ՈՒրբաթ, 03.05.2024, 15:00Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հեպատոլիենալ համախտանիշ


Լյարդի և փայծաղի զուգակցված ախտահարումն է, որն ուղեկցվում է նրանց չափերի մեծացումով։ Ախտաբանական առանձին ձև չէ, ուստի տվյալ տերմինը հնարավոր չէ գործածել որպես հիմնական դիագնոզի արտահայտություն։

Հեպատոլիենալ համախտանիշը երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քան մեծերի մոտ։ Վերջինս պայմանավորված է վնասակար ազդակների նկատմամբ, ինչպես աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այնպես էլ ռետիկուլո-էնդոթելային համակարգի յուրահատկություններով։ Երեխաների լյարդափայծադային համակարգի առանձնահատկություններից է նրանց հյուսվածքներում մեծ քանակությամբ չդիֆերենցված մեզենխիմալ բջիջների առկայությունը։

 

Հեպատոլիենալ համախտանիշը որպես բարդություն զարգանում է լյարդի սուր և քրոնիկական տարբեր ախտահարումներից, նկատվում է արյան համակարգի հիվանդությունների, լյարդի ցիռոզի, դռներակային հիպերտենզիայի, որոշ վարակային և պարազիտային հիվանդությունների (սեպսիս, մալարիա, բրուցելոզ, լեյշմանիոզ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ և այլն), ինչպես նաև նյութափոխանակության որոշ խանգարումների (ամիլոիդոզ, քսանտոմատոզ և այլն) ժամանակ։ Մի շարք դեպքերում այն կարող է ծագել լյարդի և փայծաղի միաժամանակ զարգացող կանգային երևույթներից (լյարդային երակների թրոմբոզ և այլն)։

 

Համախտանիշի հիմնական կլինիկական արտահայտությունը լյարդի և փայծաղի համատեղ մեծացումն է։ Յուրաքանչյուր առանձին դեպքում կլինիկան պայմանավորված է համախտանիշ առաջացնող հիմնական հիվանդությամբ։ Լյարդի և փայծաղի մեծացման աստիճանը ևս տատանվում է՝ կապված հիմնական հիվանդության բնույթից և զարգացումից։ Գլխավոր խնդիրը լյարդափայծաղային համախտանիշի պատճառի հայտնաբերումն է։

 

Տարբերակիչ ախտորոշման հիմքը հիվանդի անամնեզի ուսումնասիրումն է և հիվանդի հետևողական հետազոտումը։ Ցանկացած դեպքում կատարվում են հեմատոլոգիական ուսումնասիրություններ, լաբորատոր մեթոդներով ճշտում լյարդի ֆունկցիոնալ վիճակը։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են որկորի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի ռենտգենաբանական հետազոտություն՝ որովայնի վերին կեսի շրջադիտական ռենտգեն-նկրահանումով։ Կատարում են իմունաբանական ուսումնասիրություններ։ Հեմոբլաստոզի կամ հեմոլիտիկ սակավարյունության կասկածի դեպքում ուսումնասիրում են ոսկրածուծի կամ ավշահանգույցի պունկտատը։ Վարակային և պարազիտային հիվանդությունների ախտորոշման համար կիրառում են հատուկ, այդ թվում շճաբանական հետազոտությունների ողջ կոմպլեքսը։ Հեպատոլիենալ համախտանիշի հետազոտման պլանում կարող են դրվել լյարդի և փայծաղի հետազոտման իզոտոպային մեթոդները, լյարդի ու փայծաղի պունկցիոն բիոպսիան։ Դրունքային հիպերտենզիայի տարբեր ձևերի տարբերակիչ ախտորոշման նպատակով կատարում են սպլենոպորտոգրաֆիա և սպլենոպորտոմետրիա, սելեկտիվ հեպատովենոգրաֆիա։

 

Ռենտգենաբանական քննությունների մեթոդների կիրառման պլանը և հաջորդականությունը համատեղ որոշում են բուժող բժիշկը և ռենտգենաբանը։ Բոլոր դեպքերում պարտադիր են ռենտգեն լուսավորումն ու նկարահանումը, որոնք հնարավորություն են տալիս որոշել լյարդի և փայծաղի դիրքը, մեծությունն ու ձևը։ Բարդ դեպքերում փայծաղի ստվերի առանձնացման համար հաստ աղիքը փքեցվում է օդով։ Լյարդի ցիռոզից, ռետիկուլյոզներից և այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով, որոնք ուղեկցվում են լյարդ-փայծաղային համախտանիշով, մեծ նշանակություն ունի որովայնային անգիոգրաֆիան։ Դրունքային հիպերտենզիայի կամ փայծաղի անոթների զարգացման անոմալիաների դեպքում ախտորոշիչ մեծ նշանակություն ունի սպլենոպորտոգրաֆիան։

 

Երեխաների մոտ հեպատո-սպլենոմեգալիայի տարբերակիչ ախտորոշման համար պետք է նկատի ունենալ նաև վարակային հիվանդությունները (պտղի ներարգանդային վարակ, սեպսիս, տուբերկուլոզ, մալարիա, լեյշմանիոզ և այլն), նորածինների հեմոլիտիկ հիվանդությունը, բնածին հեմոլիտիկ սակավարյունությունը, հեմոգլոբինոպաթիաները, հեմոբլաստոզները, լիմֆոգրանուլոմատոզը, նյութափոխանակության բնածին խանգարումները, դրունքային հիպերտենզիան, լյարդի անոթների խցանող էնդոֆլեբիտը, դրունքային համակարգի երակային ցանցի կառուցվածքային շեղումները։

 

Բուժումը։ Պետք է բուժել հիմնական հիվանդությունը։ Խիստ արտահայտված հիպերսպլենիզմի դեպքում առաջարկվում է փայծաղազերծում (սպլենէկտոմիա) կատարել։

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites