ՈՒրբաթ, 03.05.2024, 15:07Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ատելեկտազ


Թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակն է, երբ թոքային ալվեոլները օդ չեն պարունակում կամ պարունակում են շատ քիչ քանակությամբ, ենթարկվում են թորշման ու սեղմման։ Տարբերում են`


  1. բնածին ատելեկտազներ
  2. ձեռքբերովի ատելեկտազներ։

 

Բնածին են համարվում նորածնի չշնչած թոքերը կամ թոքի աոանձին չշնչած հատվածը, իսկ ձեռքբերովի՝ մինչև այդ շնչած թոքերի ալվեոլների երկրորդային սեղմումը։ Բնածին ատելեկտազը հաճախ հանդիպում է անհաս երեխաների մոտ՝ բրոնխների զարգացման արատների, շուրջպտղային ջրերի ասպիրացիայի դեպքերում (տե՛ս«Պնևմոպաթիաներ»):

 

Ատելեկտազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է աջ թոքի ստորին և միջին բլթերում։ Այն կարող է զարգանալ նաև այլ հատվածներում, մասնավորապես երկու թոքերի վերին բլթերում` հատկապես թոքաբորբերի և բրոնխային ասթմայի ժամանակ։ Երեխաների մոտ շնչափող-բրոնխային ծառի լուսանցքի նեղ լինելը և շնչափողի ու բրոնխների լորձաթաղանթների կողմից հիպերերգիկ ռեակցիաների հակումը բարենպաստ պայմաններ են ստեղծում թոքերի ատելեկտազի զարգացման համար։

 

Այս ախտաբանության առաջացմանը նպաստում են շնչափող-բրոնխային ծառում օտար մարմինների հայտնվելը, սուր թոքաբորբերի տարբեր ձևերը, բրոնխային ասթմայի ժամանակ՝ բրոնխոսպազմը։

 

Ատելեկտազի կլինիկական ախտանիշները կախված են հիմնական հիվանդությունից և ատելեկտազի տարածման աստիճանից (սեգմենտ, բիլթ, թոքն ամբողջությամբ):

 

Սուր զարգացող տարածուն ատելեկտազը կարոդ է առաջացնել շնչառության խանգարում, հևոց, ցիանոզ։ Թոքի ատելեկտազը երեխաների մոտ կարող է զարգանալ նաև աստիճանաբար։ Ախտահարված թոքի վրա հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական քննությամբ նկատվում է թոքի փոքրացած սեգմենտի կամ բլթի խիստ սահմանափակ եռանկյուն ստվեր, իսկ շրջակա հյուսվածքում՝ բարձրացած թափանցելիություն։

 

Ատելեկտազի բուժումը կախված է հիմնական հիվանդությունից։ Երեխաների բուժման տակտիկան պետք է լինի առանձնապես ակտիվ, քանի որ նրանց մոտ, ի տարբերություն չափահասների, թոքերի ատելեկտազի ենթարկված բաժիններում ձևաբանական փոփոխություններն արագ են զարգանում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites