ՈՒրբաթ, 03.05.2024, 11:59Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների գերձայնային հետազոտության հ


Ներածություն


Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին տեղը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների (2008), կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը տարեցտարի աճում է...## և այն հանդիսանում է միջին տարիքի կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը:

 

Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների, Հայաստանում` կանանց մոտ, չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը 2008թ. կազմել է 28.1%, իսկ մահացությունը` 30.5%:

 

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է հիվանդության վաղ հայտնաբերմանը, որը արդյունավետ բուժման կարևոր և հիմնական երաշխիքն է: Ըստ Villena Heinsen C. և համահեղինակների տվյալների (2000), կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարման հաճախականությունը ուղիղ համեմատական է առաջնային օջախի չափերին: To փուլում մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման հաճախականությունը կարող է կազմել մինչև 25%, T1 փուլում այս ցուցանիշը տատանվում է 28–34% սահմաններում, T2 փուլում` 32–55%, T3 փուլում` 47–72%, T4 փուլում այն կազմում է 100% :

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ժամանակ, որպես կանոն, իրականացվում է ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում: Ավշային հանգույցների ուսումնասիրման նպատակով հաճախ կիրառվում է գերձայնային հետազոտություն, որը ինֆորմատիվ է, ոչ իոնիզացնող, մատչելի, անցավ և չի պահանջում հիվանդի նախնական պատրաստում: Հետազոտության ընթացքում հնարավոր է որոշել ոչ միայն առաջնային օջախի չափերը, տեղակայումը, շրջակա հյուսվածքների վիճակը, այլև գնահատել ուռուցքի տարածվածության աստիճանը, հետազոտելով ռեգիոնար և ոչ ռեգիոնար տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունները:

 

Ըստ Վ.Պ. Խարչենկոյի և համահեղինակների տվյալների (1995), գերձայնային հետազոտության ժամանակ մետաստատիկ ախտահարված աքսիլյար ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 80%: Վերջին տարիներին գերձայնային սարքավորումների կատարելագործման շնորհիվ, ներկայումս մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 87–92%, իսկ սպեցիֆիկությունը` 74–97% (2003):

 

Գերձայնային հետազոտության ընթացքում կարելի է տարբերակել ավշային հանգույցների կառուցվածքային մի շարք առանձնա­­հատկություններ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել պաթոմորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ: Վերոհիշյալ առանձնահատկություններն են. ավշային հանգույցների ձևը, պատյանի եզրագծերը, լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը, կենտրոնական շերտի առկայությունը և հաստությունը, կեղևային շերտի հաստությունը, էխոգենությունը, դրունքի առկայությունը, հարակից հյուսվածքների հետ փոխհարաբերությունը, անոթավորման տեսակը:

 

Վերլուծելով այդ ցուցանիշները` հնարավոր է կանխատեսել կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումները:

 

Նյութը և մեթոդները

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտվել է կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդ:­­­­­

Հետազոտությունները իրականացվել են L.E. 200 և Medison Sono Ace 6000 սոնոգրաֆիկ սարքերով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Գերձայնային հետազոտության ընթացքում ուսումնասիրվող մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցները հիմնականում ունենումեն հետևյալ կառուցվածքային առանձնահատկությունները.

 

  • գնդաձև
  • էխոգենությունը` հիպոէխոգեն
  • պատյանի եզրագծերը` անհարթ
  • լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը` < 2­­
  • կենտրոնական շերտը հիմնականում բացակայում է­­
  • կեղևային շերտը հաստացած, անհամասեռ­­
  • դրունքը չի հայտնաբերվում
  • հարակից հյուսվածքները հիմնականում ինֆիլտրատիվ փոփոխված են
  • անոթավորումը` քաոսային:

 

Վերոհիշյալ առանձնահատկությունների համալրումը թույլ է տվել կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդներից 99-ի մոտ ախտորոշել ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում: Հետազոտության տվյալները համընկել են մորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ 96% դեպքերում (95 հիվանդ): Մնացած 51 հիվանդների մոտ գերձայնային հետազոտությամբ ախտորոշվել են ռեգիոնար ավշային հանգույցների բարորակ փոփոխություններ (ավշային հանգույցների հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում), ինչը հաստատվել է մորֆոլոգիական հետազոտության տվյալներով (100%):­­

 

Հիմնվելով գրականության տվյալների և գործնական աշխատանքի արդյունքների վրա, ենթադրվում է, որ գերձայնային հետազոտությունը չիկարող փոխարինել պաթոմորֆոլոգիականին, սակայն թույլ է տալիս որոշել կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ուռուցքի տարածվածության աստիճանը` տալով փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումը: Մեր գիտական ուսումնասիրությունները, ստացված տվյալների համեմատումը և բաղդատումը կնպաստեն որոշելու N սիմվոլի մեծությունը` համաձայն TNM ­­­ ­­համակարգի, պլանավորել հետագա բուժման եղանակը, ճշգրտել վիրահատության արմատականությունը և իրականացնել հետագա մոնիթորինգը:­­ ­­ ­­ ­ 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites