ՈՒրբաթ, 03.05.2024, 14:03Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Էնտերոբիոզ


Հարուցիչը սրատուտն է (Enterobius vermicularis), որը փոքր, սպիտակ գույնի որդ է (էգի երկարությունը 9-12 մմ է)։

Սրատուտը տեղակայվում է բարակ աղիքի ստորին hատվածներում, hաստ աղիքի սկզբնամասերում և որդանման ելունում։ Սնվում է աղիքների պարունակությամբ և հնարավոր արյունակլանիչ է (ֆակուլտատիվ հեմատոֆագ)։ Մարդը վարակվում է սրատուտի հասուն ձվերը կուլ տալով, որոնք շարժուն հարսնյակներ են պարունակում։ Վարակի միակ աղբյուրը էնտերոբիոզով հիվանդ մարդն է։ Սրատուտի ձվերը արտաքին միջավայրում բավականին կայուն են, ուստի հիվանդը վտանգ է ներկայացնում ինչպես ընտանիքում, այնպես էլ մանկական կոլեկտիվում։

Մարսողական հյութերի ազդեցության տակ հարսնյակը դուրս է գալիս ձվից և ամրանում աղիքի լորձաթաղանթին։ Հասուն էգերն աղիքների պարբերական կծկման հետևանքով իջնում են ուղիղ աղիքը, որտեղից ակտիվ շարժումներով դուրս են գալիս հետանցքից և ձվեր դնում հետանցքի ծալքերում ու շեքում։ Այդ գործողությունը հաճախ կատարվում է գիշերը, երեխայի քնած ժամանակ, երբ հետանցքի սեղմանի մկանները որոշ չափով թուլացած են։

Էգերի ակտիվ շարժումներն առաջացնում են ուղիղ աղիքի և հետանցքի շրջակայքի ուժեղ քոր։ Այսպիսով, որդի հասուն ձվերը փոխանցվում են եղունգներին և մատներին, իսկ վերջիններից էլ՝ հաճախ բերանի խոռոչ և տեղի է ունենում ինքնավարակում։ Բացի ինքնավարակումից հիվանդը կարող է կեղտոտ ձեռքերով վարակել սննդամթերքը, տնային գործածության իրերը, խաղալիքները, և այսպիսով, վարակել շրջապատի անձանց։ Սրատուտի ձվերն ընկնում են նաև անկողնային և անձնական սպիտակեղենի վրա, իսկ սպիտակեղենը թափ տալու դեպքում փոշու հետ նստում են շրջապատի առարկաների վրա։

Գոյություն ունի մի տեսակետ, ըստ որի կարող են լինել նաև հետինվազիոն վարակման դեպքեր, երբ պերիանալ շրջանում երկար ժամանակ մնացած ձվերից դուրս եկած հարսնյակները նորից դեպի աղիքներ են սողում։

Էնտերոբիոզը բավականին տարածված հելմինթոզ է։ Այն հատկապես հաճախ է հանդիպում երեխաների մոտ, քանի որ նրանց հիգիենիկ սովորույթներն այնքան էլ կազմակերպված չեն։

Էնտերոբիոզի կլինիկական պատկերը կախված է ինվազիայի ինտենսիվությունից և օրգանիզմի անհատական ռեակցիայից։ Այս հելմինթոզի ամենահաճախ հանդիպող և հիմնական կլինիկական արտահայտությունը հետանցքի քորն է օրվա գիշերային ժամերին, քնելուց առաջ կամ քնի մեջ։ Սրատուտի նոր սերունդների զարգացման ցիկլի հետ կապված, յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ անգամ ուժեղ քորը կրկնվում է։ Բացի քորից, հիվանդների մոտ նկատվում են փորացավեր, երբեմն լորձախառն լուծ, ախորժակի անկում։ Կարող են զարգանալ նյարդային համակարգի ախտահարման երևույթներ՝ գրգռվածություն, գլխացավեր, ատամների կրճտոց, ակամա միզարձակություն և այլն։ Աղջիկների մոտ սրատուտը կարող է սողալ սեռական ճեղքը և առաջացնել վուլվովագինիտ։ Շեքի շրջանի ուժեղ քորը կարող է պատճառ դառնալ օնանիզմի։

Ինտենսիվ ինվազիայի դեպքում աղիքի հյուսվածքի վրա եղած մեխանիկական ազդեցությունը կարող է զուգորդվել մանրէների ներթափանցմամբ և պատճառ հանդիսանալ բորբոքային փոփոխությունների։ Հայտնի է սրատուտի դերը որդանման ելունի բորբոքման (ապենդիցիտ) մեխանիզմում։

Էնտերոբիոզի ախտորոշումը ճշտվում է կղանքում սրատուտի ձվերի հայտնաբերմամբ։ Սակայն պետք է հիշել, որ քննությունների բացասական արդյունքը չի ժխտում էնտերոբիոզի առկայությունը։ Էնտերոբիոզի ախտորոշման ամենաստույգ մեթոդը շուրջսրբանային ծալքերի քերուկի հետազոտումն է։ Ախտորոշման ճիշտ միջոց է նաև կղանքում սրատուտի հայտնաբերումը։
Գոյություն ունի բուժկանխարգելիչ միջոցառումների երկու փուլ.

  1. հիվանդի աղիքներից սրատուտների հեռացումը,
  2. սրատուտի ձվերի հեռացումն ու ոչնչացումը՝ ինքնավարակումը կանխելու նպատակով։

Հելմինթավերացման նպատակով օգտագործում են պիպերազին, պիրվինի պամոատ և կոմբանտրին։ Պիպերազինը նշանակվում է նույն դեղաչափերով, ինչ որ ասկարիդոզի բուժման ժամանակ՝ 1-3-5-օրյա ցիկլերով, 7 օր ընդմիջումով։ Պիրվինի պամոատը (վանկվին) նշանակում են 5 մգ, իսկ կոմբինատրինը՝ 10մգ/կգ, միանվագ, ուտելուց հետո։ Հիվանդության համառ ընթացքի դեպքում խորհուրդ է տրվում բուժումը կրկնել 2 շաբաթ հետո։ Բուժման ընթացքում ինքնավարակումից խուսափելու համար ամեն օր պետք է փոխել հիվանդի անձնական և անկողնային սպիտակեղենը։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites