ՈՒրբաթ, 03.05.2024, 09:54Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածիների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդա


ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]: Ներկայումս նորածինների մոտ գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարման ախտորոշումը հիմնականում հիմնվում է կլինիկո-անամնեստիկ և սոնոգրաֆիկ չափորոշիչների վրա: Սակայն միշտ չէ, որ կլինիկական ախտանիշները համընկնում են նեյրոսոնոգրաֆիայի արդյունքների, իսկ հետագայում էլ ՀՇԶ (հոգե-շարժական զարգացման)-ի տեմպերի հետ: Ընդ որում, հաճախ են հանդիպում այն դեպքերը, երբ կատամնեզում կա ծանր նևրոլոգիական դեֆեկտներ, որոնք նեոնատալ շրջանում ունեցել են նորմալ նևրոլոգիական ստատուս և հակառակը` նևրոլոգիական ծանր ախտաբանությամբ նորածինները կատամնեզում ունենում են ՀՇԶ-ի նորմալ տեմպեր [1,2,4,6,8]: Նեոնատալ շրջանում ԿՆՀ-ի վիճակի գնահատման տեխնիկական հնարավորությունների լայնացումը կմեծացնի ուղեղի պերինատալ ախտահարումների բացահայտման հաճախականությունը և կվերացնի նշված թերությունները [2,3,7]: Այս առումով վերջին տարիներին սկսել են ակտիվորեն քննարկել օբյեկտիվ լաբորատոր ցուցանիշների օգտագործումը, որոնք վկայում են ԿՆՀ-ի անբարեհաջող վիճակի մասին: Նյարդային համակարգի վնասման մարկերների ճշտումը և նրանց պաթոգենետիկ նշանակության հիմնավորումը վաղ ախտորոշման և վիճակի ծանրության գնահատման, բուժման հնարավորին չափ վաղ սկզբի համար ունի հսկայական նշանակություն: Օտարերկրյա գիտնականների կողմից կատարված մի շարք հետազոտություններ վկայում են ՆՍԷ-ի (նեյրոսպեցիֆիկ էնոլազա) ախտորոշիչ նշանակության օգտին [1,3,4,5,7]: Նեյրոսպեցիֆիկ էնոլազան (ՆՍԷ) - ԿՆՀ-ի ներբջջային ֆերմենտ է, որը հանդիպում է նեյրոէկտոդերմալ ծագման բջիջներում (գլխուղեղի նեյրոններում և պերիֆերիկ նյարդային հյուսվածքում): Ներկայումս ՆՍԷ-ն դիտարկվում է որպես նեյրոնների վնասման առավել բնորոշ մարկեր, ծառայում է որպես ինդիկատոր` ԿՆՀ-ի դիֆերենցվածության աստիճանի որոշման համար (ՆՍԷ-ն հայտնաբերվում է նեյրոնային դիֆերենցման համեմատաբար ուշ փուլերում, սինապտոգենեզին զուգահեռ, այսինքն 22-շաբաթական հղիությունից հետո) [5,8] և հանդիսանում է բոլոր դիֆերենցված նեյրոնների ներկայումս հայտնի, փաստացիորեն ընդհանուր միակ մարկերը: ԿՆՀ-ի ծանր ախտահարմամբ երեխաների մոտ ՆՍԷ-ի բարձր մակարդակը բացատրվում է հեմատո-էնցեֆալիկ բարյերի վնասմամբ և ուղեղ-արյուն ուղղությամբ թափանցելիության բարձրացմամբ (թթվածնային անբավարարութան ազդեցության տակ): ՆՍԷ-ն կենսաբանորեն բավականին կայուն նյութ է, ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման ախտորոշման նպատակով ՆՍԷ-ի որոշումը կարելի է համարել օպտիմալ: Հետազոտության մեջ որպես ԿՆՀ-ի վնասման մարկեր է վերցվել ՆՍԷ-ն: 

 

Հետազոտության նպատակը


Սույն հետազոտության նպատակը կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածիների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակության որոշումն է:

 

Հետազոտության նյութը և մեթոդները


Հետազոտությունը իրականացվել է 136 երեխաների մոտ, որոնցից 20-ը ծնվել են առողջ մայրերից, նորմալ ընթացքով հղիությունից և վաղ նեոնատալ շրջանում գնահատվելով որպես առողջ նորածիններ` կազմել են հսկիչ խումբը: Մյուս 116 երեխաները ծնվել են հեստացիայի ախտաբանությամբ զուգակցված հղիությունից` կազմելով հետազոտվող խումբը: Վերջինս բաժանվել է ենթախմբերի ըստ պերինատալ շրջանի հիպօքսիայի ու ասֆիքսիայի ծանրության աստիճանի: ՆՍԷ-ն որոշվել է ինչպես հետազոտվող, այնպես էլ հսկիչ խմբի բոլոր նորածինների պորտալարային արյան շիճուկում, ծնվելուց անմիջապես հետո, իմունոհեմիլյումինեսցենտային մեթոդով, տեստ-հավաքածուների միջոցով:

 

Հետազոտության արդյունքները և քննարկումը


ԿՆՀ-ի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարման ծանրության տարբեր աստիճանների դեպքում կլինիկական տվյալներին էական լրացում է դառնում պորտալարային արյան շիճուկում ՆՍԷ-ի մակարդակի որոշումը: Այն իրականացվել է ուղեղային իշեմիայի ծանրության տարբեր աստիճաններով երեխաների մոտ: Հետազոտման արդյունքները ամփոփված են աղյուսակ 1-ում: 

 

Հսկիչ խմբի նորածինների պորտալարային արյան շիճուկում որոշված ՆՍԷ-ի ցուցանիշի միջին մեծությունը կազմել է 7,02±0,53 մկգ/լ, որը համապատասխանում է ՆՍԷ-ի նորմատիվային ցուցանիշներին: I խմբում (երեխաներ, որոնց մոտ չի գրանցվել ԿՆՀ-ի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում, բայց նրանց մայրերի մոտ ախտորոշվել է հղիության որևէ ախտաբանություն) գրանցվել է ՆՍԵ-ի 30,50±4,33 մկգ/լ մակարդակ, որը գերազանցում է նորմային մոտ 3,5 անգամ:

 

ՆՍԷ-ի մակարդակը ըստ ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման բախշված ենթախմբերում

Աղյուսակ 1


Ցուցանիշ

Հսկիչ խումբ

I, n = 25

II, n = 35

III, n = 23

IV, n = 33

NSE, մկգ/լ

7,02±0,53

30,50±4,33

p1<0,001

 

52,48±3,76

p1<0,001

p1-2<0,001

55,24±4,64

p1<0,001

p1-3<0,001

p2-3>0,05

 

81,21±4,72

p1<0,001

p1-4

p2-4<0,001

p3-4<0,001

p1, p1-2, p1-3 – վիճակագրորեն հավաստի տարբերություն համապատասխան հսկիչ և 1, 1 և 2, 1 և 3 և այլն, խմբերի միջև: 

 

Հետազոտվող նորածինների II խմբում (երեխաներ, որոնց մոտ երկարատև հիպօքսիայի և ինտրանատալ ասֆիքսիայի ֆոնի վրա ախտորոշվել է ԿՆՀ-ի թեթև աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում) ՆՍԷ-ի միջին մակարդակը կազմել է 52,48±3,76 մկգ/լ, որը նորմային գերազանցում է 6,56 անգամ, իսկ III խմբում (երեխաներ, որոնց մոտ ախտորոշվել է ԿՆՀ-ի միջին աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում) համապատասխանաբար 55,24±4,64 մկգ/լ, որի գերազանցումը նորմային կազմել է 6,8 անգամ: Կարելի է նկատել, որ ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման II և III խմբերում ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություն չի գրանցվել (52,48±3,76մկգ/լ և 55,24±4,64 մկգ/լ):

 

Վիճակագրական առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում IV խումբը (երեխաներ, որոնց մոտ ախտորոշվել է ԿՆՀ-ի ծանր աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում), որտեղ ՆՍԷ-ի միջին թվաբանական ցուցանիշը կազմել է 81,21±4,72 մկգ/լ: Այն գերազանցում է նորմատիվային ցուցանիշներին 10,9 անգամ: IV խմբում ՆՍԷ-ի այդպիսի բարձր մակարդակը ամենայն հավանականությամբ վկայում է ԿՆՀ-ի ախտահարման մեծ ծավալների և խորության մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԿՆՀ-ի ծանր պերինատալ ախտահարմամբ 33 նորածիններից (IV խումբ) 14-ը մահացել են վաղ նեոնատալ շրջանում, իսկ 2-ը տեղափոխվել են III կարգի հիվանդանոցներ, մենք նպատակահարմար համարեցինք անց կացնել այդ խմբի մահացած, կենդանի մնացած, ինչպես նաև տեղափոխված նորածինների պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակի համեմատական վերլուծությունը (Աղյուսակ 2):

 

Աղյուսակում գրանցված տվյալներից երևում է, որ վաղ նեոնատալ շրջանում մահացած նորածինների մոտ պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակը, ի տարբերություն կենդանի մնացածների և տեղափոխվածների, բավականին բարձր է (111,09±3,92մկգ/լ p

 

ՆՍԷ-ի մակարդակը ԿՆՀ-ի պերինատալ ծանր ախտահարմամբ նորածինների մոտ 

Աղյուսակ 2


Ցուցանիշ

ԿՆՀ ի ծանր ախտահարմամբ նորածիններ (IV խումբ, n=33)

կենդանի մնացած*(n=17)

մահացածներ**

(n=14)

տեղափոխած***

(n=5)

NSE

67,90±4,83

111,09±3,92

p*-**<0,001

84,18±4,87

p*-*** >0,05

p**-*** <0,05

 

p*-**, p*-***, p**-*** – վիճակագրորեն հավաստի տարբերություն համապատասխան խմբերի միջև: 

 

Եզրահանգումներ


  • Կյանքի առաջին րոպեներին ԿՆՀ-ի ախտահարման ծանրությունից կախված պորտալարային արյան շիճուկում ՆՍԷ-ի մակարդակի համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ այն ցուցանիշները, որոնք ստացվում են ԿՆՀ-ի ծանր ախտահարմամբ երեխաների մոտ, զգալիորեն գերազանցում են թեթև ախտահարումով երեխաներից ստացված թվերին: 
  • ԿՆՀ-ի ծանր պերինատալ ախտահարմամբ երեխաների մոտ անբարենպաստ կանխորոշիչ նշանը, որը խոսում է մահացու ելքի բարձր հավանականության մասին, պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակի բարձրացումն է 90մկգ/լ-ից: 
  • ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման II և III խմբերում (թեթև և միջին ծանրության) ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություն չի գրանցվել: Վերջինս խոսում է ԿՆՀ-ի պերինատալ թեթև և միջին ծանրության ախտահարման և ՆՍԷ-ի մակարդակի միջև կոորելյացիոն կապի բացակայության մասին:


 Գրականություն

 

  1. Ангалева И. С., Лунева Е.Н., Лебедев А.С. Прогностические возможности специфических белков беременности// Материалы VI Российского форума «Мать и дитя». М., 2004. -С.13-14.
  2. Артымук Н.В., Тришкин А.Г., Николаева Л.Б. Возможности диагностики хронической фетоплацентарной недостаточности//Медицина в Кузбассе. 2006- № 2 (Спец. вып.)- С. 5-8.
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites