ՈՒրբաթ, 03.05.2024, 13:34Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Էնտերիտ


Բարակ աղիքների բորբոքային հիվանդություն է։ Էնտերիտները լինում են`

  1. սուր և
  2. քրոնիկական։

Սուր էնտերիտները լինում են.

  1. վարակային և վիրուսային ծագման (խոլերա, սալմոնելոզ, որովայնային տիֆ և այլն),
  2. ալիմենտար,
  3. տոքսիկ (սնկային, քիմիկատային թունավորումներ և այլն),
  4. ալերգիկ (տե՛ս «Սննդային ալերգիա»):

Սուր էնտերիտի դեպքում ախտաբանական պրոցեսում հաճախ ընդգրկվում են ստամոքսը (գաստրոէնտերիտ) և հաստ աղիքը (գաստրոէնտերոկոլիտ)։

Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր, լուծով, սրտխառնոցով, փսխումով։ Կղանքը հաճախացած է, 8-10 և ավելի անգամ, կարող է ուղեկցվել տանջալի նքոցներով (տենեզմ)։ Կղանքը լինում է լորձի խառնուրդով, երբեմն արյունային (սուր էնտերոկոլիտ)։ Հիվանդները գանգատվում են որովայնի ցավերից, որը երբեմն ունի նոպայաձև բնույթ։ Հայտնվում է թուլություն, ինտոքսիկացիայի երևույթներ, ջերմաստիճանի բարձրացում։ Հիվանդը գունատ է, սառը քրտինքով պատված։ Որովայնի շոշափումը ցավոտ է։ Դիտվում է դող։ Սրտի տոները խլացած են, հաճախացած, պուլսը՝ թույլ լեցումով։

Արյան ճնշումը չափավոր իջած է։ Լաբորատոր հետազոտությունները հայտնաբերում են լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի արագացում։ Վարակային էնտերիտի դեպքում կղանքի բակտերիոլոգիական քննությամբ կարելի է հայտնաբերել ախտածին հարուցիչը։ Սուր էնտերիտը երեխաների մոտ սովորաբար ունենում է բարենպաստ ընթացք և շատ հազվադեպ է բարդանում աղիքային արյունահոսությամբ, նեկրոզով կամ բարակ աղիքի թափածակումով (պերֆորացիա)։  

Էնտերիտով հիվանդը սովորաբար հոսպիտալացվում է։ Նշանակվում է 10-12-ժամյա թեյաջրային դիետա։ Կատարվում է ստամոքսի լվացում սոդայի թույլ լուծույթով, տրվում են լուծողական դեղամիջոցներ։ Առաջարկվում է առատ քանակությամբ հեղուկների (քաղցր թեյ, հանքային ջուր) օգտագործում։ Ընդհանուր ինտոքսիկացիայի արտահայտությունների դեպքում ներերակային կաթիլային սրսկումների ձևով նշանակվում են գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, ֆիզիոլոգիական լուծույթ, հեմոդեզ։ Անոթային դիստոնիայի դեպքում ներարկվում է կորդիամին, կոֆեին։ Աղիքային ֆլորան կարգավորելու նպատակով տրվում է ինտեստոպան, բիֆիկոլ, բիֆիդումբակտերին։ Վարակային էնտերիտի դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ։

 

Քրոնիկական էնտերիտ (էնտերոկոլիտ)։ Երեխաների բարակ աղիքների բորբոքային-դեստրուկտիվ ախտահարումն է, որը, որպես կանոն, ուղեկցվում է հաստ աղիքների համակցված ախտահարումով, ուստի մանկաբուժական պրակտիկայում օրինաչափ է օգտագործել «քրոնիկական էնտերոկոլիտ» տերմինը։

Հիվանդությունը բազմապատճառային է։ Հաճախ զարգանում է կրած սուր աղիքային վարակներից հետո (դիզենտերիա, սալմոնելոզ, ստաֆիլոկոկ և այլն)։ Քրոնիկական էնտերոկոլիտի ձևավորմանը նպաստում է ոչ ռացիոնալ սնունդը (սննդի ռեժիմի խախտում, միապաղաղ սնունդ, ճարպերի չափից ավելի օգտագործում, գիշերային առատ սնունդ)։ Աղիքների քրոնիկական բորբոքում կարող է առաջանալ ճիճվակրությունից (ասկարիդոզ, հիսենոլեպիդոզ), պարազիտային հիվանդություններից (ամեոբիազ, բալանտիդիոզ): Աղիքների բորբոքային պրոցեսին կարող են նպաստել լյամբլիաները։ Մեծ նշանակություն է տրվում դիսբակտերիոզին, երբ հաստ աղիքի միկրոֆլորան ներթափանցում է բարակ աղիների մեջ և այնտեղ բազմանում։ Կարևոր գործոններ են նաև ալերգիան, բնածին և ձեռքբերովի ֆերմենտոպաթիաները, վարակի քրոնիկական օջախների առկայությունը։ 
Հիվանդները սովորաբար գանգատվում են որովայնի ցավերից։ Ցավը չունի որոշակի տեղակայում։ Այն լինում է պորտի շրջանում, որովայնի ստորադիր մասերում, ենթաստամոքսային շրջանի ձախ կեսում։ Ցավի ինտենսիվությունը տարբեր է։ Հաճախ ցավն առաջանում է ուտելուց 1-2 ժամ հետո։ Ցավերը հատկապես ուժգնանում են օրաբաժնում խմորման պրոցեսները խթանող սննդամթերք օգտագործելիս։ Հաճախ դիսպեպտիկ երևույթներ են լինում՝ սրտխառնոց, կղանքի բնույթի փոփոխություն։ Հիվանդների մեծ մասի մոտ լուծին հաջորդում է փորկապությունը։ Երբեմն ուտելուց կարճ ժամանակ անց առաջանում է արտաթորության ուժեղ ցանկություն, իսկ արտաթորությունից հետո զգացվում է խիստ թուլություն։

Երեխաների մոտ հաճախ զարգանում են ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանիշներ՝ արագ հոգնածություն, գլխացավեր, գրգռվածություն։ Զննման ժամանակ հաճախ հայտնաբերվում է գունատություն և մաշկի չորություն, քաշի կորուստ։

Որովայնը մեծացած է ի հաշիվ փքանքի (մեթեորիզմ)։ Շոշափելիս հայտնաբերվում է աղիքների տարբեր բաժինների ցավոտություն։ Ցավային զգացումները պայմանավորված են կծկումներով, որը մի շարք դեպքերում զուգակցվում է աղիքների պատի հաստացումով և պնդացումով։ Հիվանդների մի մասի մոտ շոշափվում է չափավոր մեծացած լյարդը։

Քրոնիկական էնտերոկոլիտի ծանր ընթացքի դեպքում ախտաբանական պրոցեսի մեջ են ընդգրկվում նաև ստամոքսը, լյարդը, լեղաարտազատական համակարգը, ենթաստամոքսային գեղձը։ Նկատվում են նաև պոլիհիպովիտամինոզի, սակավարյունության, պարենխիմատոզ օրգանների դիստրոֆիկ փոփոխություններ։

Կղանքի հետազոտությամբ հայտնաբերվում են լորձ, մեծ քանակությամբ բուսական բջջանք և չփոփոխված մկանաթելեր, չեզոք ճարպ և ճարպաթթուներ։ Ռենտգենաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերվում են լորձաթաղանթային մակերեսային պատկերի փոփոխություններ, կոնտրաստային զանգվածի անհավասարաչափ կուտակումներ աղիքների տարբեր գալարներում, աղիքների շարժադատարկման ֆունկցիայի խանգարում։ Բնորոշ է աղիքների լայնացած լուսանցքով հատվածների հաջորդումը լուսանցքի նեղացման հատվածներով։ Ռեկտոռոմանոսկոպիայի, իսկ համապատասխան ցուցումների դեպքում նաև կոլոնոսկոպիայի օգնությամբ հաստ աղիքների լորձաթաղանթում հայտնաբերում են կատառային, կատառա-էռոզիվ կամ խոցային բնույթի ախտահարումներ։ Աղիճ աղու վերին բաժինների ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ հայտնաբերվում են լորձաթաղանթի բորբոքական և դիստրոֆիկ փոփոխություններ, թավիկների չափերի փոքրացում, լորձաթաղանթի մակերեսային էպիթելի հարթեցում, իսկ ծանր դեպքերում՝ սպիական փոփոխությունների զարգացում։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է և էտապային։ Սրացման շրջանում նպատակահարմար է բուժել ստացիոնարի պայմաններում։ Կիրառվում է դիետաթերապիա, քիմիոթերապիա, վիտամինաթերապիա, ֆիզիոթերապիա։ Նշանակվում է լիարժեք, կանոնավոր քանակությամբ ճարպերի և ածխաջրերի պարունակությամբ հարուստ սնունդ։ Սահմանափակվում են կենդանական ծագման ճարպերն ու առատ բջջանք պարունակող սննդամթերքը։ Նշանակվում է կոտորակային կերակրում (օրը 5-6 անգամ)։ Սրացման շրջանում սնունդը պետք է լինի մեխանիկորեն չվնասող (սուպ, շիլա, խյուս, շոգեխաշ կոտլետներ և այլն)։

Բուժական միջոցառումների կոմպլեքսում կարևոր տեղ են գրավում ֆիզիոթերապիայի միջոցները։ Կիրառում են որովայնի դիաթերմիա, տարբեր դեղամիջոցներով էլեկտրաֆորեզ և այլն։ Բուժական ֆիզկուլտուրան ընդգրկում է որովայնային մկանների ֆիզիկական վարժությունների կոմպլեքսը։ Կուրորտային բուժումն իրագործվում է ռեմիսիայի շրջանում (Ժելեզնովոդսկ, Էսենտուկի, Պյատիգորսկ, Բորժոմի, Ջերմուկ, Հանքավան)։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites