ՈՒրբաթ, 03.05.2024, 08:56Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գինեկոմասթիա


Այս անվան տակ հասկանում են տղաների կրծքագեղձերի այս կամ այն չափերի, իսկ առանձին դեպքերում նաև կանացիական կրծքագեղձերի նմանվող մեծացում։ Լինում է ինչպես գեղձածորանների, այնպես էլ շարակցական հյուսվածքի գերաճ (հիպերպլազիա)։

Ամենից հաճախ գինեկոմասթիան նկատվում է պատանիների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, ըստ որում այդ տարիքի յուրաքանչյուր երկու պատանիներից մեկի մոտ կրծքագեղձերը չափավոր մեծանում և ուռչում են, որոնք հաճախ կարծր և ցավոտ են լինում։ Ոմանց մոտ այս երևույթը միակողմանի է։ Կնաստինքության պատճառը դեռևս վերջնականապես պարզված չէ։ Սովորաբար այն վերագրում են երեխաների օրգանիզմում էսթրոգենաանդրոգենային բալանսի խախտմանը և հիպոֆիզի սեռահակ (գոնադոտրոպ) հորմոնների գերարտադրմանը։ Բնականոն՝ պատանեկան գինեկոմասթիան համարվում է ֆիզիոլոգիական երևույթ և բժշկական միջամտություն չի պահանջում։ Կրծքագեղձերը կարող են մեծանալ նաև որոշ դեղամիջոցների, օրինակ՝ էսթրոգենների, անդրոգենների, գոնադոտրոպինի, դիգիտալիսի, իզոնիազիդի և ռեզերպինի քիչ թե շատ երկարատև և մեծ դեղաչափերի օգտագործումից։ Լինում է և այսպես կոչվող ընտանեկան դոմինանտային գինեկոմասթիա առանց հիպոգոնադիզմի։ Վերջինս արտահայտվում է գեղձային հյուսվածքի գերաճով, որը և պահպանվում է երեխայի մոտ մինչև նրա հասուն տարիքը։ Պետք է նկատի ունենալ նաև, որ մինչև սեռական հասունացումը պատանիների մոտ նկատվող այսպես կոչվող իդիոպաթիկ գինեկոմասթիան սկիզբ է առնում առանց որևէ ներզատական կամ մարմնական ախտահարումների։

 

Կարևոր է առանձնացնել ներզատական կամ մարմնական հիվանդությունների հետ կապված ախտանշային կնաստինքությունները, երբ վերջինս հանդես է գալիս որպես հիմնական հիվանդության ախտանիշներից մեկը (օրինակ՝ ամորձիների կամ մակերիկամների ֆեմինիզացնող (կանացիացնող) ուռուցքը, Կլայնֆելտերի համախտանիշը, ճարպասեռական դիստրոֆիան, լյարդի քրոնիկական հիվանդությունները, տուբերկուլոզը և այլն)։

 

Եթե կրծքագեղձերը մեծանում են միայն ճարպային հյուսվածքի հաշվին և գեղձային նյութը չի շոշափվում, ապա այն համարվում է կեղծ գինեկոմասթիա, հակառակ դեպքում, ինչպես օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշով հիվանդների մոտ, լինում է իսկական գեղձային հյուսվածք։ Այս դեպքում անհրաժեշտ է դիմել


Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites