ՈՒրբաթ, 03.05.2024, 11:26Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

ՀՀ-ում առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններով հիվանդացության և բարձիթողի դեպքերի դինամի


Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության և մահացության ցուցանիշների անշեղ աճը ձեռք է բերում զարգացող համաճարակի բնույթ: 

 

ԱՀԿ-ի տվյալների համաձայն, երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում տարեկան ախտորոշվում է քաղցկեղով հիվանդացման մոտավորապես 10 մլն նոր, մահվան` 6 մլն դեպք, իսկ 2020թ., ըստ կանխագուշակման, դրանք կկազմեն` համապատասխանաբար, 20 և 12 մլն դեպք: 

 

ԱՄՆ-ում հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղն ըստ հիվանդացության հաճախականության գրավում է երրորդ հորիզոնականը մաշկի քաղցկեղից հետո, առաջ անցնելով ստամոքսի և որկորի լայն տարածում գտած նորագոյացություններից, իսկ մահացության մակարդակով զիջում է միայն թոքերի քաղցկեղին: Եվրոպական երկրներում քաղցկեղի այդ ձևը գրավում է 2-7-րդ տեղը, կազմելով բոլոր չարորակ նորագոյացությունների 2-5 և ստամոքսաաղիքային տրակտի ուռուցքների` 25-30%-ը [1, 2, 3]: 

 

Աշխարհում 2000-ին քաղցկեղի բոլոր դեպքերի 12,3%-ը կազմել է թոքերի քաղցկեղը: Ըստ հիվանդացության հաճախականության, կրծքագեղձի քաղցկեղը գրավում է երկրորդ տեղը թոքերի քաղցկեղից հետո և կազմում է 10,4%, իսկ կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ տեղը` 9,0%: Վերջին 5 տարիների ընթացքում երկրագնդի բնակչության շրջանում արձանագրված նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը կազմել է 17,2, հաստ և ուղիղ աղիքինը` 10,6, իսկ շագանակագեղձինը` 6,5%, այսինքն` ըստ տարածվածության առաջին տեղերում են կրծքագեղձի, կոլոռեկտալ և շագանակագեղձի քաղցկեղը [4]:

 

Չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում ուղիղ աղիքի քաղցկեղի տեսակարար կշռի անընդհատ աճ նկատվում է նաև մեր հանրապետությունում: Եթե 1961թ. դրանով հիվանդացությունը 100000 բնակչի հաշվով կազմել է 2,9, ապա 1972թ. այն հասել է 5,8-ի: Վերջին տասը տարվա ընթացքում չարորակ ուռուցքներով հիվանդացության տարեկան աճը կազմել է միջինը 2-3%: Քաղցկեղից մահացությունը գրավում է II-III տեղը սիրտանոթային հիվանդություններից, վնասվածքներից և դժբախտ պատահարներից հետո [5]: Հիվանդացության աճին զուգահեռ արձանագրվում են նաև չարորակ նորագոյացությունների բարձիթողության բարձր ցուցանիշներ. այսպես, 60-80% դեպքում (որոշ տեղակայումների ժամանակ) ուռուցքները հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում, երբ ձեռնարկվում են բուժման այնպիսի միջոցներ, որոնք ժամանակավորապես թեթևացնում են հիվանդի տառապանքները:

 

Ուղիղ և հաստ աղիքի քաղցկեղի բարձիթողի դեպքերն իրենց հաճախականությամբ մյուս չարորակ նորագոյացությունների շարքում զբաղեցնում է III-IV տեղը: Կոլոռեկտալ քաղցկեղով առաջին անգամ հայտնաբերված դեպքերի 15,0-36,4%-ը ախտորոշվում I-II, իսկ մինչև 85%-ը` III-IV փուլում:

 

ՀՀ-ում 2005թ. կոլոռեկտալ քաղցկեղով նոր հայտնաբերված 499 հիվանդներից 346-ը (69,3%) եղել են հաստ աղիքի, իսկ 153-ը (30,7%)` ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդները (202-ը` 40,5%-ը Երևան քաղաքի, իսկ 297-ը` 59,5%-ը մարզերի բնակիչներ): Հիվանդացության աճի ցուցանիշը 1995թ. համեմատությամբ (368 հիվանդ) կազմել է 36,6% (131 հիվանդ), այդ թվում` հաստ աղիքի քաղցկեղինը 46,6, ուղիղ աղիքինը` 15,9%: 2006թ. հիվանդացության աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 19,2, իսկ 1995թ.` 61,9%: 2006թ. հիվանդացության ցուցանիշների աճին զուգահեռ աճել է բարձիթողի դեպքերի տոկոսը (48,4%), որից հաստ աղիքի քաղցկեղով հիվանդները կազմել են 47,2, իսկ ուղիղ աղիքինը` 50,7%: 

 

Մահվան դեպքերի թիվը 1995թ.-ի համեմատությամբ աճել է 47,8 (մահվան 436 դեպք), իսկ 2005-ի համեմատությամբ` 8,2%-ով [5]:

 

2008թ. արձանագրվել է քաղցկեղով 548 առաջնային հիվանդ (385-ը հաստ աղիքի,163-ը` ուղիղ աղիքի), այսինքն` դիտվում է հիվանդացության նվազման միտում` (5,8%): 100000 բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է` համապատասխանաբար, 19,0 և 16,9 միավոր: Դիտվել է նաև 2007թ. նկատմամբ մահացության ցուցանիշների աճի միտում, այսինքն 100000 բնակչի հաշվով ցուցանիշները կազմել են 12,4 և 13,5 միավոր [6]:

 

Վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում կանանց կրծքագեղձի քաղցկեղը առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացությունն է, որը հիվանդացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում է II տեղը: Այսպես, 1995թ. հաշվառման է վերցվել կրծքագեղձի քաղցկեղով 619, 2006թ.` 686, 2004թ.` 876 առաջնային հիվանդ, այսինքն` 1995-2000թթ. ընթացքում հիվանդների թիվն ավելացել է 67-ով (5,1%), իսկ 2000-2004թթ.` 190-ով (12,1%): 100000 կանանց հաշվով հիվանդացությունը կազմել է` համապատասխանաբար, 32,3, 35,3 և 53,4 միավոր, այսինքն` գրեթե 1,7 անգամ: 2007թ. արձանագրվել է 1017, 2008թ.` 990 առաջնային հիվանդ, այսինքն` մեկ տարվա ընթացքում տարբերությունը կազմել է 27 (1,3%), 100000 կանանց հաշվով` համապատասխանաբար, 61,0 և 59,3 միավոր, կրճատվել է շուրջ 2,6 անգամ: Դիտվում է նաև մահացության ցուցանիշների նվազում. եթե 2007թ. մահացել են 546, իսկ 2008թ.` 509 հիվանդ, ապա տարբերությունը կազմել է 37 (3,5%): 100000 կանանց հաշվով մահացությունը կազմել է` համապատասխանաբար, 32,8 և 30,5 միավոր [6]: 

 

Հաշվի առնելով շարադրվածը, ինչպես նաև հիվանդացության աճի արձանագրված տեմպերի պահպանման հնարավոր փաստը, կարելի է 2025թ. սպասել քաղցկեղով հիվանդացման 11250 նոր դեպք, ինչը հանրապետության բնակչության սպասվելիք աճի առումով (շուրջ 3400000 մարդ) այդ տարում 100000 բնակչի հաշվով կկազմի 330,9, այսինքն` 2007թ. համեմատությամբ աճը կկազմի 3956 դեպք կամ 54,2%: 2025թ. սպասվում է տղամարդկանց թոքերի, շագանակագեղձի, հաստ աղիքի և միզապարկի, իսկ կանանց` կրծքագեղձի, հաստ աղիքի, թոքերի քաղցկեղով հիվանդացության առավել բարձր տոկոս: Այդ նույն թվականին ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղի դեպքերի աճը կկազմի 60,2%, ընդ որում, հաստ աղիքինը` 122,8% [7]:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites