ՈՒրբաթ, 03.05.2024, 09:20Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ինչպես չափել ճնշու


Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք: Ձեր 40 տարին լրացե՞լ է: Եթե այս հարցերից որևէ մեկին դրական եք պատասխանել, ապա անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել ճնշումը: ԶՃ-ի չափման ստույգ արդյունքը, որով մեծմասամբ պայմանավորված է ձեր առողջությունը, կարելի է ստանալ տնային պայմաններում, եթե դրան ճիշտ պատրաստվեք: • Ցանկալի է, որ սենյակը լինի տաք և անաղմուկ: • Ճնշումը հարկ է չափել քաղցած ժամանակ կամ էլ ուտելուց 1 ժամ հետո: ԶՃ-ն չափելուց 2 ժամ առաջ չի կարելի ծխել, առույգացնող ըմպելիքներ խմել: Ի դեպ, 1 հատ ծխած ծխախոտը կամ մեկ բաժակ սուրճը խեղաթյուրում է ԶՃ-ի իսկական պատկերը, ավելացնելով այն 10 մմ սնդ.սյ.-ով, իսկ լիքը միզապարկն էլ լրացուցիչ բարձրացնում է 30 մմ սնդ. սյ.-ով: • Հարկ չկա ԶՃ-ն չափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից անմիջապես հետո, եթե նույնիսկ ոչ թե վազել եք այլ արագ քայլել: Չափելուց առաջ հարկ է նստել, 15-20 րոպե հանգստանալ: • Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրվում խոսել կամ շարժվել, այլապես սարքն այդ պահին կարող է 20 մմ սնդ.սյ.-ից ավելի ցույց տալ: • Սարքի թևակապը հարկ է թևին համապատասխան ճիշտ փաթաթել: • Նստեք ուղիղ, մեջքն աթոռին (կամ բազկաթոռին) հավասար, թուլացեք և ոտքերը մի խաչաձևեք: • Ձեռքն ազատել հագուստից, այն պետք է դրված լինի սեղանին` արմունկն անշարժ: • Թևակապից օդն ամբողջությամբ դուրս մղել: • 2-3 րոպե անց ԶՃ-ն նորից չափել: Նոթատետրում գրանցեք ԶՃ-ի երկու չափումների միջին ցուցանիշները: • Ճնշումն առաջին անգամ չափելիս հերթականությամբ երկու ձեռքերի վրա էլ անցկացրեք: Հետագայյում չափեք այն ձեռքի վրա, որը բարձր ցուցանիշ է տվել: Եթե երկու ձեռքերի վրա էլ նույն ցուցանիշն է, ապա հետագայում չափեք«չաշխատող»ձեռքի վրա (աջլիկներին` ձախը, ձախլիկներին` աջը):
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites