ՈՒրբաթ, 03.05.2024, 11:25Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հելմինթոզներ


Ախտանիշների ընդհանրություն է, որը զարգանում է լյարդի և երիկամների համատեղ սուր ախտահարումից։ Հաճախ գործածվում է «սուր լյարդաերիկամային անբավարարություն» տերմինը։ Հիվանդության ինքնուրույն ձև չէ և զարգանում է այնպիսի ախտաբանական վիճակներում, երբ օրգանիզմում միաժամանակ գործում են լյարդային և նեֆրոտոքսիկ ազդակները։ Տարբերում են հեպատոռենալ համախտանիշի վարակային, տոքսիկ, հետվիրահատական և կրիպտոգեն ձևերը։ Տվյալ համախտանիշի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նյութափոխանակության ժառանգականորեն պայմանավորված այն խանգարումները, որոնք ուղեկցվում են կենսաբանական հեղուկներում ցիստինի, օքսալատների, միզաթթվի քանակների ավելացմամբ։

Կլինիկորեն արտահայտվում է ընդհանուր թունավորման երևույթներով, սրտխառնոցով, փորկապությունով, մարմնի զանգվածի կորստով, արյունազեղումներով։ Նկատվում է հաճախասրտություն, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման իջեցում։

Ծանր դեպքերում նկատելի են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշանները՝ ընդհանուր թուլություն, քնկոտություն, պոլինևրիտներ, մենինգիալ երևույթներ։ Արյան մեջ հայտնաբերվում է արտահայտված լեյկոցիտոզ, բարձրացած ԷՆԱ, հիպոալբումինեմիա, հիպերամինոացիդեմիա, մեզում` սպիտակուցներ, էրիթրոցիտներ, գլանակներ, երբեմն` լեյկոցիտներ։ Ազոտեմիայի զարգացման դեպքում արյան մեջ սպիտակուցի, ֆիբրինոգենի, նատրիումի պարունակությունը պակասում է։

Սուր լյարդաերիկամային անբավարարությունն արտահայտվում է դեղնուկով, լեղարյունության երևույթներով, լյարդի չափերի մեծացումով և նրա հետագա փոքրացումով, աջ թուլակողի ցավոտությամբ, ինչպես նաև սակավամիզությամբ և անմիզությամբ։

Բուժումը։ Ուղղված է հիմնական հիվանդության և լյարդային ու երիկամային անբավարարության երևույթների վերացմանը։ Նշանակվում է ածխաջրային դիետա` սպիտակուցների և ճարպերի խիստ սահմանափակումով, գլուտամինաթթու, B6, B12 վիտամիններ. լիպոտրոպ միջոցներ: Վարակային օջախի առկայության դեպքում օգտագործվում են հակաբիոտիկներ, իսկ արյան կորստի դեպքում կատարվում է թարմ արյան կաթիլային ներարկում։ Ըստ ցուցումների՝ որովայնամզային դիալիզ, հեմոդիալիզ (արհեստական երիկամ)։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites