ՈՒրբաթ, 03.05.2024, 13:17Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Արյան շրջանառության անբավարարություն


Արյան շրջանառության համակարգի սուր և քրոնիկական անբավարարությունն է, երբ օրգանները և հյուսվածքները չեն ստանում արյան այն անհրաժեշտ քանակությունը, որը հարկավոր է նրանց նորմալ գործունեության համար՝ ինչպես հանգստի, այնպես էլ ծանրաբեռնվածության ժամանակ։ Ըստ ախտածնության, պայմանականորեն տարբերում են սրտային և անոթային անբավարարություններ։ Ընդունված Են արյան շրջանառության սուր անբավարարության հետևյալ կլինիկական համախտանիշները՝ սրտային սուր, գերազանցապես ձախփորոքային (սրտային ասթմա, թոքերի այտուց) կամ աջփորոքային (սուր թոքային սիրտ) անբավարարություն, անոթային սուր անբավարարություն (շոկ, կոլապս, ուշագնացություն), սիրտ-անոթային անբավարարություն (կարդիոգեն շոկ) և հիպոդիաստոլային-պարոքսիզմային տախիկարդիայից առաջացող անբավարարություն։


Արյան շրջանառության քրոնիկական անբավարարությունը, կապված այդ երևույթի արտահայտվածությունից, բաժանում են 3 աստիճանների։


  1. I աստիճանը (թաքնված, լատենտ) բնորոշվում Է հևոցով, հաճախասրտությամբ, ծանրաբեռնվածություններից հետո՝ հոգնածությամբ։
  2. II Ա աստիճանի դեպքում ախտանիշները նույնն են, սակայն զարգանում են հանգստից կամ թեթև ծանրաբեռնվածությունից հետո։ Արյան փոքր կամ, հազվադեպ, մեծ շրջանառությունում նկատվում են թեթև կանգային երևույթներ։
  3. II Բ աստիճանի դեպքում արտահայտված կանգային երևույթներ նկատվում են արյան և՛ փոքր, և՛ մեծ շրջանառություններում։
  4. III աստիճանի (տերմինալ և դիստրոֆիկ) դեպքում զգալի փոփոխություններ են նկատվում օրգանների և հյուսվածքների գործունեության ու կառուցվածքի մեջ։

 

Բուժումը։ (Տե՛ս «Սրտային անբավարարություն»):

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites