ՈՒրբաթ, 03.05.2024, 13:43Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ինչպե՞ս կարելի է վերացնել պեպենները



Այս հարցը շատ-շատերին է հետաքրքրում: Պեպենների առաջացումը ցավագին են տանում երիտասարդ աղջիկները: Ավելի հասուն կանայք տարիների ընթացքում հարմարվում են, իսկ տղամարդիկ պարզապես այդ փոքիկ թերությունը չեն էլ նկատում: Փորձենք հասկանալ, թե պեպեններն ինչու են առաջանում: Պեպենները մաշկի պիգմենտավորման խանգարման հետևանք են: Դրանք մելանինի կուտակումներ են, որոնք առաջանում են մաշկի վերին ու խորը շերտերի սահմանում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պեպեններն ավելի վառ գույն են ստանում: Իսկ աշուն-ձմեռ սեզոնին` նվազ նկատելի են կամ անհետանում են: Նախ` փորձեք արևից հեռու լինել: Մաշկը պաշտպանելու նպատակով կարելի է կիրառել հատուկ պաշտպանական լոսյոններ ու քսուքներ: Ով պեպենի հակում ունի, պետք է հետևի, որ իր օրաբաժնում անպայման С և РР վիտամիններ լինեն: Իսկ եթե այնուամենայնիվ չեք կարողացել խուսափել նման տհաճությունից, ապա կիրառեք սպիտակեցնող քսուքներ` հաշվի առնելով մաշկի տեսակը: Լավ արդյունք ստանալու համար հարկավոր է բամբակյա խծուծով կիտրոնի, թուրինջի կամ թթու կաղամբի հյութ քսել: Մինչ այդ հարկավոր է մաշկը խոնավացնել սովորական սենյակային ջերմաստիճանի ջրով: Տնային պայմաններում կարելի է կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան, գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության: Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից: Հրաշալի արդյունք է ստացվում թթված կաթի ու վարսակաձավարի ալյուրի խառնուրդով: Կրկին պետք է խառնուրդն ունենա թթվասերի խտություն: Այս միջոցը կիրառման առումով նույնպես շատ հարմար է: Դիմակը մաշկին թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Իսկ եթե չոր մաշկ ունեք, ապա պետք է յուղոտ կաթնաշոռը կամ կաթի սերուցքը խառնել կիտրոնահյութի հետ: !առնուրդը դեմքին պետք է պահել 40 րոպեից ոչ ավելի: Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ 18%-անոց կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ: Իսկ ինչպե՞ս կարելի է պեպենները վերացնել մեղրի օգնությամբ. դրա համար մեկ թեյի գդալ մեղրը խառնել 3 թեյի գդալ կանթնաշոռի հետ, որը նաև սնուցող միջոց է: Մաշկի վրա սպիտակեցնող ազդեցություն են ունենում վարունգի լոսյոնները, քսուքներն ու դիմակները: Յուղոտ մաշկի համար կարելի է այսպիսի միջոց պատրաստել. քերած վարունգի վրա լցնել օղի` 1:1 հարաբերությամբ ու թրջոցներ անել ամեն օր: Դեմքին պահել մեկ ժամից ոչ ավելի: Սպիտակեցման նպատակով շատ է կիրառվում ելակի կամ սև հաղարջի հյութը: Միջոցները բազում են, ընտրությունը` միմիայն ձերը: Արժե՞ արդյոք վերացնել պեպենները, չէ՞ որ որոշ մարդկանց դրանք իսկապես հմայք են տալիս: Որոշումը ձերն է:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites