ՈՒրբաթ, 03.05.2024, 14:10Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Առողջ շուրթեր


Դեմքի բոլոր մասերի նման շուրթերն էլ են ենթարկվում մթնոլորտի ներգործությանը (արև, ցուրտ, քամի, փոշի): Հետևաբար շուրթերը նույնպես խնամք են պահանջում: Պարբերաբար խնամելով` կարելի է երկար պահպանել դրանց ձևն ու թարմությունը: Խնամքը ներառում է զանազան միջոցներ` մերսում և մարզանք: Շուրթերի մաշկը լինում է չոր ու յուղոտ: Չոր շուրթերին հարկավոր է ձեթ քսել կամ բարձրորակ քսուքներ օգտագործել, հակառակ դեպքում դրանք ճաքճքում են ու քոր գալիս: Այդ շուրթերին նույնիսկ ամենագեղեցիկ երանգով շրթներկը չի նայվում: Շուրթերի մարզանք - Շուրթերն առաջ ձգեք ու կիսաբաց արեք ձկան նման, ապա փակեք բերանն ու ելման դիրք վերադարձրեք: Վարժությունը կատարեք 10-20 անգամ: - Ներքին ծնոտը մեկ աջ, մեկ էլ ձախ շարժեք` կրկին 10-20 անգամ: - Լեզուն դուրս գցեք հնարավորինս շատ ու 2-3 րոպե այդպես պահեք: Ապա հետ քաշեք ու հանգստացեք 1-2 րոպե, կրկնեք 5 անգամ: Վարժություններ - Շուրթերն առաջ ձգեք ու փչեք թեթևակի, ասես կրակ եք հանգցնում կամ էլ բմբուլ փչում. կրկնեք 30-40 անգամ: - Ներս շնչեք ու այտերը փքեք, ապա արտաշնչեք սկզբում դանդաղ ու աստիճանաբար, ապա` մերթ ընդ մերթ. կրկնել 10-20 անգամ: - Բազմիցս հերթականությամբ արտաբերեք Ա,Ի,Օ,Ու հնչյունները, ընդ որում, վարժության վերջում փքեք այտերը, ապա ուժեղ սեղմած շուրթերից օդն արտաշնչեք այնպես, որ դրանք տատանվեն. կրկնեք 10-15 անգամ: - Օդն ուժեղ դուրս փչեք 6 վայրկյան: Թուլացեք, բացեք բերանը: - Ամեն օր սուլեք: Դա, իհարկե, տեղին է կատարել տանը կամ բնության մեջ, սակայն ոչ հասարակական վայրերում: Շուրթերի մերսում - Լավ արյունաշրջանառություն ապահովելու համար (դա կօգնի պահպանելու բնական վարդագույնը) հարկավոր է շուրթերը մերսել շրջանաձև շարժումներով` առավոտյան ու երեկոյան, ատամի չոր խոզանակով կամ խավավոր սրբիչով: Շուրթերի կարմիր երիզը պահպանելու համար ատամները մաքրելիս հարկավոր է խոզանակով «հարվածներ» տեղալ շուրթերին: Դա ատամները մաքրելու սովորության նման լավ է կատարել ամեն օր: - Նույն նպատակով մատների տպտպացնող հարվածներով մերսեք շուրթերը, ինչից հետո յուղոտ քսուք քսեք ու թողեք 10 րոպե: Շուրթերի դիմակներ - Շուրթերի մաշկը հարթեցնում ու թարմություն են հաղորդում կաթնաշոռի ու քիչ քանակությամբ սերուցքի դիմակները: Բավարար է այդ խառնուրդի մեկ թեյի գդալը: Այն տարածում են շուրթերին ու 10 րոպեից մաքրում: - Որպեսզի շուրթերը չճաքճքեն ու բնական գույն ունենան, վարունգի կամ գազարի, մեղրի, թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ քսեք: 15 րոպեից հետո շուրթերին ձեթ քսեք:Կամ` 1 թեյի գդալ քերած խնձորը, կարագը խառնեք, 15-30 րոպե դրեք շուրթերին. սա ոչ միայն փափկեցնում է շուրթերը, այլև բուժում առաջացած ճաքերը:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites