ՈՒրբաթ, 03.05.2024, 17:04Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գինին ու բույսերը` ի նպաստ գարնանային գեղեցկության (դիմակներ դեմքի համար)


Գարնան փոփոխական եղանակը, անկայուն ջերմաստիճանը, քամին, արևի ճառագայթները միշտ չէ, որ դրական ազդեցություն են ունենում մաշկի ու օրգանիզմի վրա: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացնում է գեղեցկությանը նպաստող միջոցները.


Խոտեր
Գարնան սկզբին դիմակների պատրաստման համար կարելի է օգտագործել չոր խոտեր: Օրինակ` դեղագործական երիցուկը փափկացնում է մաշկը և օգնում մի շարք խնդիրների դեմ պայքարում: Նման դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ երիցուկ, լցնել եռացրած ջրի մեջ և թողնել լուծվել 15 րոպե: Այնուհետև պետք է թրջել բամբակը և դնել դեմքին: Չոր մաշկերի համար խորհուրդ է տրվում ավելացնել մի քանի կաթիլ բուսական յուղ: Դիմակը պետք է լվանալ 25 րոպեից:

Մաշկի համար շատ օգտակար է առյուծատամը (одуванчик): Մեկ ճաշի գդալ առյուծատամի վրա լցնել երկու ճաշի գդալ տաք կաթ, թողնել 10 րոպե, ավելացնել ձվի դեղնուց: Դիմակը պետք է թողնել 20 րոպե: Այս խառնուրդը լավագույն կերպով սնում է մաշկն անհրաժեշտ վիտամիններով:

Բանջարեղեն ու մրգեր
Դիմակներ կարելի է պատրաստել այն ամենից, ինչ գտնվում է ձեռքի տակ: Մաշկի համար օգտակար են բոլոր մրգերն ու բանջարեղենը:

Կարելի է վերցնել 1 թեյի գդալ հալվեի հյութ, ավելացնել ձվի դեղնուց և 1 ճաշի գդալ թթվասեր: Դիմակը կարելի է լվանալ 20 րոպեից` պարտադիր սառը ջրով:


Քնելուց առաջ, խորհուրդ է տրվում թարմացնող դիմակ դնել: Անհրաժեշտ է քերած խնձորը շոգեխաշել կաթի մեջ, ավելացնել արդեն պատրաստված դիմակի մեջ: Իսկ դիմակը պետք է պատրաստել սպիտակ կավից, տալկից ու շիբից: Այն պետք է լվանալ 15 րոպեից: Այս դիմակը պատրաստելը թեև ժամանակատար է, սակայն լավ հարթեցնում է կնճիռները:

Գինի և կաթ
Հարթ ու ձիգ մաշկ ունենալուն կօգնի հետևյալ դիմակը. մեկ թեյի գդալ չոր կաթը լուծել տաք ջրում, ավելացնել թեյի գդալ տաքացված մեղր: Այն պետք է թողնել 20 րոպե, ապա` լվանալ տաք ջրով:

Գեղեցկության պահպանման լավագույն միջոց է գինին: Չոր դեմքը կարելի է խոնավացնել կարմիր կամ կիսաքաղցր գինով, իսկ յուղոտ մաշկը` թեթև կիսաչորով:

Օրական խորհուրդ է տրվում նվազագույնը 2 լ հեղուկ օգտագործել:

«Օգտակար» ճարպեր ու հակաօքսիդանտներ
Գարնանն օրգանիզմին ավելի շատ միկրոտարրեր են անհրաժեշտ: Իդեալական տարբերակ են բանջարեղենով ապուրներն ու շիլաները:


Գարնանը մարդուն օրական հարկավոր է 10գ սպիտակուց: Խորհուրդ է տրվում ուտել ձու, կաթնաթթվային մթերքներ, եփած հավ ու խաշած ծովամթերք: Օրգանիզմին հարկավոր են «օգտակար» ճարպեր: Աղցաններում կամ շիլաներում կարելի է ավելացնել կտավատի յուղ, որը վիտամին E-ի աղբյուր է հանդիսանում:

Շատ անհրաժեշտ են նաև հակաօքսիդատներ` A, C, E, B2 և PP վիտամիններ, հանքային նյութեր` կալցիում, երկաթ, ցինկ:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites