ՈՒրբաթ, 03.05.2024, 06:53Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխուղեղի սուր սուբդուրալ էմպիեմաների կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և շտապ բուժման ցուցո


Գլխուղեղի էմպիեմաները համարվում են գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների համեմատաբար հազվադեպ հանդիպող ձևերից, սակայն նրանց բնորոշ է առավել սուր սկիզբը, առաջընթաց զարգացումը, բարձր մահացությունը, հաշ­մանդամության մեծ տոկոսը և ախտորոշման բար­դությունները: Մինչ հակաիբիոտիկների կիրառումը սուբդուրալ էմպիեմաներից մահացությունը կազմում էր 75-100%: Գլխուղեղի էմպիեմաները առավելապես ախտահարում են երիտասարդ տարիքը (հիվանդների միջին տարիքը 25-30 տարեկան): Դրանք հիմնա­կա­նում կոնտակտային ծագում ունեն (սինուսոգեն, հազվադեպ հետվնասվածքային):

 

Մեր հսկողության տակ եղել են գլխուղեղի էմպիեմայով 17 հիվանդներ, դրանցից 12-ը կոնտա­կտային սինուսոգեն, 3-ը օտոգեն, 1-ը օդոնտոգեն, 1-ը հետվնասվածքային: Հիվանդներից 16-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ: Նրանցից 13-ը եղել են 11-ից 40 տարեկան: Բոլոր հիվանդների մոտ հիվանդության սկիզբը եղել է սուր, արտահայտված մենինգեալ նշաններով, գիտակցության խանգա­րումներով: Ախտորոշումը ճշտվել է 16 դեպքերում համակարգչային շերտագրում հետազոտությամբ, մեկ դեպքում վիրահատության ժամանակ: 7 դեպքերում կատարվել են կրկնակի վիրահատություններ: 17 հիվանդներից ապաքինվել են 14-ը, 3 հիվանդներ մահացել են:


Կլինիկական ընթացքին բնորոշ է հիվանդության առավել սուր սկիզբը, գիտակցության խորը խան­գարումը` սոպորի կամ կոմայի մակարդակով, օջախային ախտանիշների զգալի արտահայտված լինելը, մարմնի ջերմության բարձր լինելը, ընդհանուր ինտոքսիկացիան: Ախտորոշման իմաստով մեծ դեր ունի գլխուղեղի նեյրովիզուալիզացիայի հետազո­տություն­ների կիրառությունը (համակարգչային շեր­տա­գրում, մագնիսառեզոնանսային շերտագրում): Հետա­զոտական այլ եղանակների տվյալները վերջ­նական ու սպառիչ չեն:


Բուժումը բացառապես վիրահատական, շտապ ցուցումներով, կատարելով լայն ռեզեկցիոն կրանի­էկտոմիա, կարծրենու լայն բացվածքով սուբդուրալ էմպիեմաների ժամանակ: Նյարդավիրաբուժական վիրահատության ընթացքում կամ դրանից հետո առաջնային օջախի սանացիա: Հիվանդությունն ունի կրկնվելու մեծ հավանականություն:


Հետագա բուժումը` ինտենսիվ հակաբորբոքային, հնարավորության դեպքում, հակաբիոտիկոգրամմայի տվյալները հաշվի առնելով, կամ լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում` հաշվի առնելով նաև անաէրոբ միկրոֆլորայի առկայությունը:


Այսպիսով` գլխուղեղի էմպիեմաներին, ի տար­բերություն թարախակույտերի, բնորոշ է հիմնականում սինուսոգեն ծագումը, արական սեռի երիտասարդ անձանց հիվանդացությունը, հիվանդության կլինի­կական դրսևորման սուր սկիզբը` բորբոքային և օջա­խային ախտանիշներով, բուժման զուտ կոնսերվատիվ ձևի աննպատակահարմարությունը, լայն ռեզեկցիոն կրանիէկտոմիայի կիրառման անհրաժեշտությունը, ռեցիդիվի մեծ հավանականությունն ու բարձր մահա­ցությունը:

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites