ՈՒրբաթ, 03.05.2024, 07:15Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ


Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս վերանայել սուր արմա­տիկային համախտանիշի բուժման մինչ այժմ գոյություն ունեցող սկզբունքները:

 

Սուր արմատիկային համախտանիշն առաջանում է միջողնային դիսկի ճողվածքի կամ պրոտրուզիայի հետևանքով: Տարիների ընթացքում մշակված բու­ժական տակտիկան, այն է՝ հանգիստ, անշարժացում, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, պահանջում են երկարատև հոսպիտալացում, իսկ բուժման արդյունքները ոչ բոլոր դեպքերում են լինում լիարժեք:

 

Անզգայացման ժամանակակից մեթոդները, մաս­նա­վորապես հաղորդչականը, հնարավորություն է ընձեռնում արագ պաշարել սուր արմատիկային համախտանիշի ժամանակ գոյություն ունեցող սաս­տիկ ցավը: Այս նպատակով տեղային անեսթետիկի հետ միասին էպիդուրալ ճանապարհով ներմուծվում է գլյուկոկորտիկոիդ: Պաշարումների արդյունա­վե­տու­թյունը հատկապես բարձր է լինում հիվանդության կարճ տևողության դեպքում (սկսման պահից առաջին 8 շաբաթների ընթացքում), իսկ երկար տևողության դեպքում (2 ամսից ավելի) առաջանում է կրկնակի պաշարումների անհրաժեշտություն:

 

Սուր արմատիկային համախատնիշի ժամանակ գլյուկոկորտիկոստերոիդների ազդեցությունն ուղղա­կի­որեն արտահայտվում է հենց տեղային կիրառման ժամանակ: Գործիքային քննությամբ հայտնաբերված ճողվածքի չափերի փոքրացումը տեղի է ունենում դիսկի վնասված հյուսվածքների հեղուկի կորստի և ներդիսկային ճնշման իջեցման հաշվին:

 

Նպատակը.

 

Սույն հետազոտության նպատակն է ուսումնա­սի­րել էպիդուրալ ճանապարհով ներմուծվող գլյուկո­կոր­տիկոստերոիդների արդյունավետությունը՝ սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ:

 

Նյութը և մեթոդները.

 

Այս մեթոդով բուժվել են 13 հիվանդներ, որոնց մոտ սուր արմատիկային համախտանիշը պայմանա­վոր­ված էր ողնաշարի գոտկային մակարդակում միջող­նային դիսկերի ճողվածքների կամ պրոտրուզիաների առկայությամբ:

 

Ախտորոշումը կատարվել է նախապես՝ մագնիսա­ռե­­զոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիայի միջո­ցով, ինչպես նաև՝ կլինիկական նյարդաբանական ախտանիշների հիման վրա: Հիվանդները եղել են 40–57 տարեկան: Նրանց 61%-ի մոտ հայտնաբերվել է միջողնային դիսկի ճողվածք կամ պրոտրուզիա՝ L5 - S1 մակարդակում, 23%-ի մոտ՝ L4-L5 մակարդակում, իսկ 15%-ի մոտ՝ L3 - L4 մակարդակում:

 

Նախապես գնահատվել է ցավի ուժգնությունն ըստ տեսանելիին համարժեք սանդղակի (VAS): Ըստ VAS-ի 6–7 և ավել միավորների դեպքում բուժումն սկսվել է էպիդուրալ պաշարումով՝ տեղային անեսթետիկների (բուպիվակայինի 0.25%-անոց լուծույթ) հետ զուգակցված կիրառելով գլյուկոկորտիկոստերոիդ (դիպրոսպան): Էպիդուրալ պաշարումները (L1-3 մա­կար­դակում) կրկնվել են 3–7 օր ընդմիջումներով:

 

Սուր շրջանում լրացուցիչ նշանակվել է նաև դեղորայքային բուժում (ՈՍՀՑ 7–10 օր, ծայրամասային ռե­լաքսանտներ՝ 5–15 օր, B խմբի պոլիվիտամիններ՝ 10 օր) և օրթոպեդիկ կոշտ գոտիների կրում: Արդյու­նա­վետության հսկողությունն իրականացվել է ամենօրյա կլինիկական նշանների, նյարդաբանական ախտա­նիշ­ների, ցավի ուժգնության իջեցման և բուժման վերջում կրկնակի գործիքային հետազոտոթւյան հիման վրա:

 

Արդյունքը.

 

Պաշարումից 40–50 րոպե պառկած մնալուց հետո բոլոր հիվանդներն անցել են աշխատանքային կամ կենցաղային ակտիվ գործունեության:

Առաջին պաշարումից հետո դրական արդյունքներ են գրանցվել 6 հիվանդի մոտ (ցավի ուժգնությունը պակասել է 3–4 միավորով), այս նույն հիվանդների մոտ երկրորդ պաշարումից հետո ցավի ուժգնությունը պակասել է ևս 1–2 միավորով: Մնացած 7 հիվանդ­նե­րին կատարվել են երեք պաշարումներ, որոնցից 6-ի մոտ ցավի ուժգնությունը յուրաքանչյուր պաշարումից հետո նվազել է 2–3 միավորով, բուժման վերջում մնացել է ըստ VAS-ի 1 0.4 միավոր: Միայն մեկ հի­վանդի մոտ է բուժման վերջում մնացել է VAS-ի 3 միա­վորին համապատասխանող ցավային զգացողություն:

 

Եզրակացություն.

 

Գլյուկոկորտիկոստերոիդների կիրառմամբ էպի­դու­րալ պաշարումների ճանապարհով սուր արմա­տիկա­յին համախատնիշի բուժման արդյունավետությունը կազմում է 90%: Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում բուժ­ման այս մեթոդի լայն կիրառումը, ցածր ինքնարժեքը, հիվանդի արագ ապաքինումը, հոսպիտալացման ան­հրա­ժեշտության բացակայությունը, ի վերջո, բուժման բարձր արդյունավետությունը, վկայում են մեր հանրա­պե­տությունում կլինիկական բժշկության մեջ բուժման այս մեթոդի լայնորեն ներդրման անհրաժեշտության մա­սին:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites