ՈՒրբաթ, 03.05.2024, 11:50Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համադրումը տարբեր սեռերի մոտ միզապարկի գերակտիվության դեպքում


Միզապարկի գերակտիվությունը (ՄԳԱ) բավականին տարածված կլինիկական համախտանիշ է համարվում: Անմիզապահության դեմ պայքարի միջազ­գային ընկերության (ICS) տվյալներով ողջ աշխարհում այս պրոբլեմով տառապում են 50-100 մլն. մարդ: ԱՄՆ-ում ՄԳԱ-ն իր հաճախականությամբ գերա­զանցում է այնպիսի հիվանդություններին ինչպիսիք են շաքարային դիաբետը, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, բրոնխիալ ասթման, և գտնվում է 10 ամենատարածված հիվան­դությունների շարքում: Մի շարք հեղինակների տվյալներով հաստատվել է, որ Եվրոպական վեց երկրների չափահաս բնակչության շուրջ 17%-ը ունեն ՄԳԱ-ի ախտանիշներ:

 

Իսկ Ռուսաստանի Դաշնությունում իմպերատիվ միզարձակություն դիտվում է չափահաս ազգաբնակչության շուրջ 20%-ի մոտ: Ցավոք մեր հանրապեությունում չկան հստակ վիճակագրական տվյալներ ՄԳԱ-ի տարածվա­ծության և հաճախականության վերաբերյալ: Մի շարք տվյալներով հաստատվել է, որ ՄԳԱ ընդհանուր պոպուլյացիայում, մինչև 60 տ. հասակային խմբում, առավել հաճախ դիտվում է կանանց շրջանում, իսկ 60 տ-ից բարձր տարիքային խմբում նկատվում է համախտանշի աճի տենդենցիա տղամարդկանց շրջանում: Սակայն ՄԳԱ-ի ախտանիշները (այն է` հաճախամիզություն, նոկտուրիա, միզարձակման իմպերատիվ ճիգերը) հանդես են գալիս միանման, սեռից անկախ:

 

ՄԳԱ-ի ախտորոշման մեջ խիստ կարևոր դերակատարություն ունեն համալիր ուրո­դինամիկ հետազոտության մեթոդները, որոնք համարվում են միզապարկի լցման և դատարկման ֆունկցիաների գնահատման դինամիկ մեթոդ: Այսպիսի հիվանդների հետազոտության առավել նուրբ և ինֆորմատիվ մեթոդ է համարվում ցիստոտոնոմե­տրիան, որն առավել ծավալուն ինֆորմացիա է տալիս միզապարկի զգայական և կծկողական ակտիվության վերաբերյալ:

 

Տվյալ հետազոտության նպատակն է հանդիսացել ուսումնասիրելու ՄԳԱ–ի դեպքում ցիստոտոնոմետրիկ տվյալների առանձնահատկությունները` սեռից կախված: Հետազոտության են ենթարկվել 35 ՄԳԱ–ով հիվանդներ, որոնցից 24-ը (68.6%) կազմել են կանայք, իսկ 11-ը (31.4%)` տղամարդիկ: Ուրոդինամիկ հետա­զո­տություն­ները կատարվել են DANTEC ապարատի միջոցով: Դետրուզորի ակամա (անկայուն) կծկումնրը դիտվեցին հետազոտության ենթարկված ամբողջ հիվանդներից 12-ի (34.3%) մոտ: Պարզվեց, որ դետ­րու­զորի ակամա կծկման հայտնաբերման հաճա­խա­կանությունը տարբեր է: Այսպես, եթե տղամարդկանց մոտ այն ի հայտ է եկել 10-ի (83.3%), ապա կանանց շրջանում միայն 2-ի (16.7 %) մոտ:

 

Պարզվեց նաև, որ տղամարդկանց մոտ ակամա կծկումները, կանանց հետ համեմատած, առաջանում են միզապարկի առավել փոքր լցվածության ծավալի դեպքում, իսկ կծկումների ամպլիտուդան առավել բարձր է: Ցիստոտոնոմետրիայի տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ տղամարդկանց մոտ միզապարկի լցման ծավալները հավաստիորեն ցածր են դետրուզորի առաջին և առավելագույն ակամա կծկումների առաջացման դեպքում: Առավել զգալի տարբերություն ստացվեց առաջին և առավելագույն ակամա կծկումների ամպլիտուդների վերլուծության դեպքում, որը տղամարդկանց մոտ անհամեմատ առավել բարձր է, քան կանանց մոտ:


Միաժամանակ միզապարկի զգացողական ֆունկ­ցիան գնահատող ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համեմատումը, այն է` միզապարկի լցման ծավալը միզարձակման առաջին, նորմալ և առավելագույն ցանկության դեպքում տղամարդկանց և կանանց մոտ շոշափելի տարբերություն չհայտնաբերվեց: Սակայն միզապարկի առավելագույն ցիստոտոնոմետրիկ ծա­վալը հավաստիորեն ցածր է տղամարդկանց մոտ: Ցիստոտոնոմետրիկ տվյալների գնահատումը արտազատման փուլում նույնպես ցույց տվեց զգալի սեռային տարբերություններ: Տղամարդկանց մոտ ստացվեց ներմիզապարկային զգալի բարձր ճնշում առավելագույն շիթի դեպքում: Տղամարդկանց մոտ առավել բարձր ներմիզապարկային ճնշումը կարելի է բացատրել միզուկային մեծ դիմադրությամբ:

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites