ՈՒրբաթ, 03.05.2024, 12:28Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գոտկասրբանային ցավեր ունեցող հիվանդների մոտ դեպրեսիայի աստիճանի գնահատումը


Բանալի բառեր. ցավ, գոտկասրբանային ցավեր, դեպրեսիա

Ֆիզիկական ցավն` ըստ DSM-IV (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders), լինում է սուր և խրոնիկական: Ի սկզբանե խրոնիկական էր կոչվում այն ցավը, որը տևում էր 6 ամիս և ավել: Այժմ խրոնիկական է համարվում այն ցավը, որը համառորեն պահպանվում է ավելի շատ այն որոշակի ժամանակահատվածից, որի ընթացքում այն սովորաբար պետք է անցներ: Ինչպես երևում է խրոնիկական ցավի ժամանակակից սահմանումից, որոշակի ժամանակային հատված չի նշվում, հետևաբար խրոնիկական կարող են համարվել նաև այն ցավային համախտանիշերը, որոնք տևում են վեց ամսից պակաս: Նկատվել է, որ խրոնիկական ցավային համախտանիշի ժամանակ երբեմն առկա է դեպրեսիա, քանի որ ցավը միշտ ուղեկցվում է բացասական էմոցիոնալ ապրումներով և պաշարում է մարդու ուրախություն և բավարարվածություն ստանալու հնարավորությունները: Երկարատև գոյություն ունեցող ցավը սահմանափակում է մարդու մասնագիտական և անձնական հնարավորությունները, ստիպում է նրան հրաժարվել սովորույթային կենսական կարծրատիպերից, խանգարում է նրան կազմել կյանքի հետագա ծրագրերև այլն, որը բերում է կյանքի որակի իջեցման, ինչն էլ կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ:

 

Գոտկասրբանային ցավերը (ԳՍՑ) հանդիսանում են բժիշկների առօրյա պրակտիկայում առավել հաճախ հանդիպողոսկրամկանային պաթոլոգիաներից մեկը [1] : Այն սահմանվում է որպես ցավ, որը տեղակայ-վում է ստորին կողերի և նստատեղիստորին հատվածի միջև և սովորաբար, ցավի պատճառով, բերում է շարժումների սահմանափակման: Այն հաճախ ազդում էհիվանդի ֆիզիկական ակտիվության և կեցվածքի վրա: Գոտկասրբանային ցավերի պատճառաբանական ազդակները վերջնականապես սահմանված չեն: Դեմոգրաֆիկ առանձնահատկությունները (տարիք, սեռ, աշխատանքի բնույթ և այլն), մարմնի քաշի բարձրացումը, վիբրացիա պարունակող մեխանիզմների հետ աշխատելը, նստակյաց կենսակերպը, կեցվածքն ապահովող թույլ կամ աբնորմալ մկանները, ճարպակալումը, ծխելը, գոտկային լորդոզի մեծացումը, սկոլիոզը, կարդիովասկուլյար հիվանդությունները, ցածր սոցիալ-տնտեսական մակարդակը հանդիսանում ենգոտկասրբանային ցավերի առավել հայտնիռիսկի գործոնները [2]: Բացի այն, որ ԳՍՑ-ով հիվանդների մոտ իջած է առօրյա կենցաղային և աշխատանքային գործունեությունը,որն իջեցնում է նրանց կյանքի որակը, այն հանդիսանում է նաև կարևոր առողջապահական և տնտեսական խնդիր ծախսային առումով (հաճախակի այցելություններ բժշկական հիմնարկներ, խորհրդատվություններ, տեսադիտական հետազոտություններ, բուժական այլ ծախսեր, աշխատանքից բացակայելու հետ կապված ֆինանսական կորուստներ և այլն) [3]: Հիվանդների կյանքի որակի փոփոխության վրա ազդող կարևոր պատճառներից է հանդիսանում անաշխատունակությունը և (կամ)հաշմանդամությունը, ցավը և դեպրեսիան [4]: ԳՍՑ-ի և դեպրեսիայի միջև եղած կապն առաջանում է զանազան նյարդաբանական մետաբոլիկ ճանապարհներով: Ի պատասխան ցավային ֆիզիկալ ազդակների, գլխուղեղում խթանվում է սերոտոնինի և նոր էպինեֆրինի արտադրությունը, որոնք բերում են տրամադրության անկման և որոշ դեպքերում դեպրեսիայի առաջացման [5]:

 

Քանի որ հիվանդների սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները և հաղթահարելու մեխանիզմները տարբերվում են (ցավի հաճախականությունը և զգայական ընկալումը տարբերվում են տարբեր տարիքային խմբերում և սեռերի մոտ), կարևոր է համարվում հետազոտեել ԳՍՑ-ի և դեպրեսիայի հաճախականությունը երկրի տարբեր պոպուլյացիաներում և մարզերում [6].

 

Ներկայումս կան բազմաթիվ աշխատանքներ, որոնցում հեղինակները կապեր են գտնում խրոնիկական գոտկա-սրբանային ցավերի և դեպրեսիայի միջև [7-13]:

 

Ներկայացվող աշխատանքում փորձ է արվել հայաստանյան պոպուլյացիայում հետազոտել գոտկասրբանային ցավերի և դեպրեսիայի միջև եղած կապը: 

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտության մեջ ընդգրկվել է 81 գոտկասրբանային ցավեր ունեցող հիվանդ (37 տղամարդ և 44 կին): Հիվանդների տարիքը կազմել է 22-ից մինչև 72 տարեկան (միջինը 45,6 տարեկան): Հետազոտվող ոլորտում ընդգրկվել են ազգաբնակչության բոլորշերտերի ներկայացուցիչները` քաղաքաբնակներ և գյուղաբնակներ, ֆիզիկական և մտավոր աշխատանքով զբաղվողներ, տարբեր սոցիալ-տնտեսական խմբերի մեջ մտնող անձինք, կանայք և տղամարդիկ: 

 

Հետազոտության նպատակներից է եղել նաև որոշել ԳՍՑ ունեցող հիվանդների մոտ դեպրեսիայի առկայության հաճախականությունը և ծանրության աստիճանը: Դեպրեսիայի հայտնաբերման դեպքում փորձել ենք պարզել նրա կապը հիվանդության տևողության, սեռի, տարիքի և ցավերի ուժգնուքյան հետ:

 

Դեպրեսիայի հայտնաբերման և նրա ծանրության աստիճանը որոշելու համար օգտագործվել է Բեկի հարցաշարը [14]:

 

Հարցաշարը ընդգրկում է գանգատների և ախտանիշերի 21 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 4-5 պատասխանից: Թեստավորման ընթացակարգը բավականին դյուրին է, և հիվանդն ինքնուրույն է լրացնում հարցաշարը: Հարցաշարը լրացնելուց հետո գումարվում են բոլոր միավորները, որոնք կազմում են 0-ից մինչև 62: Կախված ընդհանուր գումարից` որոշվում էդեպրեսիայի առկայությունը և նրա ծանրության աստիճանը: Թեստի արդյունքները մեկնաբանվում են հետևյալ կերպ.

 

  • 0-9 միավոր` դեպրեսիայի բացակայություն
  • 10-15 միավոր` թեթև դեպրեսիա (սուբդեպրեսիա)
  • 16-19 միավոր` չափավոր դեպրեսիա
  • 20-29 միավոր` արտահայտված դեպրեսիա
  • 30-63 միավոր` ծանր դեպրեսիա:

 

Արդյունքները

 

Բեկի թեստն անցկացնելով պարզվել է, որ ԳՍՑ ունեցող հիվանդներից 48-ի մոտ դեպրեսիա չի հայտնաբերվել (59,2%): 33 հիվանդի մոտ (40,1%) հայտնաբերվել է այս կամ այն աստիճանի դեպրեսիա, որից 21 հիվանդի մոտ` թեթև դեպրեսիա (25,9%), 7-ի հիվանդի մոտ` չափավոր արտահայտված դեպրեսիա (8,6%), 4-ի արտահայտված դեպրեսիա (4,9%), իսկ 1 հիվանդի մոտ` ծանր դեպրեսիա (1,2%): Դեպրեսիա ունեցող 33 հիվանդից 27-ը եղել են կանայք (81,8%), 6-ը` տղամարդ (18,2%): 

 

Դեպրեսիա ունեցող հիվանդների միջին տարիքը կազմել է 47,4տ, իսկ դեպրեսիա չունեցողներինը` 44,3տ:

 

Որոշվել է նաև գոտկասրբանային ցավերի տևողության և դեպրեսիայի միջև եղած կապը: Պարզվել է, որ դեպրեսիա ունեցողներիմոտ ցավային համախտանիշի միջին տևողությունը կազմել է 4 տարի 11 ամիս, իսկ դեպրեսիա չունեցողների մոտ` 10,2 ամիս:

 

Աշխատանքի ընթացքում հետազոտվել է նաև գոտկասրբանային ցավեր ունեցող բոլոր 81 հիվանդի մոտ (դեպրեսիա ունեցող 33 ևդեպրեսիան չունեցող 48) ցավի գնահատականը: Ցավի գնահատականը որոշվել է ըստ Օստվեստրիի սանդղակի [15-18], որը լրացվել է հիվանդների կողմից և նշվել է նրանց սուբյեկտիվ գնահատականը ցավի ուժգնության վերաբերյալ, թե ինչքանով է ցավը խանգարում անձնական խնամքին, ծանրությունների բարձրացմանը, քայլելուն, նստելուն, կանգնելուն, քնելուն, հասարակական կյանքին, ուղևորություններին: Վերջում հիվանդները գնահատել են իենց ցավի աստիճանի փոփոխումը:

 

Հարցաշարը կազմված է տասը բաժնից, որոնցից յուրաքանչյուրն ունի պատասխանի վեց տարբերակ (Ա,Բ,Գ,Դ,Ե,Զ): Ամե տ արբերակի դիմաց նշված է նրան համապատասխանող միավորը (0,1,2,3,4,5): Ընդհանուր միավորային գումարը կարող է կազմել 0-ից մինչև 50: Վերջնական արդյունքը ներկայացվում է տոկոսային պատկերով (50 միավորը կազմում է 100%): Յուրաքանչյուր հիվանդի համար ստացվում է իր անաշխատունակության պատկերը: Ըստ մեր հետազոտության տվյալների նվազագույն անաշխատունակություն ունեցել է 9 հիվանդ (11,1%), չափավոր անաշխատունակություն` 19(23,5%), ծանր անաշխատունակություն` 34 (34,4%), հաշմանդամություն 15 (18,5%) և անկողնային վիճակ` 4 հիվանդ (4,9%):

 

Հաշվարկներից պարզվեց, որ ԳՍՑ և դեպրեսիա ունեցող հիվանդների մոտ ցավի միջին միավորը կազմում է 23,9 նիշ, իսկդեպրեսիա չունեցողներինը` 23,2 նիշ:

 

Եզրակացություններ

 

Այսպիսով, աշխատանքի արդյունքում արվեցին հետևյալ եզրակացությունները.

 

Երկարատև ցավային համախտանիշը, այդ թվում գոտկասրբանային ցավերը, կարող են բերել դեպրեսիայի: Գոտկասրբանային

ցավերով տառապող հիվանդների մոտ դեպրեսիան հաճախ հանդիպող համախտանիշ է, որը հանդիպում է հիվանդների մոտավորապես կեսի մոտ: Դեպրեսիան ԳՍՑ ունեցող հիվանդների մոտ ուղղակիորեն կապված է ցավերի տևողության հետ: Գոտկասրբանային ցավեր և դեպրեսիա ունեցող հիվանդների մեծամասնությունը կազմում են կանայք:

 

Ցավային համախտանիշը և դեպրեսիան կախված են նաև հիվանդների տարիքից` մեծահասակներն ավելի խոցելի խումբ են կազմում. գոտկասրբանային ցավեր և դեպրեսիա ունեցող հիվանդների միջին տարիքն ավելի բարձր է, քան դեպրեսիա չունեցողներինը:

 

Արդի պայմաններում ցանկացած գոտկասրբանային ցավերով հիվանդ պետք է պարտադիր կերպով հետազոտվի նաև ցավային համախտանիշի ուժգնության և կյանքի որակի վրա ազդեցության աստիճանի տեսանկյունից:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites