեծացում։ Կարող են լինել նաև դիենցեֆալային հատվածի ախտահարման նշաններ, գլխացավ, ախորժակի լավացում, շատ ջուր խմելու պահանջ, դաշտանի խանգարումներ և այլն։ Այս երևույթները կարճատև են լինում և մեծ մասամբ անցնում են 1-2 տարի հետո, թողնելով միայն մաշկում սպիտակավուն զոլերի հետքեր։

 

Մեզում չափավոր կարող է ավելանալ 17-ԿՍ-ի, 17֊ՕԿՍ-ի քանակը։ Երեխայի ոսկրացման տարիքը մեծ է անձնագրայինից, սեռական հասունացումը նորմալ է։

 

Ի տարբերություն Իցենկո-Կուշինգի հիվանդության, այս դեպքում չի նկատվում հասակի աճման արգելակում, օստեոպորոզ, ճարպի կուշինգանման տեղաբաշխում, արյան մեջ կորտիզոլի և կորտիկոտրոպ հորմոնի նկատելի ավելացում։ Թրքական թամբի և ակնահատակի կողմից նկատվող փոփոխություններն ու հորմոնային ժամանակավոր դիսբալանսը անցողիկ են, նրանք երեխաների նորմալ ֆիզիկական, սեռական և մտավոր զարգացմանը չեն խանգարում։

 

Բուժումը։ Հիվանդներին պետք է վերցնել դիսպանսեր հաշվառման, հետևել նրանց սննդին, նշանակել ենթակալորիական դիետա, բուժական ֆիզկուլտուրա, լիպոտրոպ դեղամիջոցներ։ Եթե կան դիենցեֆալային ախտահարման նշաններ՝ բուժման միջոցառումներին պետք է ավելացնել նաև միզամուղներ։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites