ՈՒրբաթ, 03.05.2024, 10:36Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ինչպես խնամել մաշկը շոգ եղանակին. Խորհուրդ է տալիս մասնագետը


Մաշկը միշտ ունի խոնավեցման և սնուցման կարիք. ամռանը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հելիոս դերմատո» կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը։ Ըստ նրա` մաշկի կրած վնասները մեծ են հատկապես ամռանը: Նրա խոսքերով, բոլոր տիպի մաշկերն ունեն ինդիվիդուալ մոտեցում, սակայն անկախ ամեն ինչից, ցանկացած մաշկ առաջին հերթին պետք է մաքրվի: «Ամեն երեկո մաշկը անկախ տիպից պետք է մաքրել՝ մաշկի տիպին և եղանակին համապատասխանող նյութով։ Առավոտյան պետք է ուղղակի լվացվել ջրով, քսել խոնավեցնող թեթև քսուկ, որի վրա միայն անել հիմնական դիմահարդարանքը»,- նշեց Զ. Փափանյանը և հավելեց, որ եթե 35-ն անց կանանց թե ամռանը, թե ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել յուղոտ, սնուցող քսուկներ, ապա ավելի երիտասարդներին` միայն խոնավեցնող: «Ամռանը, սակայն, բոլոր տեսակի մաշկերի համար նախատեսված քսուկները պետք է արևապաշտպան ֆիլտրեր ունենան»,- ընդգծեց բժիշկ-կոսմետոլոգը: Նա միաժամանակ նշեց, որ թեև տնային պայմաններում մաշկի խնամքով զբաղվելը այնքան էլ արդյունավետ չէ, սակայն մրգերով կամ այլ մթերքներով դիմակներ պատրաստելուն այնքան էլ դեմ չէ, եթե միայն դրանք ալերգածին չեն. «Մրգերը միայն արտաքուստ են թարմացնում մաշկը, առանց խորը ներթափանցելու, իսկ հատուկ քսուկներում դրանց մշակումն ու չափաբաժինը թույլ է տալիս խորը սնուցել մաշկը»: Բժիշկ-կոսմետոլոգն առաջարկեց հետևյալ միջոցը, որը, ըստ նրա, ոչ միայն հեշտ է պատրաստվում, այլև բավականին արդյունավետ է. «Մանրեցրած հերկուլեսը, թույլ թթված կաթն ու լիմոնը խառնել իրար և մատների մերսումներով դեմքին քսել: Եթե մաշկը չոր է, ավելացնել մի քանի կաթիլ ձեթ»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ամռանը անհրաժեշտ է քիչ դիմահարդարվել, ինչպես ընդունված է, նա պատասխանեց, որ ընդունված կարծիքը սխալ է։ «Խնդիրը քիչն ու շատը չի, այլ՝ ճիշտ նյութեր ընտրելը։ Ամռանը պետք է խուսափել սնուցող միջոցներից, որոնք անհրաժեշտ են մաշկին ցուրտ եղանակին, և առավել ուշադրություն դարձնել խոնավեցնող կրեմների ճիշտ ընտրությանն ու քսելու չափին»,- ընդգծեց կոսմետոլոգը: Զ. Փափանյանը խորհուրդ տվեց ամռանը ավելի շատ հեղուկներ օգտագործել, որպեսզի նաև մաշկը չջրազրկվի և չթոշնի: Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա, ըստ բժիշկ-կոսմետոլոգի, կարելի է ուտել և խմել ամեն ինչ, բայց չափավոր: Իհարկե բացառությամբ «ֆաստ-ֆուդերի» և գազավորված ու գունավորված տարատեսակ խմիչքների:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites