ՈՒրբաթ, 03.05.2024, 12:20Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Մարսողական համակարգի դիսկինեզիա. նևրոպաթիկ փսխում


Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ։ Շարժման խանգարումները (պերիստալտիկա) սովորաբար ծագում են այն օրգաններում, որոնք ունեն հարթ մկաններ՝ որկոր, ստամոքս, լեղուղիներ, աղիքներ։

 

Նյարդաախտային (նևրոպաթիկ) փսխում։ Կարող է հայտնվել վաղ տարիքում, հաճախ՝ առաջին հավելյալ կամ ստիպողական կերակրման ժամանակ։ Կրկնվող ստիպողական կերակրումների հետևանքով նյարդաախտային փսխման պայմանական ռեֆլեքս է առաջանում։ Բարձր տարիքի երեխաների մոտ փսխումը վեր է ածվում տրվող անցանկալի սննդի նկատմամբ բողոքի։ Այդ տարիքում երեխաները երբեմն արհեստականորեն հրահրելով իրենք են փսխում առաջացնում։ Հետագայում երեխաները սկսում են օգտվել այդ հանգամանքից՝ իրենց այս կամ այն ցանկությունը կատարելու նպատակով։

 

Բուժումը։ Մեծ նշանակություն ունի ճիշտ դաստիարակումը և ճիշտ կատարվող կերակրումը, որը բացառում է ստիպողական ներգործումը։ Ծանր դեպքերում նշանակում են հանգստացնող, հոգեհակ (պսիխոտրոպ) դեղամիջոցներ։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites