ՈՒրբաթ, 03.05.2024, 15:43Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կարմրախտ


Հարուցիչը միքսովիրուսների շարքի վիրուս է, որն արտաքին միջավայրում բավական անկայուն է։ Վարակը տարածվում է միայն օդակաթիլային ճանապարհով և հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է։ Ընկալությունը բավականին բարձր է, հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները։ Որպես կանոն, կրկնահիվանդացություն չի հանդիպում։ Վիրուսն օրգանիզմից սկսում է արտազատվել նախացանային և ցանային շրջանում, երբեմն ավելի տևական։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը 11-22 օր է, երբեմն կարող է երկարել մինչև 24 օր։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր, թույլ արտահայտված կամ, երբեմն, աննկատելի նախանշանային շրջանով, ջերմության բարձրացումով՝ մինչև 38°, վերին շնչական ուղիների կատառով։ Հաճախ հիվանդությունն ընթանում է առանց ջերմության։ Հիվանդության ամենաառաջին ախտանիշներից է հետպարանոցային, ծոծրակային և հարականջային ավշահանգույցների մեծացումը, բծավոր ցանի արագ զարգացումը, որը մի քանի ժամվա ընթացքում տարածվում է ամբողջ մարմնով, մասնավորապես տարածիչ մկանների մակերեսներին, մինչդեռ դեմքին համեմատաբար քիչ է հանդիպում։ Ցանը հոծ չէ, կարող է լինել էնանթեմա։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծեր երբեք չեն լինում։ Ցանային տարրերը հակում ունեն միաձուլման և 2-3 օրվա ընթացքում առանց գունակավորման և թեփոտման անհետանում են։
Արյան հետազոտությունը տալիս է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, պլազմատիկ բջիջների առկայություն։ Հիվանդի ընդհանուր վիճակը էապես չի տուժում, ջերմությունը արագ կարգավորվում է, երբեմն կարող է նկատվել փայծաղի մեծացում։ Կարմրախտի ժամանակ բարդություններ սովորաբար չեն զարգանում, չնայած հազվադեպ կարող են լինել հոդաբորբեր։ Որոշ հեղինակներ նկարագրել են բնածին կարմրախտի դեպքեր և նույնիսկ այդ պատճառով հղիության ինքնուրույն ընդհատումներ։ Պտղի մոտ երբեմն կարող է զարգանալ քրոնիկական կարմրախտային վարակ և արտահայտվել «բնածին կարմրախտայհն համախտանիշով»՝ միկրոցեֆալիա, հիդրոցեֆալիա, խլություն, կատարակտա, սրտի և ոսկրային համակարգերի զարգացման արատներ։ Բնածին կարմրախտը պատանեկան տարիքում կարող է պատճառ դառնալ շաքարային դիաբետի առաջացման։

Ախտորոշման ժամանակ կարմրախտը պետք է հրմնականում տարբերակել կարմրուկից, քութեշից և ալերգիկ բնույթի ցանավորումներից։ Կարմրուկից կարմրախտը տարբերվում է կատառային շրջանի, Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի և բարձր ջերմության բացակայությամբ։ Ցանը կարմրախտի ժամանակ էտապայնություն չունի և գունակավորում չի առաջացնում, նկատվում է ավշահանգույցների մեծացում։

Կարմրախտը քութեշից տարբերվում է ցանի բնույթով (քութեշի դեպքում ցանը լինում է մանր կետավոր գերարյունության ֆոնի վրա) և տեղակայումով (կարմրախտի ժամանակ ցանը լինում է տարածիչ մկանների մակերեսներին), ընդգրկելով քիթ-շրթունքային եռանկյունին։ Քութեշի դեպքում լինում է շուրջնշիկային լիմֆադենիտ և պարանոցային առաջնային գեղձերի մեծացում, իսկ կարմրախտի դեպքում նկատվում է հետպարանոցային և ծոծրակային գեղձերի մեծացում։ Քութեշի ժամանակ բնորոշ է անգինան, լեզվի յուրահատուկ տեսքը և, վերջապես, ցանն ավարտվում է թեփոտումով։

Ալերգիկ ցանավորումը սովորաբար կապված է լինում այս կամ այն ալերգենի ներմուծման հետ (դեղամիջոցներ, շիճուկներ, սննդային ալերգեններ)։ Այս դեպքում ցանն ավելի ցայտուն է, հաճախ միաձուլվող ու քորի առկայությամբ և ուղեկցում է կատառային վիճակին, լիմֆադենիտը բացակայում է։ Տարբերակիչ ախտորոշման նպատակով պարտադիր պետք է հաշվի առնել համաճարակաբանական մանրամասն տվյալները։

 

Բուժումը։ Կարմրախտը առանձնահատուկ բուժում չի պահանջում։ Հիվանդը սովորաբար ենթարկվում է 5-օրյա մեկուսացման: Կոնտակտավորների մեկուսացման անհրաժեշտություն չկա:

Քանի որ կարմրախտի առաջացման մեջ վիրուսի դերն անվիճելի է, ուստի կարևորություն է ստանում այս հիվանդությունից հղի կնոջ պաշտպանումը (մասնավորապես հղիության առաջին եռամսյակում)։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites