ՈՒրբաթ, 03.05.2024, 17:29Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային անվիրահատելի քաղցկեղի ժ


ետազոտության խնդիրը: Գնահատել գեմցի­տաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում:

 

Նյութը և մեթոդները: Հետազոտվել են 57 հիվանդներ թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում: Հիվանդների միջին տարիքը կազմել է 53.8 տարեկան: Բոլոր հիվանդների ախտորոշումը հաստատվել է պաթոմորֆոլոգիական քննությամբ:

 

Բուժման սխեման է. ցիսպլատին 65-70 մգ/մ2 ն/ե 1 օրում, կամ կարբոպլատին -AUC-5 ն/ե 1 օրում, գեմցիտաբին 1200 մգ/մ2 ն/ե 1 և 8 օրերում, 30րոպ. ինֆուզիայի կարգով: Կուրսերի միջև ընդմիջումը կազմել է 21-28 օր: Բուժման արդյունավետությունը գնահատվել է 2-4 կուրսերից հետո:


Արդյունքները: Անմիջական արդյունավետությունը գնահատվել է 43 հիվանդների մոտ: 14 հիվանդներ շարունակում են բուժումը: 3 հիվանդի մոտ (6.9%) գրանցվել է ուռուցքի լրիվ, իսկ 11-ի մոտ (25.5%)` մասնակի հետաճ:

 

26 հիվանդների մոտ բուժման արդյունքը գնահատվել է որպես հիվանդության կայունացում (60.46%),իսկ 3-ի մոտ (6.9%) բուժումը եղել է անարդյունք: Միջին անախտադարձ շրջանը կազմել է 7.2(2,3,4 ամիս: Բուժման ընդհանուր արդյու­նավետությունը կազմել է 32.4%: Դրական արդյունքով բոլոր հիվանդները ողջ են:


Եզրակացություն: Ստացված արդյունքները վկայում են գեմցիտաբին պարունակող քիմիա­թերապիայի բավական բարձր արդյունավետության մասին թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում` չափավոր կողմնակի երևույթներով:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites