ՈՒրբաթ, 03.05.2024, 11:02Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Լեյշմանիոզներ


Ընդերային կամ մանկական լեյշմանիոզ (կալաազար, տրոպիկական սպլենոմեգալիա)։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը՝ Leishmania donavani, ներբջջային պարազիտ է, որն ինքնուրույն շարժունակություն չունի։

 

Էպիդեմիոլոգիան։ Անտրոպոզոոնոզ տրանսմիսիվ հիվանդություն է։ Վարակի աղբյուր է համարվում մարդը, ինչպես նաև շները, կրծողները։ Վարակը փոխանցվում է հիմնականում Phlebotomus papatasi մոծակի միջոցով։ Հարուցիչը բավականին կայուն է և միջանկյալ տիրոջ օրգանիզմում կարող է պահպանվել 20-21 ամիս՝ փոխանցվելով նոր սերունդների։ Բնորոշվում է բնական օջախայնությամբ։

Ընդերային լեյշմանիոզով հիմնականում հիվանդանում են երեխաները:

 

Կլինիկան։ Հիվանդության սկզբից ևեթ լինում է ընդհանուր թուլություն, ախորժակի նվազում, ադինամիա, սուբֆեբրիլ ջերմություն։ Մեծանում է փայծաղը։ Ավելի ուշ՝ հյուծող, բնորոշ բնույթի բարձր ջերմություն, որը օրվա ընթացքում տալիս է մի քանի տատանումներ։ Լինում է սարսուռ, քրտնոտություն, արտահայտված հեպատոսպլենոմեգալիա։ Մեծացած փայծաղը կարող է հասնել մինչև փոքր կոնքը և արտահայտվել «գորտի որովայնի» տեսքով։ Նկատվում է նաև ծայրամասային ավշահանգույցների մեծացում։ Բնորոշ են արյան կողմից փոփոխությունները ։ Առաջին հերթին աչքի է ընկնում սակավարյունությունը, ապա՝ լեյկոպենիան, հարաբերական լիմֆոցիտոզը, մոնոցիտոզը, թրոմբոցիտոպենիան, էՆԱ բարձրացած է։ Հիվանդության ավելի ուշ շրջանում նկատվում է հյուծախտ, մաշկը լինում է մոմագույն, ի հայտ են գալիս այտուցներ, արյունազեղումներ։

 

Ախտորոշումը։ Կարևոր նշանակություն ունի էնդեմիկ օջախի և կլինիկական պատկերի առկայությունը։ Պարազիտաբանական հետազոտության տվյալները հիմք են տալիս վերջնականապես հաստատելու ախտորոշումը (հարուցիչը հայտնաբերվում է ոսկրածուծի կամ ավշային հանգույցի պունկտատում)։ Շճաբանական մեթոդներից օգտվում են լատեքս-ագլյուտինացիայի և կոմպլեմենտի կապման ռեակցիաներից։ Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է լեյկոզի, բրուցելոզի, սեպսիսի և հեպատոսպլենոմեգալիայով արտահայտվող այլ հիվանդությունների հետ։

Հիվանդության վաղաժամ ախտորոշումը և բուժումը մեծ չափով պակասեցնում են մահացության դեպքերը։

 

Կանխարգելումը։ Հիմնական միջոցառումներն ուղղված են վարակի բնական օջախների վերացմանը, նրանց հնարավոր տեղայնացմանն ու մեկուսացմանը։ Փոխանցող օղակի, թափառող շների և կրծողների ոչնչացման նպատակով՝ ինսեկտիցիդների կիրառում։

 

Մաշկային լեյշմանիոզ: Հարուցիչը տրոպիկական լեյշմանիան է: Բնորոշվում է վարակի մուտքի շրջանում, մասնավորապես մարմնի չպաշտպանված հատվածներում (դեմք) ինֆիլտրատիվ-խոցային պրոցեսների առաջացումով։ Վերջիններիս լավացումից հետո մնում են սպիական փոփոխություններ։

Բուժման և կանխարգելման սկզբունքը նույնն է, ինչպես ընդերային լեյշմանիոզի դեպքում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites