ՈՒրբաթ, 03.05.2024, 13:26Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գոշեի հիվանդություն


Ճարպային փոխանակության ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է ռետիկուլոհիստիոցիտային համակարգի մի շարք օրգանների ախտահարումով։ Այդ հիվանդության դեպքում ռետիկուլոէնդոթելային համակարգի բջիջներում ցերեբրոզիդներ են կուտակվում։ Ամենածանր փոփոխությունները հայտնաբերվում են փայծաղում։ Տարբեր օրգաններում և հյուսվածքներում ցերեբրոզիդների մեծաքանակ կուտակումը պայմանավորված է ֆերմենտային համակարգի անբավարարությամբ, կապված ցերեբրոզիդների փոխանակության խանգարումից։

 

Կլինիկորեն տարբերում են հիվանդության երկու ձև՝

 

  1. սուր 
  2. քրոնիկական։

 

Սուր ձևը զարգանում է երեխաների կյանքի առաջին տարվա առաջին կեսում։ Դրա համար էլ այն կոչվում է նաև Գոշեի հիվանդության մանկական (ինֆատիլ) ձև։ Երեխայի կյանքի առաջին ինն ամիսներից արդեն աչքի է ընկնում նյարդահոգեկան և ֆիզիկական թերզարգացումը։ Դիտվում են նաև նյարդաբանական ախտանիշներ, մկանային հիպերտոնիա, կլոնիկ և տոնիկ բնույթի ցնցումներ։ Փայծաղը և լյարդը մեծացած են լինում։ Երեխաների մի մասի մոտ այս ախտաբանությունը զարգանում է հեմոռագիկ ձևով։ Հաճախակի դիտվում են նաև շնչական անբավարարություն, կապտուկ, հևոց։ Գոշեի հիվանդության այս ձևի դեպքում կանխորոշումը անբարենպաստ է։ Երեխաները սովորաբար մահանում են 1-2-րդ տարում։

 

Հիվանդության քրոնիկական կամ յուվենիլ (պատանեկան) ձևը սովորաբար հանդիպում է ավելի բարձր տարիքի երեխաների մոտ։ Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, հաճախ շրջապատի համար աննկատելի։ Հիվանդների ինքնազգացումը սովորաբար չի տուժում։ Հիվանդության աոաջին և վաղ նշանը փայծաղի մեծացումն է, որը կարող է հայտնաբերվել պատահաբար։ Փայծաղը լինում է կարծր, հարթկամ երբեմն էլ մի փոքր բլրակավոր մակերեսով։ Փայծաղի մեծացումը կարող է ընթանալ անախորժ զգացումով, երբեմն էլ ցավերով՝ ձախ թուլակողում, որը կապված է շուրջփայծաղային բորբոքման հետ։ Լյարդը մեծանում է ավելի ուշ շրջանում և սովորաբար մեծ չափերի չի հասնում։ Հիվանդների մի մասի մոտ առաջանում է մաշկի կետավոր շագանակագույն պիգմենտացիա։ Վերջիններս ավելի հաճախ հանդիպում են չափահասների մոտ։

Գոշեի հիվանդությանը բավականին բնորոշ են նաև ոսկրային փոփոխությունները՝ խողովակավոր ոսկրերի հիպերօստոզի, հնարավոր է նաև՝ սպոնտան կոտրվածքների (ավելի հաճախ ազդրոսկրի վզիկի շրջանում) ձևով։ Ոսկրերի ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվում է օստեոպորոզ և կեղևային շերտի բարակացում։ Երբեմն հայտնաբերվում է ազդրի ձևախախտում «էրլենմեյերի շշի» կամ «փորձանոթի» ձևով։

 

Ավելի ուշ շրջանում հայտնաբերվում են սակավարյունություն, որը հիվանդության ընթացքում աստիճանաբար խորանում է, լեյկոպենիա ևթրոմբոցիտոպենիա։ Հիվանդության այս շրջանում ի հայտ են գալիս նաև արյունազեղումներ մաշկում ու լորձաթաղանթներում, վերջույթների պարեզ՝ կենտրոնական բնույթի։

 

Հիվանդության բնորոշ նշանն է Գոշեի բջիջների հայտնաբերումը փայծաղում և ոսկրածուծում։ Դրանք ձվաձև կորիզով կերազին պարունակող խոշոր ռետիկուլային բջիջներ են։

 

Հիվանդությունը տևում է տարիներ։ Մահը վրա է հասնում օրգանիզմի իմունակենսաբանական դիմադրողականության անկման և վարակային հիվանդությունների հետևանքով։

 

Բուժումն անարդյունավետ է։ Կատարվում են պլազմայի կամ արյան փոխներարկումներ։ Նշանակվում են երկաթի պատրաստուկներ, վիտամիններ։ Արտահայտված հիպերսպլենիզմի դեպքում ցուցված է փայծաղի հեռացումը։ Ճարպերի կուտակումը կանխելու նպատակով օգտագործվում են այնպիսի պատրաստուկներ, որոնք արգելակում են սինթեզման պրոցեսները՝ ֆոլաթթվի հակազդիչներ և ցիտոստատիկ միջոցներ։ Օգտագործում են նաև նյութափոխանակությունն արագացնող պատրաստուկներ։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites