ՈՒրբաթ, 03.05.2024, 13:04Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ոչ շաքարային դիաբետ


Հիվանդությունը պայմանավորված է ենթատեսաթումբ-հիպոֆիզային համակարգի ախտահարման հետևանքով վազոպրեսին հորմոնի թերարտադրությամբ։

 

Էթիոլոգիան։ Կարող է զարգանալ սուր և քրոնիկական վարակային հիվանդությունների, հուզումների, գանգի վնասվածքների և հիպոֆիզի ուռուցքների հետևանքով։ Ոմանց մոտ պատճառը կարող է լինել երիկամների ծայրամասային նեֆրոնների պլազմային թաղանթներում գտնվող հակամիզամուղ նյութերի նկատմամբ հատուկ ընկալիչների ժառանգական ոչ լիարժեքությունը։ Մեր կարծիքով որոշակի դեր ունի ժառանգական գործոնը։

Վազոպրեսինը երիկամի խողովակների հեռադիր հատվածում` խթանելով ջրի հետկլանումը, ապահովում է օրգանիզմի ջրաաղային փոխանակությունը։ Հակամիզամուղ հորմոնի անբավարարության պայմաններում թուլանում է ջրի հետկլանումը, բարձրանում է պլազմայի օսմոտիկ ճնշումը, առաջանում անհագ ծարավ (պոլիդիպսիա) և շատամիզություն (պոլիուրիա)։ Երկու սեռի երեխաները ամեն տարիքում և միևնույն հաճախությամբ կարող են հիվանդանալ ոչ շաքարային դիաբետով։

 

Կլինիկան։ Հիվանդությունը երբեմն սկսվում է միանգամից և, ծնողները որոշակի կարող են ասել հիվանդության սկսման օրը։ Կարող է զարգանալ նաև աստիճանաբար։ Հիվանդության հիմնական նշաններն են ծարավը, հաճախամիզությունը և գիշերային անմիզապահությունը։ Երեխաները հաճախ արթնանում են գիշերը և ջուր խմում։ Օրվա ընթացքում ընդունած ջրի ընդհանուր քանակը կարող է հասնել մինչև 10 լ։ Ի հայտ է գալիս թուլություն, ախորժակի նվազում, փորկապություն, մաշկի և բերանի չորություն։ Հիվանդի մեզը լինում է թափանցիկ, անգույն, ցածր տեսակարար կշռով (1001-1005)։ Պահանջվող հեղուկների քանակի սահմանափակման դեպքում օրգանիզմի ծանր ջրազրկման պատկեր է առաջանում։ Ոչ շաքարային դիաբետով տառապող երեխաները հաճախ ֆիզիկական և սեռական զարգացումով հետ են մնում իրենց հասակակիցներից։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաները լինում են խիստ գրգռված և անհանգիստ։ Երբեմն բարձրանում է ջերմությունը, առաջ են գալիս կոլապսի երևույթներ, որոնք հեշտությամբ անցնում են ջրի պակասը լրացնելուց հետո։

 

Ախտորոշվում է անհագ ծարավի զգացման, շատամիզության, մեզի խիստ ցածր տեսակարար կշռի և նստվածքում ախտաբանական փոփոխությունների բացակայության հիման վրա։ Պետք է տարբերակել անհագ ծարավի զգացումով և շատամիզությամբ ուղեկցվող հիվանդություններից։ Երիկամային ծագում ունեցող շատամիզության դեպքում վազոպրեսինի ներարկումը դիուրեզը չի նվազեցնում։ Շաքարային դիաբետը ախտորոշվում է գերշաքարարյունության, շաքարամիզության և մեզի բարձր տեսակարար կշռի հիման վրա։ Հիպերպարաթիրեոզը և առաջնային ալդոստերոնիզմը տարբերակվում են կլինիկական բնորոշ պատկերով (առաջին դեպքում լինում է հիպերկալցիեմիա, իսկ երկրորդ դեպքում՝ հիպոկալիեմիա)։ Պսիխոգեն շատամիզությունը բացառելու նպատակով կատարում են ջրազրկման փորձը, երբ օրվա մեզը պակասում է, իսկ մեզի տեսակարար կշիռը՝ բարձրանում։

 

Բուժումը։ Անհրաժեշտ է պարզել հիվանդության պատճառը։ Համապատասխանաբար նշանակում են հակաբորբոքային միջոցներ, ճառագայթային բուժում, վիրահատություն։

Բուժման պրոցեսում անհրաժեշտ է գտնել հակադիուրետիկ հորմոնի կամ նրա սինթետիկ համարժեքների այն նվազագույն դեղաչափը, որոնք տալիս են դրական արդյունք, այսինքն՝ պակասեցնում են օրամեզը, ինչ-որ չափով կարգավորում մեզի տեսակարար կշիռը և կողմնակի երևույթներ չեն առաջացնում։

 

ԴԻԱԲԵՏ ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ (ԵՐԻԿԱՄԱՅԻՆ)

Հիվանդությունը պայմանավոված է հակամիզամուղ հորմոնի նկատմամբ երիկամային խողովակների զգայնության բացակայությամբ, որի հետևանքով խիստ խանգարվում է երիկամների հոմեոստազային ֆունկցիան, որը կարգավորում է ջրաաղային հավասարակշռությունը։ Առավել հաճախ հիվանդանում էլ տղաները։ Մուտանտ գենը հորից չի փոխանցվում տղային։ Ոչ շաքարային երիկամային դիաբետը կարող է ծագել որպես դեղորայքային բուժման բարդություն։ Ոչ շաքարային երիկամային դիաբետը պետք է տարբերել նյարդահիպոֆիզային դիաբետից, որիդեպքում երիկամների ռեակցիան հակամիզամուղ հորմոնի նկատմամբ պահպանված է, հիպոթալամուսային նեյրոսեկրեցիան խանգարված:

Այս հիվանդության ժամանակ հայտնաբերվում են արյան պլազմայի օսմոտիկ ճնշման զգալի տատանումներ, արյան պլազմայում նատրիումի խտությունը կարող է բարձրանալ մինչև 180 մմոլլ/լ, քլորինը` մինչև 160 մմոլ/լ։

Հիվանդության կլինիկական ախտանիշները հաճախ հայտնվում են կյանքի առաջին երեք ամիսներից հետո՝ դիուրեզի ավելացումով, փսխումով փորկապությունների հակումով, մարմնի ջերմության բարձրացումով։ Արհեստական սնուցում ստացող երեխաների մոտ և նրանց կրծքի կաթից կտրելու շրջանում հիվանդության կլինիկական արտահայտություններն ուժգնանում են, որովհետև կովի կաթը, որը հարուստ է հանքային նյութերով, երեխայի մոտ մեծացնում է ջրի պահանջը։ Օրվա մեզի ծավալը կարող է հասնել մինչև 2 լիտրի։ Ջրափոխանակության խանգարման հետևանքով կարող են առաջ գալ տենդ, ցնցումներ։ Մանր դեպքերում հետ է մնում երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը։ Մեծ տարիքի երեխաների մոտ ջրապակասության վիճակ հազվադեպ է զարգանում, քանի որ հեղուկների մեծ քանակների հեռացումը փոխհատուցվում է նրանց շատ ընդունումով և պլազմայի օսմոսակարգավորումը պահպանվում է բնականոն վիճակում։


Բուժումն ուղղված է ջրաաղային հավասարակշռության պահպանմանը։ Շատ կարևոր է օրգանիզմ ներմուծվող և օրգանիզմից հեռացվող հեղուկների քանակության համապատասխանությունը։ Հեղուկներից երեխաների հրաժարման և ջրազրկման դեպքերում ներերակային կաթիլային ձևով ներարկվում է գլյուկոզայի 5%-անոց լուծույթ։ Առաջարկվում է կիրառել հիպոթիազիդ, որը խողովակների հեռակա բաժիններում խթանում է նատրիումի հետներկլանումը, իսկ մոտակա բաժիններում՝ ջրի հետներծծումը։ Բարձր տարիքի երեխաներին նշանակում են բավարար քանակությամբ հեղուկներ, որը հեշտությամբ վերացնում է արյան պլազմայի գերօսմոսայնությունը։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites