ՈՒրբաթ, 03.05.2024, 17:47Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն (անեմիա)


Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ։ Արյունահոսությունից անմիջապես հետո կարմիր արյան կողմից շեղումներ դեռևս կարող են չնկատվել («թաքնված սակավարյունություն»), քանի որ առաջանում է անոթային հունի ռեֆլեքսային փոքրացում և պահեստային արյունը մուտք է գործում արյան ընդհանուր շրջանառություն («կոմպենսացիայի ռեֆլեքսային փուլ»)։

Սակավարյունության պատկերը սովորաբար զարգանում է 1-2 օր հետո «հիդրեմիկ (ջրարյունային) կոմպենսացիայի» փուլում։ Այդ փուլում դեպի արյուն է մղվում մեծ քանակությամբ հյուսվածքային հեղուկ և անոթային հունում սկզբնական արյան ծավալը վերականգնվում է։ Չորսից հինգ օր անց սակավարյունությունից բացի, հիվանդի մոտ նկատվում են թրոմբոցիտների և նեյտրոֆիլների քանակի չափավոր շատացում։ Այս շրջանի համար բնորոշ է նաև ռետիկուլյոցիտոզը և լեյկոցիտոզը՝ արտահայտված ձախ թեքումով, ծայրամասային արյան մեջ մինչև մետամիելոցիտների ու միելոցիտների հայտնվելը։ Սա կոչվում է «ոսկրածուծային կոմպենսացիայի» փուլ։ Սակավարյունության այս ձևի դեպքում արյան կազմը լրիվ կանոնավորվում է միջին հաշվով 3-4 շաբաթվա ընթացքում։

 

Քրոնիկական հետարյունահոսական ( պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Առաջ է գալիս հաճախակի կրկնվող արյունահոսություններից հետո։ Սակավարյունության այս ձևը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։ Կարող է առաջանալ ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսություններից՝ հաստ աղիքի արյունահոսող պոլիպի, որոշ ճիճվային ինվազիաների (անկիլոստոմիդոզ, մազագլուխ) և այլ դեպքերում։ 
Քրոնիկական հետարյունահոսական սակավարյունության զարգացումը բաժանվում է 2 փուլի.

  • առաջինը՝ ընդգրկում է արյունահոսության սկզբից մինչև երկաթի պաշարի լրիվ սպառումը։ Այս փուլի համար բնորոշ է ուժեղացած էրիթրոպոեզը և էրիթրոցիտների համեմատաբար բարձր քանակը։
  • Երկրորդ փուլում երկաթի պաշարը լրիվ սպառվում է, օրգանիզմում ընկճվում է էրիթրոպոեզը, խիստ պակասում է էրիթրոցիտների քանակը և ծանր հիպոքրոմ սակավարյունության պատկեր է զարգանում։

Հետևաբար, քրոնիկական հետարյունահոսական սակավարյունության զարգացման հիմքում ընկած են նշված երկու գործոնների միասնությունը՝ արյունահոսությունը և երկաթի պակասը։

 

 Բուժումը։ Սուր արյունահոսության ժամանակ միջոցներ են ձեռնարկվում անհապաղ այն դադարեցնելու։ Ներերակային ներմուծվում են արյան փոխարինողներ: Արյան խումբը և ռեզուս գործոնը որոշելուց հետո անցնում են արյան փոխներարկման։ Նշանակում են սրտային դեղամիջոցներ։ Օգտագործվում են կալցիումի պատրաստուկներ, վիկասոլ, ասկորբինաթթու, ռուտին։ Քրոնիկական պոստհեմոռագիկ սակավարյունությունների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին բուժել այն հիվանդությունը, որը սակավարյունության պատճառ է հանդիսացել։ Նշանակվում են C, B1, B2, B6, E, A վիտամիններ, երկաթի պատրաստուկներ։ Հիվանդության ծանր դեպքերում նշանակվում է էրիթրոցիտային զանգվածի կոտորակային փոխներարկում։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites