ՈՒրբաթ, 03.05.2024, 07:03Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ջերմիջեցնող դեղամիջոցների ազդեցությունը


Հաճախ երեխայի բարձր ջերմության դեպքում ծնողները ոչ միայն չեն կողմնորոշվում, թե ինչ դեղորայքից օգտվել, այլեւ նույնիսկ չգիտեն համապատասխան դեղը գործածելու հիմնական կանոնները: Այդ պատճառով դեղագործի խորհրդատվությունը շատ կարեւոր է: Բանն այն է, որ մեզ մոտ ջերմիջեցնող միջոցների օգտագործման ոչ ճիշտ ցուցում է ձեւավորված: Նախկին Խորհրդային Միության երկրների շրջանում անցկացված հետազոտություններից հետո ստեղծվել է հետեւյալ պատկերը. ծնողներից շատերը ճիշտ չեն տարբերակում ցավազրկող ու ջերմիջեցնող դեղամիջոցները: Ոմանք ընդհանրապես կարծում են, որ ավելի լավ է երեխան հաղթահարի ցավը, քան ցավազրկող միջոց տան: Հարցվածների քիչ հատվածն է այն կարծիքին, որ ցավազրկող ու ջերմիջեցնող դեղամիջոցները անհրաժեշտ են հարկ եղած դեպքում:

 

Դեղագործները պետք է մեծ ջանք թափեն, որպեսզի ծնողների՝ նման դեղամիջոցների հանդեպ վերաբերմունքը փոխվի: Ջերմիջեցնող դեղամիջոցներն արդյունավետ ազդեցություն են ունենում` թոթափելով երեխայի օրգանիզմը տհաճ իրավիճակից: Բացի այդ, ջերմությունից դեղորայքային ճանապարհով աշխատում են շուտ ազատել հատկապես վաղ հասակի երեխաներին: Հատուկ ուշադիր պետք է լինեն այն փոքրիկների ծնողները, որոնց մոտ ցնցումներ են լինում, կամ ովքեր խնդիրներ ունեն կենտրոնական նյարդային համակարգի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ ծնողներից շատերը կասկածի տակ են դնում դեղորայքի անվտանգության գործոնը, պակասեցնում են անհրաժեշտ չափաբաժինը, ինչի արդյունքում երեխան չի ստանում համապատասխան չափաքանակը, որը պետք է ճնշի ցավն ու ջերմությունը: Իհարկե, նաեւ պետք է հիշել, որ որեւէ պարագայում անթույլատրելի է դեղորայքի նախատեսված չափից ավելի գործածումը: Ծնողները հատկապես պետք է ուշադիր լինեն գրիպի ու մրսածության ժամանակ երեխայի՝ դեղամիջոցներ օգտագործելիս: Դեղամիջոցներից շատերը, որ նախատեսված են գրիպի եւ մրսածության համար, պարունակում են միանման միացություններ, օրինակ` պարացետամոլը:

 

Մասնագետների հավաստմամբ` մարմնի բարձր ջերմությունը պաշտպանողական ռեակցիա է հանդիսանում բազմաթիվ վարակների ու վիրուսային երեւույթների դեմ: Բարձր ջերմությունը ճնշում է վնասակար բակտերիաների ու վիրուսների բազմացումը: Սակայն 38 աստիճանից բարձր ջերմությունը վտանգավոր է հատկապես մինչեւ 2-3 ամսական երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմում ջերմության կանոնավորում է ընթանում: Բոլոր բժիշկներն էլ համակարծիք են` 38 աստիճանից բարձր ջերմությունը պետք է անպայման իջեցնել: Մարմնի բարձր ջերմությունը տարբեր բացասական ազդեցություններ կարող է ունենալ` ջրազրկում, ցնցումներ, տախիկարդիա եւ այլն:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites