ՈՒրբաթ, 03.05.2024, 16:35Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ֆլյուորեսցենտային հսկողությամբ միզապարկի ներմիզուկային մասնահատման արդյունավետությունը 2-ին մաս



 

Աղյուսակ 2 Ֆլյուորեսցենտային հսկողության և բիոպտատների ձևաբանական

հետազոտության արդյունքների հարաբերակցությունը

Ֆլյուորեսցենտային հսկողության արդյունքները

Ընդհանուր

Ձևաբանական հետազոտության արդյունքները

Քաղցկեղ

Ոչ քաղցկեղ

բացարձակ

%

բացարձակ

%

Ֆլյուորեսցենտվող հյուսվածք

167

106(A)

63,5

61(C)

36,5

Չֆլյուորեսցենտվող հյուսվածք

223

2(B)

0,89

221(D)

99,11

 

 

p<0,05

p<0,05

Ընդամենը

390

108

282

 

Ֆլյուորեսցենտային հսկողության և բիոպտատների ձևաբանական հետազոտության արդյունքների հարաբերակցության հիման վրա հաշվարկվել են թեստի ճշգրտության աստիճանի ցուցանիշները:

 

Ուռուցքին համապատասխանող դրական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 160/167, այսինքն, հավանականությունը, որ ֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի ուռուցքային, գնահատվում է 63,5%:

 

Ոչ ուռուցքային հյուսվածքներին համապատասխանող բացասական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 233/235: Այլ խոսքերով, հավանականությունը, որ չֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի բարորակ, գնահատվում է 99,11%:

 

Ֆլյուորեսցենտային ախտորոշման մեթոդի զգայունությունը կազմել է 98,1% սպեցիֆի-կությունը` 78,3%:

 

Միզապարկի ՆՄՄ արմատականության նկատմամբ ֆլյուորեսցենտային հսկողության ժամանակ բարձր զգայունությունը ավելի կարևոր է, քան սպեցիֆիկությունը, քանի որ հսկողության հիմնական խնդիրն է վիրահատության ժամանակ չհայտնաբերված ուռուցքների տեսանելիացումն ու հեռացումը, և այդպիսով ՆՄՄ արմատականության բարձրացումը: Բացի ուռուցքներից, դիսպլազիաների հեռացումը հիվանդության ընթացքի կանխատեսման համար նույնպես բարենըպաստ գործոն է: Լորձաթաղանթի բորբոքային-փոփոխված ֆլյուորեսցենտվող հատվածների հեռացումը ավելի քիչ վտանգավոր է, քան չհեռացված ուռուցքները:

 

Ներկայացված արդյունքներից հետևում է, որ միզապարկի ՆՄՄ արմատականության հանդեպ ֆլյուորեսցենտային հսկողությունը օժտված է սպիտակ լույսի պայմաններում անտեսանելի ուռուցքների հայտնաբերման բարձր արդյունավետությամբ: Այդ փաստը ապացուցում են զգայունության բարձր և բացասական ֆլյուորեսցենտման կանխատեսվող արժեքները, որոնք մոտենում են 100%-ի: Մեր կողմից ստացված արդյունքները համահունչ են արտասահմանյան հեղինակների տվյալների հետ [4; 7]:

 

5-ԱԼԹ-ով ինդուկցված ֆլյուորեսցենտային հսկողությամբ միզապարկի ներմիզուկային մասնահատման արմատականության գնահատումն իրականացվել է 2006թ. փետրվարից ՀՀ ԱՆ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքում բուժվող 71 հիվանդների մոտ:

 

 71-ից 37 դեպքերում, որը կազմում է 52,1%, ֆլյուորեսցենտային հսկողության պայմաններում հայտնաբերվել և հեռացվել են չարորակ նորագոյացություններ, որոնք ստանդարտ մեթոդով իրականացվող ներմիզուկային մասնահատման ժամանակ չեն նկատվել:

 

Ֆլյուորեսցենտային հսկողության անցկացման ժամանակ 71 ՆՄՄ-ից 52-ի (73,2%) մոտ վիրահատության առաջին փուլի ավարտից հետո հայտնաբերվել են լորձաթաղանթի ֆլյուորեսցենտվող օջախներ: Ընդ որում 37 հիվանդների մոտ (71,2%) հյուսվածաբանական հետազոտության ժամանակ ախտորոշվել է քաղցկեղ:

 

15 հիվանդների մոտ (28,8%) ֆլյուորեսցենտումը պայմանավորված էր միզապարկի պատի բորբոքային փոփոխություններով կամ լորձաթաղանթի թեթև ու միջին աստիճանի դիսպլազիաներով (նկ. 5):

 

Ներմիզուկային ստանդարտ մասնահատումից հետո հայտնաբերված մնացորդային ուռուցքներով 14 հիվանդների մոտ (37,8%) հյուսվածաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է carcinoma in situ (նկ. 5): Մակերեսային (Ta-1) պապիլյար ուռուցքներ հայտնաբերվել և հեռացվել են 23 հիվանդների մոտ, որը կազմում է 62,2%:

 

Նկ. 5. Ֆլյուորեսցենտային հսկողությամբ միզապարկի ներմիզուկային մասնահատման անցկացման արմատականության արդյունքների սխեման


Ուռուցքին համապատասխանող դրական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 160/167, այսինքն, հավանականությունը, որ ֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի ուռուցքային, գնահատվում է 63,5%:

 

Ոչ ուռուցքային հյուսվածքներին համապատասխանող բացասական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 233/235: Այլ խոսքերով, հավանականությունը, որ չֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի բարորակ, գնահատվում է 99,11%:

 

 Ֆլյուորեսցենտային հսկողությունը թույլ տվեց հայտնաբերել և հեռացնել մնացորդային ուռուցքներ 52,1% դեպքերում (37 հիվանդներ), իսկ 19,7%-ի(14 հիվանդներ) մոտ եղել է carcinoma in situ: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ այսպես կոչված ախտադարձերի հիմնական մասը չհայտնաբերված և ստանդարտ ներմիզուկային մասնահատման ժամանակ չհեռացված մնացորդային ուռուցքների շարունակական աճն է:

 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժումից հետո ախտադարձերի առաջացման մեծ հավանականությունը հուշում է վերջինիս նվազմանը ուղղված նոր մեթոդների կիրառում: Այդ նպատակով վերջին տարիներին առաջարկված ֆոտոդինամիկ հսկողությամբ միզապարկի մասնահատումը ցուցաբերել է բավարար արդյունքներ, սակայն նրա արդյունավե-տության վերջնական գնահատական տալու համար դեռևս կատարվում են ուսումնասի-րություններ: Մեր հետազոտության արդյունքները հստակ և վիճակագրորեն հավաստի կերպով ցույց են տալիս ֆոտոդինամիկ հսկողությամբ միզապարկի ներմիզուկային մասնահատման առավելությունը ստանդարտ ներմիզուկային մասնահատման հանդեպ, մասնավորապես սպիտակ լույսի պայմաններում չհայտնաբերված և չհեռացված մնացորդային ուռուցքների առումով: Այս փաստը ուղղակիորեն վկայում է վաղ և ուշ ախտադարձերի նվազման մասին, սակայն դրա հաստատման համար հետազոտությունները շարունակվում են:

 

Գրականություն


  1. Фигурин К.М., Цигану В.И. Леви Д.Т. Внутрипузырная иммунотерапия поверхностного рака мочевого пузыря вакциной БЦЖ. В сб. Трудов ВОНЦ АМН СССР,, Диагностика и лечение онкоурологических заболеваний,, Выпуск 2 под. ред. проф. Матвеева Б. П. М., стр. 66-69.
  2. Althausen A.F, Prout G.R., Dali J. Non invasive papillary carcinoma of the bladder associated with carcinoma in situ. J. Urol. 116:575-580 (1976).
  3. C. De Dominicis, M. Liberti, G. Perugia, et ai Role of 5- aminolevulinic acid in the diagnosis and treatment of bladder neoplasias. First experience in Itali. Abstracts from the XIII th congress of the EAU, Barcelona 1998. 346.
  4. Jichlinski P, Forrer M, Mizeret J, Clinical evaluation of a method for detecting superfical transitional cell carcinoma of the bladder by light induced fluorescence of protoporphyrin IX following topical application of 5- aminolevulinic acid. Preliminary results. Lasers Surg Med 20:402-408 (1997).
  5. Kiemeney L., Witjes J, Heijbroek R., Predictability of recurrent and progressive disease in individual patients with primary superficial bladder cancer. J. Urol 150:60-64(1993)
  6. Schoenfeld N., Mament R., Epstein O. The heme biosynthetic pathway in the regenerating rat liver-the relation between enzymes of heme synthesis and grawth Eur. J. Biochem 1987; 166:663-666.
  7. Zaak D., Hofstetter A.G., Baumgartner R. et al. Die 5-Aminolavulinsaure induzieret Floureszendos-kopie des oberflachlichen Harnblasenkarzionoms. Accepted for publication. Urologe B (1998).

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites