ՈՒրբաթ, 03.05.2024, 16:33Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ծուռվզություն


Բնածին ծուռվզությունը հենաշարժական ապարատի բնածին ձևախախտումների շարքում իր հաճախականությամբ գրավում է երրորդ տեղը՝ ազդրի բնածին հոդախախտումից և բնածին ծուռթաթությունից հետո։

Բնածին մկանային ծուռվզությունը պայմանավորված է կրծոսկր-անրակ-պտկայրն մկաններից մեկի երկարության անհամապատասխանությամբ։ Մկանների անհամաչափ երկարությունը պայմանավորված է նրանց բնածին ոչ լրիվ զարգացմամբ, ծննդաբերության ժամանակ մկանում առաջացած փոփոխությամբ ու հետագայում արտաքին պատճառների ներգործությամբ, որն առաջ է բերում գլխի թեքում դեպի ախտահարված մկանը և շրջում դեպի հակառակ կողմը։

Հիվանդության էթիոլոգիան և պաթոգենեզը վերջնականապես պարզաբանված չեն։ Հիվանդության առաջացման հիմնական գործոններն են. ծննդաբերության ժամանակ կրծոսկր֊անրակ-պտկային մկանի թելերի պոկումը ջլի անցման հատվածում, պտղի գլխի երկարատև թեքված դրությունը արգանդի խոռոչում, որի պատճառով տվյալ կողմի մկանը կարճանում է, ինտերստիցիալ քրոնիկական միոզիտները՝ ծուռվզության հետագա առաջացմամբ, մկանների սնուցման խանգարման փոփոխությունները, որոնք պայմանավորված են ծննդաբերության ժամանակ առաջացող զարկերակային իշեմիայով կամ երակային կանգով, օրինակ՝ պարանոցի շուրջը պորտալարի փաթաթման դեպքում, կրծոսկր-անրակ-պտկային մկանի զարգացման արատը։

 

Կլինիկան։ Կյանքի աոաջին երկու շաբաթվա ընթացքում արտահայտված ձևախախտում միայն սակավաթիվ հիվանդների մոտ է նկատվում։ Մեծ մասի մոտ կյանքի II շաբաթվա վերջում կամ III շաբաթվա սկզբում մկանի միջին կամ միջին ստորին հատվածը սկսում է հաստանալ և դառնում է ավելի ամուր։ Մկանի հաստացումը աստիճանաբար ավելանում է։ Դրան զուգահեռ մեծանում է նաև գլխի թեքվածությունը դեպի փոփոխված մկանը, փոքրանում է գլխի շարժումների ծավալը։ Հիվանդների մի մասի մոտ կրծոսկր-անրակ-պտկային մկանի հաստացումը և պնդացումը աստիճանաբար ետ է զարգանում ու վերանում (2-12 ամիսներին), իսկ մկանը ձեոք է բերում նորմալ առաձգականություն։ Երեխայի աճի հետ կրծոսկր֊ անրակ-պտկային մկանի կարճացումը, թեքվածությունը, գլխի շրջելը և դեմքի անհամաչափությունը աճում է և 3-6 տարեկանում ձևախախտումը նկատելի ավելանում է։

Հիվանդին առջևից զննելիս նկատվում է պարանոցի անհամաչափություն՝ գլուխը թեքված է ախտահարված մկանի կողմը, ուսագոտին ախտահարված մկանի կողմում ունի ավելի բարձր դիրք, դեմքը և գլուխն ասիմետրիկ են։ Հիվանդների մեծ մասն ունենում է կրծոսկր-անրակ-պտկային մկանի մեկ կամ բոլոր ոտիկների ձգվածություն։ Զուգահեռ մկանի էլեկտրագրգռականությունն իջած է, բացակայում է կամ խիստ ավելացած է շարժիչ խրոնաքսիան։ Բնածին մկանային ծռվածության վաղ շոջանի ախտանիշներից մեկը մկանի իլիկաձև ուռածությունն է, որը կարծր կոնսիստենցիայի է, առանց բորբոքման նշանների, տեղակայվում է կրծոսկր-անրակ-պտկային մկանի միջին կամ ստորին հատվածում և հայտնաբերվում է երեխայի կյանքի երկրորդ կամ երրորդ շաբաթում։ Ուռածությունը աստիճանաբար սկսում է պակասել, մկանը կորցնում է առաձգականությունը, ընդունում է շարակցահյուսվածքային ձգանի ձև, վատ է զարգանում։

 

Բուժումը։ Ախտորոշելուց հետո անհրաժեշտ է սկսել կոնսերվատիվ բուժում՝ ուղղող մարզումներ (գլխի թեքում հակառակ կողմը և շրջում կարճացած մկանի կողմը), սահող-ճնշող շոյում՝ փոփոխված մկանի և ավելի եռանդուն մերսում՝ պարանոցի առողջ կողմում, տաքացում լամպով և ջերմակով։ Երեխային պետք է պառկեցնել մահճակալում այնպես, որ պարանոցի թեքվածությունը չուժեղանա և ժամանակից շուտ նրան չպահել ուղղահայաց դիրքում։ Խորհուրդ է տրվում երեխայի գլուխը ուղիղ դրությամբ պահելու համար կիրառել գիպսային մահճակալ, ավազե պարկիկներ, Շանցի ծալօձիք, կապագլխարկ, որի կապերն ամրացվում են կրծքակալին, տարբեր տեսակի կապեր և այլն։ Ծնվելուց 10-15 օր հետո նշանակվում են լիդազայի և հիդրոկորտիզոնի սրսկումներ (Թ. Ֆ. Ռաշկինովա)։

Վիրահատական բուժումը՝ կրծոսկր-անրակ-պտկային մկանի երկարացումը ցուցված է, երբ կոնսերվատիվ կոմպլեքս բուժումից հետո մեկ տարեկանից մեծ երեխաների մոտ արդյունք չի նկատվում։ Այն լավ է կատարել 3-4 տարեկանում։ Քանի որ երեխաների ճնշող մեծամասնության մոտ կոծոսկր-անրակ-պտկայհն մկանի փոփոխությունները վերանում են կյանքի առաջին տարում, ուստի նրանց վիրահատական բուժումը կյանքի առաջին ամիսներին համարվում է սկզբունքորեն ոչ ճիշտ։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites