ՈՒրբաթ, 03.05.2024, 10:14Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գերակտիվ միզապարկի ուրոդինամիկ հետազոտության արդյունքները կախված սեռից


 

Բանալի բառեր. ակամա կծկումներ, միզապարկի գելակտիվություն

Միզապարկի գերակտիվությունը (ԳՄՊ) հաճախ հանդիպող հիվանդություն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Հիվանդության ախտանիշները սեռից անկախ միանման են և արտահայտվում են պոլլակիուրիայի, միզարձակման իմպերատիվ ցանկության (առանց կամ ուրգենտ անմիզապահությունով) տեսքով: 

 

Այդպիսի հիվանդների հետազոտության առավել արդյունավետ մեթոդ է համարվում ցիստոտոնոմետրիան, որը թուլ է տալիս առավել ճշգրիտ գնահատելու միզապարկի զգացողությունն ու կծկողական ակտիվությունը:

 

Ներկա հետազոտության նպատակն է հանդիսացել ցիստոտոնոմետրիկ տվյալների ուսումնասիրությունը ԳՄՊ-ի դեպքում սեռից կախված:

 

Նյութերն ու մեթոդները:


Անց է կացվել ցիստոտոնոմետրիկ տվյալների վերլուծություն 67 ԳՄՊ-ով հիվանդների մոտ: Հետազոտվող հիվանդներից 49-ը (73,1%) կանայք են, իսկ 18-ը (26,9%) տղամարդիկ: Ուրո-դինամիկ հետազոտություններն անց են կացվել Դիագնոստիկա ԲՄ-ում, 2005-2008թթ ժամանակահատվածում, Dantec ուրոդինամիկ սարքի միջոցով:

 

Հետազոտման արդյունքները:


Դետրուզորի ակամա (անկայուն) կծկումներ են հայտնաբերվել ողջ ուսումնասիրության ենթարկված հիվանդներից 22 (33,8%) հիվանդների մոտ: Դետրուզորի ակամա կծկման հայտնաբերման հաճախությունը կանանց և տղամարդկանց մոտ պարզվեց, որ միանման չէ: Այսպես, եթե տղամարդկանց մոտ նրանք հայտնաբերվել են 15-ը (83,3%) դեպքում, ապա կանանց մոտ միայն 7 (14,3%) դեպ-քում: Կանանց և տղամարդկանց մոտ դետրուզորի տարբեր հաճախականությամբ ակամա կծկումները տարբերվում էին նաև իրենց բնութագրով: Պարզվեց, որ տղամարդկանց մոտ դետրուզորի ակամա կծկումները, կանանց նույնատիպ ցուցանիշի հետ համեմատելիս, առաջանում են միզապարկի առավել փոքր լցման ծավալի դեպքում, իսկ կծկման ամպլիտուդան առավել բարձր է: Ցիստոտոնոմետրիայի արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ տղամարդկանց մոտ հավաստիորեն ցածր է միզապարկի լցման ծավալը` դետրուզորի առաջին և առավելագույն առաջացող ակամա կծկումների ժամանակ: Առավել զգալի տարբերություն ստացվեց առաջին և առավելագույն ակամա կծկումների ամպլիտուդների վերլուծության դեպքում, որոնք տղամարդկանց մոտ առավել բարձր էին, քան կանանց մոտ:

 

Միաժամանակ ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համեմատումը, որոնք բնութագրում են միզապարկի զգացողությունը, այսինքն միզապարկի լցման ծավալը, միզարձակման ցանկության առաջացման առաջին, նորմալ ու ուժգին պահին, ցուցանիշների արտահայտված տարբերություն կանանց և տղամարդկանց մոտ րի հայտնաբերվել: Սակայն միզապարկի առավելագույն ցիստոտոնոմետրիկ ծավալը ստացվեց առավել ցածր տղամարդկանց մոտ:

 

Ցիստոտոնոմետրիկ տվյալների գնահատականը արտազատման փուլում նույնպես ցույց տվեց սեռային ակնհայտ տարբերություններ: Տղամարդկանց մոտ ստացվեցին զգալիորեն բարձր ներմիզապարկային ճնշում միզելու ընթացքում: Կանանց համեմատ տղամարդկանց մոտ բարձր ներմիզապարկային ճնշման առկայությունը մեզելու ընթացքում կարելի է բացատրել առավել մեծ միզուկային դիմդրության առկայությամբ:

 

Ամփոփում:


Տվյալները, որոնք ստացվեցին ներկա հետազոտության ընթացքում, ցույց տվեցին շոշափելի տարբերություն ԳՄՊ-ով տղամարդկանց ու կանանց միզապարկի ֆունկցիոնալ վիճակում: Առաջին հերթին այն վերաբերվում է դետրուզորի կծկողական ակտիվությանը, որն առավել բարձր ստացվեց տղամարդկանց մոտ: Դետրուզորի կծկողական ակտիվության տարբերություններ հայտնաբերվեցին ինչպես դատարկման, այնպես էլ լցման փուլերում` ակամա կծկումների ժամանակ: Ստացված տվյալների կարևորությունը պետք է նկատի ունենալ սեռից կախված ԳՄՊ-ով հիվանդների բուժման արդյունավետ սխեմաների և դեղաչափերի կիրառման հարցում:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites